ՀՍՀ/ԱՂԱԲԱԲՈՎ ՍԵՐԳԵՅ
ԱՂԱԲԱԲՈՎ Սերգեյ Արտեմի (1926–1959), հայազգի սովետական կոմպոզիտոր։ Ծնվել է հոկտեմբերի 25-ին, Մախաչկալայում։ Ավարտել է Մոսկվայի կոնսեր– վատորիան (1956)։ Նպաստել է Դաղստանի պրոֆեսիոնալ երաժշտական մշակույթի զարգացմանը։ Գրել է սյուիտ ջութակի և դաշնամուրի համար (1951), «Դաղստանյան սյուիտ» լեզգիների ժող. մեղեդիների թեմաներով՝ նվագախմբի համար (1954), «Անցյալի պոեզիայից» (1956) և «Հայկական պոեզիայից» (1957–58, Հ. Թումանյանի «Հայոց վիշտը», Ա. Իսահակյանի «Անգիր, և անհայտ, և անհիշատակ», ժող. մարտական՝ «Էրզրումցիների երգ», աշխատանքային՝ «Գութանավորի երգ») վոկալ շարքերը, կանտատներ, Պոեմ–ռապսոդիա ջութակի և դաշնամուրի համար (1959) ևն։ Դաղստանում հանրաճանաչ են Ա–ի մասսայական երգերը։ Զոհվել է ավիացիոն աղետից, հոկտեմբերի 23-ին։
Գրկ. Якубов М., Сергей Арабабов, М., 1966.
