Jump to content

ՀՍՀ/ԱՂՈՒՏԱՎՈՐՈՒՄ ԳՐՈՒՆՏԻ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՂՈՒՏԱՎՈՐՈՒՄ ԳՐՈՒՆՏԻ, գետնի մշակում կերակրի (կամ այլ) աղով՝ ոռոգման ջրանցքների, ջրամբարների, հողային պատվարների ու պատնեշների ջրանցիկությունը նվազեցնելու, ինչպես նաև գետնի կապակցվածությունն ու հողային կառուցվածքների (օր. ճանապարհների պաստառների) կայունությունը մեծացնելու համար։ Հիմնված է հողից կալցիումի մասնակի հեռացման ճանապարհով գետնի ֆիզիկական հատկությունների փոփոխման վրա։ Աղը գետնի մեջ մտցվում է չոր վիճակում կամ լուծույթի ձևով։ Ա. գ. կատարվում է աղի լուծույթում եղած նատրիումի և գետնի մեջ գտնվող կալցիումի իոնների փոխանակային կլանման շնորհիվ, գոյացած կալցիումի քլորիդը հողից հեռացվում է ջրով լվանալու միջոցով։ Ա. գ. կիրառվում է ավազակավային, կավավազային և կավային հողերի համար։ Աղուտավորումից հետո գետնի ծծանցման գործակիցը փոքրանում է 5–100 անգամ։ 1 մ² մակերեսի համար ծախսվում է 1–5 կգ աղ։ Աղուտավորված գետնի վրա կոշտ (հատկապես՝ գիպսաբեր) ջրերի երկարատև ներգործության դեպքում 3–5 տարի անց Ա. գ. կրկնում են։