Jump to content

ՀՍՀ/ԱԿՈՒՄԲՆԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱԿՈՒՄԲՆԵՐ, սոցիալական միևնույն շրջանակի կամ մասնագիտության մարդկանց միավորող հասարակական հիմնարկներ, որոնք կազմակերպվում են հանգստի, ժամանցի, ինչպես նաև քաղ., գիտական, գեղարվեստական, մարզական և այլ զբաղմունքների նպատակով։ Առաջին անգամ Ա. երևան են եկել XVI դ., Անգլիայում։ Հաճախ դրանք վեր են ածվել քաղ. կյանքի կենտրոնների (Անգլիա, Ֆրանսիա) և ունեցել են ընդգծված դասային–դասակարգային բնույթ։ 1789-ին բուրժ. լիբերալները Փարիզում ստեղծեցին Բրետանյան ակումբը, որը, միավորվելով մի շարք համանման կազմակերպությունների հետ, կոչվեց «Սահմանադրության բարեկամների ընկերություն» կամ Յակոբինյան ակումբ։ Յակոբինյան դիկտատուրայի շրջանում Ա–ի թիվը Ֆրանսիայում անցնում էր 3 հազարից։ 1848-ի փետրվարյան հեղափոխությունից հետո Փարիզում ստեղծվեցին քաղ. Ա., որոնք քննադատում էին բուրժ. ժամանակավոր կառավարությանը և պաշտպանում աշխատավորների իրավունքները։ Առաջին բանվորական Ա. երևան են եկել Անգլիայում, 1800-ին։ 1905–07-ի հեղափոխության շրջանում Ռուսաստանում ևս առաջացան բանվորական Ա.։ Անդրկովկասում (Թիֆլիս, Բաքու, Երևան են) գործել են մի շարք Ա., ուր նշանակալից դեր է խաղացել հայ բուրժուազիան։ ՍՍՀՄ–ում գոյություն ունի Ա–ի լայն ցանց, որը հանդիսանում է կուլտ–լուս. հիմնարկների օղակներից մեկը (տես Ակումբային հիմնարկներ, Կուլտուրայի պալատներ և տներ