ՀՍՀ/ԱԿՈՒՆՔ (ՎԱՐԴԵՆԻՍԻ ՇՐՋԱՆ)
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԱԿՈՒՆՔ (մինչև 1935՝ Ղըռխբուլաղ), գյուղ Հայկական ՍՍՀ Վարդենիսի շրջանում, Սևանա լճի հարավ–արևելյան ափին, շրջկենտրոնից 2 կմ հարավ։ 2964 բն. (1970), հայեր։ Կոլտնտ–ը զբաղվում է հացահատիկի, կարտոֆիլի մշակությամբ, անասնապահությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան, կինո, մանկապարտեզ։ Ա–ում հայտնաբերված է բրոնզեդարյան բնակավայր։ Վաղ հայկական ժամանակաշրջանում (մ. թ. ա. VI–IV դդ.) այնտեղ եղել է ամրոց, որի քառանկյունի աշտարակներով պարիսպը կառուցված է չթրծված աղյուսից։ Պարսպին ներսից հարում են փոքր սենյակներ։ 1958-ին պեղել է Ս. Գ. Բարխուդարյանը։ Հայտնաբերվել են խեցեղեն, երկաթե առարկաներ։ Գյուղի շրջակայքում հանդիպում են կիկլոպյան ամրոցներ և դամբարաններ, միջնադարյան գյուղատեղիներ, խաչքարեր։
