ՀՍՀ/ԱՂԱԲԱԲՅԱՆ ԳՐԻԳՈՐ
ԱՂԱԲԱԲՅԱՆ Գրիգոր Գարեգինի (ծն. 1911), հայ սովետական ճարտարապետ։ ՀՍՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1961), ՀՍՍՀ վաստակավոր ճարտարապետ (1968)։ ՍՄԿԿ անդամ 1951-ից։ Ծնվել է հունիսի 12(25)–ին, Ալեքսանդրապոլում։ Ավարտել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտը (1937)։ 1950–59-ին Երևանի գլխավոր ճարտարապետ։ 1959-ից ՀՍՍՀ պետշինի նախագահ։ Աղաբաբյանի աշխատանքներին (Երևանի սառցակոմբինատ, 1950, Կենտրոնական ծածկած շուկա, ինժեներ Հ. Առաքելյան, 1952, Հրազդանի մեծ կամրջի ճարտարապետական մշակումը, 1956, ավտոկայարան, 1966 ևն) բնորոշ է հորինվածքի ինքնատիպությունը, ճարտարապետական ազգային ավանդույթների ստեղծագործական կիրառումը։ Աղաբայանի նախագծերով կառուցվել են նաև բնակելի շենքեր, դպրոցներ, կինոթատրոններ ՀՍՍՀ տարբեր քաղաքներում։ 1942–45-ին չափագրել է հայկական միջնադարյան մի շարք հուշարձաններ (Տաթև, Որոտնավանք, Կեչառիս, Լմբատավանք և այլն)։
Նկարում` Գ. Գ. Աղաբաբյան։ Երևանի կենտրոնական ծածկած շուկան։ 1952։
