ՀՍՀ/ԱԿՏԻՎԱՑՐԱԾ ԿԱՎԵՐ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԱԿՏԻՎԱՑՐԱԾ ԿԱՎԵՐ, վերամշակված բնական կավեր, որոնք ունեն ընտրողական ադսորբող հատկություն։ Պարունակում են ակտիվ կենտրոններ, որոնք երբեմն կլանվող նյութերի հետ փոխազդում են քիմիապես (տես Քեմասորբում)։ Ա. կ. ստացվում են ֆլորիդինային և բենթոնիտային կավերից, որոնցից առաջինները բնական վիճակում արդեն ակտիվ են և ենթարկվում են միայն ջերմամշակման (150–400° C), իսկ բենթոնիտները նախ մշակում են թթուներով։ Ա. կ. օգտագործվում են հիմնականում նավթի և սննդի արդ–յան մեջ` քսայուղերի, ձեթերի, գինու, գարեջրի և այլ նյութերի մաքրման համար։
