Jump to content

ՀՍՀ/ԱՂԱՋԱՆՅԱՆ ԳԵՂԱՄ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՂԱՋԱՆՅԱՆ Գեղամ Խաչատուրի (1891–1969), հայ սովետական գյուղատնտես։ ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս (1956, թղթ–անղամ 1952-ից)։ Ծնվել է դեկտեմբերի 22 (1892-ի հունվարի 4)–ին, Սուրմալուի գավառի Բլուր գյուղում։ Ավարտել է Երևանի համալսարանի գյուղատնտ. ֆակուլտետը (1926)։ 1930–69-ին ղեկավարել է Հայկական գյուղատնտ. ինստ–ի ընդհանուր երկրագործության ամբիոնը։ ՀՍՍՀ ԳԱ գյուղատնտ. գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս–քարտուղար (1955–56)։ 1956–62-ին եղել է ՀՍՍՀ գյուղատնտեսության մինիստրության գիտության գլխավոր վարչության պետ։ Ա. ուսումնասիրել է հողի մշակության համակարգերը, ցանքաշրջանառության հարցերը, դաշտային գյուղատնտ. բույսերը, ՀՍՍՀ մոլախոտային բուսականությունը, առանձնապես՝ մոլասորգոն (ղանղուրդանը), խրփուկը, գեղավերը ևն, առաջարկել դրանց դեմ պայքարի միջոցներ։ Պարգևատրվել է Լենինի և Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։ Մահացել է սեպտ. 23-ին, Երևանում:

Երկ. Ընդհանուր երկրագործություն, Ե., 1934 (Զ. Աստվածատրյանի և Ս. Կարագյոզյանի հեղինակակցությամբ)։ Հացահատիկային կուլտուրաները և նրանց մշակության հիմունքները, Ե., 1951։ Դաշտային կուլտուրաները և նրանց ագրոտեխնիկան, հ. 1–3, Ե., 1957–60 (Ա. Մաթևոսյանի և Մ. Գյուլխասյանի հեղինակակցությամբ)։ Հայաստանի մոլախոտային բուսականությունը և պայքարը նրա դեմ, հ. 1-3, Ե., 1957-66։ Ա. Մաթևոսյան