ՀՍՀ/ԱԿՏԻՎԱՑՄԱՆ ԷՆԵՐԳԻԱ
ԱԿՏԻՎԱՑՄԱՆ ԷՆԵՐԳԻԱ, էներգիայի նվազագույն քանակը, որը պետք է ունենան մասնիկները քիմիական տվյալ ռեակցիայի մեջ մտնելու համար։ Ա. է. անհրաժեշտ է մասնիկների վանողական ուժերը հաղթահարելու և տրոհվող քիմ. կապերը խարխլելու համար։ Ռեակցվող մասնիկների իրար մոտեցումը հանգեցնում է համակարգի պոտենցիալ էներգիայի աճին։ Առաջացող քիմ. կապերի հետագա ամրապնդմանը և վերջանյութերի մասնիկների իրարից հեռանալուն զուգընթաց՝ համակարգի պոտենցիալ էներգիան նորից փոքրանում է (տես. նկ.)։ Միևնույն ելանյութերից տվյալ վերջանյութերի անմիջական առաջացումը՝ տարրական ակտը, կարող է ընթանալ տարբեր ճանապարհներով։ Ռեակցիան հիմնականում ընթանում է այն ճանապարհով (ռեակցիայի ուղի), որը պահանջում է համակարգի պոտենցիալ էներգիայի նվազագույն աճ։ Այդ ճանապարհով ռեակցող համակարգի վիճակը, երբ համակարգի էներգիան ունի առավելագույն արժեքը, կոչվում է անցումային վիճակ, իսկ համակարգը այդ վիճակում՝ ակտիվացրած կոմպլեքս։ Վերջինիս և ելանյութերի մասնիկների ամենացածր տատանողական էներգիաների մակարդակների տարբերությունը Ա. է. է։ Եթե ելանյութերի լրիվ էներգիան ավելի մեծ է, քան վերջանյութերինը, ապա ռեակցիան էքզոթերմիկ է (գծ.ա), հակառակ դեպքում՝ էնդոթերմիկ (գծ. բ)։ Ռեակցիայի մեջ կարող են մտնել միայն այն մասնիկները, որոնց էներգիան մեծ կամ հավասար է Ա. է–ին։ Այսպիսի մասնիկների թիվը որոշվում է Բոլցմանի բաշխումով (տես Բոլցմանի վիճակագը–
Էլեկտրոնների թիվը ակտինիդների ատոմների վերջին երեք ենթամակարդակներում
| Տարրի անվանումը |
Կարգա– համարը |
Քիմ. նշանը |
s (V մակ.) |
p (V մակ.) |
d (V մակ.) |
f (V մակ.) |
s (VI մակ.) |
p (VI մակ.) |
d (VI մակ.) |
s (VII մակ.) |
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Թորիում | 90 | Th | 2 | 6 | 10 | 0 | 2 | 6 | 2 | 2 |
| Պրոտակտինիում | 91 | Pa | 2 | 6 | 10 | 2 | 2 | 6 | 1 | 2 |
| Ուրան | 92 | U | 2 | 6 | 10 | 3 | 2 | 6 | 1 | 2 |
| Նեպտունիում | 93 | Np | 2 | 6 | 10 | 4 | 2 | 6 | 1 | 2 |
| Պլուտոնիում | 94 | Pu | 2 | 6 | 10 | 6 | 2 | 6 | 0 | 2 |
| Ամերիկիում | 95 | Am | 2 | 6 | 10 | 7 | 2 | 6 | 0 | 2 |
| Կյուրիում | 96 | Cm | 2 | 6 | 10 | 7 | 2 | 6 | 1 | 2 |
| Բերկլիում | 97 | Bk | 2 | 6 | 10 | 8 | 2 | 6 | 1 | 2 |
| Կալիֆոռնիում | 98 | Cf | 2 | 6 | 10 | 9 | 2 | 6 | 1 | 2 |
| էյնշտեյնիում | 99 | Es | 2 | 6 | 10 | 11 | 2 | 6 | 0 | 2 |
| Ֆերմիում | 100 | Fm | 2 | 6 | 10 | 12 | 2 | 6 | 0 | 2 |
| Մենդելենիում | 101 | Fm | 2 | 6 | 10 | 13 | 2 | 6 | 0 | 2 |
| 102*) | - | 2 | 6 | 10 | 14 | 2 | 6 | 0 | 2 | |
| Լոուրենցիում | 103 | Lr | 2 | 6 | 10 | 14 | 2 | 6 | 1 | 2 |
- ) Առայժմ համընդունված անվանում չունի։
րություն)։ Ա. է. ռեակցունակությունը բնորոշող, քիմիական ռեակցիայի արագությունը և նրա ջերմաստիճանային կախումը պայմանավորող կարևոր մեծություն է։ Ա. է–ի հաշվումն առայժմ հնարավոր է միայն պարզագույն համակարգերի համար։ Այն սովորաբար որոշում են փորձնական եղանակով՝ քիմ. ռեակցիայի արագության ջերմաստիճանային կախումից։ Մոլեկուլների միջև ընթացող ռեակցիաների համար Ա. է. փոքր է քանդվող քիմ. կապերի էներգիայից և հավասար է մի քանի տասնյակ կկալ/մոլ։ Ազատ ռադիկալների և ատոմների մասնակցությամբ ընթացող ռեակցիաներում այն ավելի փոքր է։
