Jump to content

ՀՍՀ/ԱՂԱՎՆԱՏՈՒՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

​ԱՂԱՎՆԱՏՈՒՆ, գյուղ Հայկական ՍՍՀ Էջմիածնի շրջանում, շրջկենտրոնից 8 կմ հյուսիս–արևմուտք։ 2227 բն. (1970), հայեր։ Կոլտնտ–ը զբաղվում է այգեգործությամբ, բանջարաբուծությամբ, հացահա– ​տիկի մշակությամբ և թռչնաբուծությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, հիվանդանոց, մանկապարտեզ, ակումբ, գրադարան։ Բանջարեղենի բարձր բերք ստանալու համար Ա–ի կոլտնտեսուհի Ո. Վ. Ավագյանին 1966-ին շնորհվել է սոցիալիստական աշխատանքի, հերոսի կոչում։

Ա–ի շրջակայքում կա բրոնզի և երկաթի դարերի դամբանադաշտ։ Պահպանվել են կիկլոպյան ամրոցի մնացորդներ։ Ամրոցի կենտրոնում հետագայում (X–XI դդ.) կառուցվել է եկեղեցի, որը կանգուն է ցայսօր։ Ե. Եղիազարյան, Մ. Սարդարյան

Նկարում` Աղավնի։