ՀՍՀ/ԱՂԲՅՈՒՐ–ՀՈՒՇԱՐՁԱՆ
ԱՂԲՅՈՒՐ–ՀՈՒՇԱՐՅԱՆ, աղբյուրը ձևավորող ճարտարապետական կառույց։ Հայաստանում աղբյուրների ակունքներին, արհեստական ջրավազանների մոտ կոթողներ կանգնեցնելու՝ ջրի պաշտամունքի հետ կապված սովորությանը շատ հին է (տես Վիշապ)։ Աղբյուրն ու շրջապատը հարդարելու և ճարտարապետորեն ձևավորելու ավանդույթը շարունակվել է նաև միջնադարում։ Կանգնեցվել են ամենատարբեր հորինվածքի Ա–հ–ներ, որոնք եղել են նաև ժող. տոնահանդեսների ու խաղերի հավաքատեղիներ։ Սովետական Հայաստանի տարածքի վրա միջնադարյան Ա–հ–ներ պահպանվել են Սանահինում (XII դ. վերջ, ճարտարապետ՝ Մխիթար), Հաղպատում (1258), Ախթալայում (XIII դ.), Ազիզբեկովի շրջանի Մարտիրոս գյուղում (խաչքարով, 1283, քարգործ՝ Շնորհավոր աղբար), Խնձորեսկում (երկու հատ, XVII դ.), Տաթևում՝ գյուղում Ա վանքում( 1745), Հին Գորիսում (XVII դ.) ևն։
1930-ական թթ. սկսած, ժողովրդական վարպետներից բացի, ճարտարապետներն ու քանդակագործները նույնպես հեղինակում են Ա–հ–ներ՝ ի նշանավորումն պատմական, հասարակական կարևոր իրադարձությունների, նվիրական գաղափարներ խորհրդանշելու նպատակով։ Դրանք ճարտարապետսւկան մտահղացումներով սերտորեն աղերսվում են միջնադարյան Ա–հ–ներին։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին և հետագայում բազում Ա–հ–ներ կաոուցվեցին զոհված մարտիկների հիշատակին։ Դրանցից առաջինի նախաձեռնողը եղան Փարաքարի գյուղացիները (1942, ճարտարապետ՝ Ռ. Իսրայելյան)։ Հայաստանի քաղաքներում, ավաններում, գյուղերում, զբոսայգիներում և ճանապարհներին բազմաթիվ Ա–հ–ներ են կանգնեցրել ճարտարապետներ Ռ. Իսրայելյանը, Գ. Թամանյանը, Տ. Մարությանը, քանդակագործներ Ա. Ուրարտուն, Ա. Հարությունյանը և ուր.՝ երբեմն զարդաքանդակի հետ զգալի տեղ տալով նաև թեմատիկ բարձրաքանդակին։ Հուշարձանի դեկորատիվ հարդարանքը հաճախ լրացվում է ընծայագրերի և հերոսների անունների հիշատակումով, որոնք կոնկրետացնում են նրա բովանդակությունը։
Պատկերազարդումը տես 241 էջից առաջ՝ ներդիրում։
