ՀՍՀ/ԱԿՈՒՄԲԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԱԿՈՒՄԲԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐ, կուլտուր–լուսավորական հիմնարկներ սոցիալիստական երկրներում։ Ծառայում են բնակչության գաղափարական–քաղաքական դաստիարակությանը և ընդհանուր կուլտուրական մակարդակի բարձրացմանը։ Ա. հ. են կուլտուրայի պալատներն ու տները, ձեռնարկությունների, գիտական և ստեղծագործական միավորումների, սպորտային և այլ կազմակերպությունների ակումբները, խրճիթ–ընթերցարանները ևն։ Ա. հ–ում կազմակերպում են կինոֆիլմերի ցուցադրում, երեկույթներ, համերգներ, մրցույթներ, դասսւխոսություններ՝ քաղ., բնագիտական, տեխ., գրական և այլ թեմաներով։ Ա. հ. ղեկավարող վարչությունը կամ խորհուրդն ընտրվում է տվյալ Ա. հ–ում վաստակ ունեցողներից։ ՀՍՍՀ–ում կա 1121 ակումբ և կուլտուրայի տուն, որից 915-ը՝ գյուղերում, 206-ը՝ քաղաքներում։ Նրանց կից գործում է 4403 խմբակ (1971)։
