Jump to content

ՀՍՀ/ԱԿՆԱ ԳԱՎԱՌԱԿ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱԿՆԱ ԳԱՎԱՌԱԿ (թուրք. Էգին կազասը), գտնվում է Արևմտյան Հայաստանում, այժմ՝ Թուրքիայի Երզնկայի վիլայեթում։ Ա. գ–ի հյուսիս–արևմուտքից դեպի հարավ–արևելք հոսում է Արևմտյան Եփրատ (Կարասու) գետը։ Կլիման բարեխառն է, առողջարար, օդը՝ մաքուր լեռնային դիրքի (բարձր. 2000–2300 մ), առատ ջրի և փարթամ բուսականության շնորհիվ։ Ձմեռը (հատկապես հունվարը) ցուրտ է, ամառը՝ տաք։ Աճում են ծիրան, խաղող, դեղձ, սալոր, թութ ևն։ Վարչական տեսակետից Ա. գ. բաժանված էր 8 գյուղախմբերի (ընդամենը՝ 102 գյուղ)։ Գավառակը կառավարվում էր կայմակամի, իսկ գյուղախումբը՝ մյուդիրի կողմից։ Համաձայն 1885-ի մարդահամարի, Ա. գ–ում հայերը կենտրոնացած էին հետևյալ բնակավայրերում՝ Ակն (5442 բնակիչ), Կամարակապ (1133), Ապուչեխ (1066), Բենկա կամ Բինկյան (874), Լիճք (507), Կարուշլա (204), Նարվեր (191), Վանք (180), Ձորակ (170), Շրզու (138) և Մուշեղկան (62)։ Այս գյուղերում բնակվում էին նաև թուրքեր։ Բացի այդ կային թուրքացած հայ գյուղեր (Խաչուկիլ, Վարդանկիլ, Կնքահայրկիլ ևն), որոնց թիվն անցնում էր 40-ից։ Դրանց բնակիչները թուրքերից հալածվելով հարկադրաբար իսլամացել էին XVI–XVII դդ.։ Իսլամացած հայերի լեզվում, որ թուրքերենն էր, օգտագործվում էին ոչ քիչ թվով հայերեն բառեր։ Հայաբնակ բոլոր գյուղերում հայերն ունեին դպրոց, եկեղեցի, զանազան մշակութային միություններ։ Ապուչեխում կային «Վարագա սանուց» և «Արշալույս երիտասարդաց» միությունները, թատրոն և գրադարան, հրատարակվում էր «Մտրակ» թերթը, Կամարակապում՝ «Ազգանազյան», «Դպրոցասիրաց» և «Հույս ի պսակ» ընկերությունները ևն։ Հայերն զբաղվում էին արհեստներով (հյուսնություն, կոշկակարություն, դերձակություն ևն), առևտրով, գյուղատնտեսությամբ։ Ապուչեխում հյուսում էին նրբաթել յազմաներ և դիմացկուն կերպասներ։ Հռչակված էին Կամարակապի ոսկերիչները, երկաթագործները և շերամապահները։ Ա. գ–ի հայկական գյուղերը, կառուցված լինելով սարալանջերին, ունեին ամֆիթատրոնի տեսք։ Առհասարակ տները երկհարկ էին, բայց կային 3–4 հարկանի ևս։ Վանք գյուղից 1 կմ դեպի հյուսիս–արևելք եղած ուրարտական ավերակները վկայում են, որ ուրարտական շրջանում որոշ բնակավայրեր են եղել Ա. գ–ում։

Ա. գ–ի հայերը տեղահան արվեցին Մեծ եղեռնի ժամանակ (տես նաև Ակն