ՀՍՀ/ԱՂՈՒԴԻ
ԱՂՈՒԴԻ, գյուղ Հայկական ՍՍՀ Սիսիանի շրջանում, Որոտանի ձախ ափին, շրջկենտրոնից 7 կմ արևելք։ 1222 բն. (1970), ադրբեջսւնցիներ։ Կոլտնտ–ը զբաղվում է անասնապահաթյամբ, հացահատիկի մշակությամբ: Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան։ Ա–ում կա VI դ. կոթող–մահարձան։ Թաղածածկ դամբարանի վրա բարձրանում են երկու ուղղանկյուն մայթեր, կենտրոնում՝ բարձր ութանիստ սյուն, որը պսակվում է ճոխ մշակված ոլորազարդ խոյակով։ Կամարաղեղները հենվում են մույթերին հպված պահպանակներին և վերևից ավարտվում հորիզոնական հեծանով, որի վրա, մինչև 1931-ի երկրաշարժը, բարձրանամ էր ցածր հենակներով եռամաս կամարաշարքը։ Կոթողի տարբեր մասերը զարդարված են նռան, խաղողի, երկրաչափական, բուսական զարդաքանդակներով, որոնք հիշեցնում են Սիսավանի VII դ. տաճարի, Զվարթնոցի քանդակները։ Կոթողը վերականգնվում է։
