ՀՍՀ/ԱԿԱԴԵՄԻԱ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՋԻԿԱԿԱՆ ՍՍՀ
ԱԿԱԴԵՄԻԱ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՋԻԿԱԿԱՆ ՍՍՀ, Տաջիկական ՍՍՀ բարձրագույն գիտական հիմնարկությունը։ Հիմնադրվել է 1951-ին, ՍՍՀՄ ԳԱ տաջիկական մասնաճյուղի հիման վրա։ Գտնվում է Դուշանբեում։ Ակադեմիայի կազմում կան 1 պատվավոր ակադեմիկոս, 21 ակադեմիկոս և 19 թդթակից–անդամ (1971)։ Ակադեմիան ունի 3 բաժանմունք (ֆիզիկամաթեմատիկական և երկրաբանա–քիմիական գիտությունների, կենսաբանական գիտությունների, հասարակական գիտությունների), 12 ԳՀԻ, ինչպես նաև մի շարք այլ գիտահետազոտական հիմնարկներ, Կենտրոնական գիտական գրադարան (705 հզ. կտոր գիրք, 1969)։ Ակադեմիան հրատարակում է «Զեկույցներ» (1951-ից), «Տեղեկագիր» (երեք բաժանմունքների, 1960-ից, տաջիկերեն և ռուսերեն), ամսագրեր, գիտական աշխատություններ, Տաջիկական սովետական հանրագիտարանը։
Տաջիկական ՍՍՀ ԳԱ պրեզիդենտները՝ Ս. Այնի (1951-54), Ս. Ումարով (1954–1964), Մ. Ասիմով (1965-ից)։
Գրկ. Умаров С. У., Расцвет науки в Таджикистане [Сталинабад], 1960; Раджабов З., Наука Советского Таджикистана, Душанбе, 1968.
