ՀՍՀ/ԱՂԱԲԱԲՈՎ ԳԱՐԵԳԻՆ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԱՂԱԲԱԲՈՎ Գարեգին Հարությունի (1894–1960), հայ սովետական ինժեներ–հիդրոշինարար։ ՍՄԿԿ անդամ 1919-ից։ Ծնվել է սեպտեմբերի 19-ին, Թիֆլիսում։ Ավարտել է Մոսկվայի ժողովրդական տնտեսության ինստ–ը (1930)։ 1930–37-ին աշխատել է Ձորահէկի և Քանաքեռհէկի շինվարչություններում որպես ինժեներ, այնուհետև շինարարության պետի տեղակալ։ 1942–46-ին գլխավորել է Զակամսկի ջերմաէլեկտրակայանի շինարարությունը, իսկ 1946–55-ին նրա ղեկավարությամբ կառուցվել է Գյումուշի հիդրոէլեկտրակայանը։ 1955–60-ին Ա. աշխատել է որպես ՍՍՀՄ էլեկտրակայանների մինիստրության Վոլգայի կայանների վարչության պետ։ Եղել է ՀՍՍՀ III գումարման Գերագույն սովետի դեպուտատ։ Պարգևատրվել է Լենինի երկու շքանշանով։ Մահացել է օգոստ. 7-ին, Մոսկվայում։
