Jump to content

ՀՍՀ/ԱԿԱՆՋԱԾՈՐԱՆՔ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

​ԱԿԱՆՋԱԾՈՐԱՆՔ, թարախահոսք ականջից։ Առաջանում է միջին ականջի սուր և երկարատև թարախային բորբոքումներից՝ միջին ականջի թմբկաթաղանթի վնասման (պերֆորացիա) հետևանքով։ Ժամանակին չբուժելն առաջ է բերում քրոնիկական թարախային բորբոքում։ Նման դեպքում ականջի ցավերը դադարում են, սակայն շարունակվում է թարախահոսքը, որից թուլանում է լսողությունը։ Միաժամանակ միջին ականջի ոսկրիկները և քունքոսկրի պատը ենթարկվում են ոսկրափուտի։ Բուժումը դեղորայքային է, ծանր դեպքերում՝ վիրահատական։