Jump to content

ՀՍՀ/ԱԿՈՒՆՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

​ԱԿՈՒՆՅԱՆ Հովհաննես Համբարձումի (1868–1947), հայ սովետական քիմիկոս, պրոֆեսոր (1935)։ Ծնվել է դեկտեմբերի 30-ին, Շամախիում։ 1895-ին ավարտել է Մոսկվայի կայսերական տեխնիկական ուսումնարանը, մինչև 1897 աշխատել որպես Բաքվի քաղաքային քիմիկոս, ապա մեկնել արտասահման՝ ուսումը շարունակելու (Դրեզդեն, Ցյուրիխ և Գյոտինգեն)։ 1907-ին վերադարձել է Թիֆլիս և մինչև 1918 վարել արհեստագործական ուսումնարանի դիրեկտորի պաշտոնը։ Ա. «Կավկազսկայա շկոլա» («Кавказская школа») մանկավրժ. հանդեսի հիմնադիրներից և խմբագիրներից էր (1913–16)։ 1921-ին եղել է ՀՍՍՀ ժողտնտխորհի ժամանակավոր նախագահ։ 1924-ից դասախոսել է Երևանի համալսարանում, բժշկական և գյուղատնտ. ինստ–ներում։ 1944-ից դասավանդել է Բլագովեշչենսկի (ՌՍՖՍՀ Ամուրի մարգ) մանկավարժական ինստ–ում և մինչև կյանքի վերջը ղեկավարել ընդհանուր քիմիայի ամբիոնը։ Զբաղվել է քիմ. կինետիկայի և կատալիգի հարցերով։ Ա. մի շարք գյուտերի հեղինակ է (հեղուկների ունիվերսալ խտաչափ, կարագի կեղծումը հայտնաբերող սարք ևն)։ Հրատաարակել է ուսումնական ձեռնարկներ («Ձեռնարկ քանակական անալիզի», 1928, «Անօրգանական քիմիա։ Առաջադրություններ», 1–7, 1931–35, «Որակական անալիզ», 1932)։ Մահացել է հուլիսի 16-ին։ Հ. Ակունյան