Jump to content

ՀՍՀ/ԱԿՈՐԴ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱԿՈՐԴ (իտալ․ accordo – համաձայնություն, այլ մեկնությամբ՝ հուն․ Χορδή – լար բառից), 1․ տարբեր բարձրության մի քանի հնչյունների զուգորդում, որ ընկալվում է որպես հնչյունային միասնություն, համահնչյուն։ Դասական երաժշտության մեջ ակորդները կազմված են տերցիաներով դասավորված 3, 4, 5 կամ 6 հնչյուններից և համապատասխանաբար կոչվում են եռահնչյուն, սեպտակորդ (քառահնչյուն), նոնակորդ (հնգահնչյուն) և ունդեցիմակորդ (վեցահնչյուն)։ Տերցիային կառուցվածքի Ա–ները մաժոր և մինոր լադերի համակարգում գոյացող ներդաշնակության հիմնական տարրն են (տես` Ներդաշնակություն)։ Նորագույն կոմպոզի–

(նկ․) Եռահնչյուն՝ իր շրջվածքներով․ 1․ Մաժոր եռահնչյուն։ 2․ Սեքստակորդ։ 3․ Կվարտ–սեքստակորդ։ 4․ Եռահնչյունը քառաձայն դարսվածքով։ 5․ Եռահնչյունը լայն դասավորությամբ։

(նկ․) Եռահնչյունների տեսակները․ 1․ Մաժոր։ 2․ Մինոր։ 3․ Մեծացված։ 4․ Փոքրացված։

(նկ․) Սեպտակորդ՝ իր շրջվածքներով․ 1․ Սեպտակորդ։ 2․ Կվինտսեքստակորդ։ 3․ Տերց–կվարտակորդ։ 4․ Սեկունդակորդ։

(նկ․) Նոնակորդ և ունդեցիմակորդ․ 1․ Նոնակորդ։ 2․ Ունդեցիմակորդ։ 3․ Թերի նոնակորդ։ 4․ Թերի ունդեցիմակորդ։ տորների ստեղծագործություններում և բազմաձայն ժող. երաժշտության մեջ գործածվում են այլ կաոուցվածքի, օրինակ. քվարտաներով, քվինտաներով, սեկունդսւներով դասավորվող հնչյուններից կազմըված Ա–ներ։ 2. Երաժշտական լարավոր գործիքի (կիթառ, ջութակ են) լարերի հավաքածուն։