ՀՍՀ/ԱՂԵՇՈՒՆՉՆԵՐ
ԱՂԵՇՈՒՆՉՆԵՐ (Enteropneusta), կիսաքորդսավորների ենթատիպի ծովային կենդանիների դաս։ Հայտնի է մոտ 100 տեսակ։ Երկար. 0,01 – 1 մ։ Մարմինը որդանման է՝ պատված թարթիչավոր էպիթելով և կազմված 3 մասից՝ կնճիթ, օձիք, իրան։ Երկսեռ են, արուն և էգն արտաքինով չեն տարբերվում։ Խռիկային ճեղքերը դասավորված են կերակրափողի 2 կողմում (այստեղից՝ Աղեշունչներ անվանումը)։ Արտաթորության համակարգը նեֆրիտային է, նյարդայինը կազմված է մեջքափորային հանգույցներից, արյունատարը՝ մեջքափորային երկայնաձիգ անոթներից։ Լողում են ազատ, ապրում են ծովերի ծանծաղուտներում, սնվում բույսերի և կենդանիների քայքայված մնացորդներով։ Աղեշունչների բնորոշ ներկայացուցիչը բալանոգլոսն է։ Աղեշունչները անողնաշարավորների և քորդավորների միջև կապող օղակ են։
Նկար` Աղեշունչներ. 1. Տորնարիա (բալսւնոգլոսի թրթուր)։ 2.Բալանոգլոս։
