ՀՍՀ/ԱԿՈՐԴԵՈՆ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԱԿՈՐԴԵՈՆ (ֆրանս. accordéon), 1. ձախ ձեռքի պատրաստի ակորդներով օդհունչ լեզվակավոր գործիքների ընդհանուր անվանումը (տես Հարմոն)։ Առաջին անգամ պատենտը տրվել է Ֆրիդրիխ Դուշմանին (1822, Բեռլին), Ա. անունով՝ Սիրիլ Դեմիանին (1829, Վիեննա)։ 1910-ական թթ. սկսեցին Ա. կոչել միայն քրոմատիկ հնչյունաշար ունեցող հարմոնները։ 2. Ռուսաստանում հաճախ Ա. են անվանում նաև աջ ձեռքի համար դաշնամուրային տիպի ստեղնաշարով բայանը։
