Jump to content

ՀՍՀ/ԱՂՋՈՑ ՎԱՆՔ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՂՋՈՑ ՎԱՆՔ, վանքային հուշարձանախումբ։ Գտնվում է Գեղարդից 7 կմ հվ.։ Գլխավոր եկեղեցին (Ս. Ստեփանոս) կառուցվել է XIII դ. սկզբին, ունի խաչաձև հատակագիծ, չորս ավանդատան։ Գավիթը (XIII դ. երկրորդ կես) գլխ. եկեղեցուց արևմուտք է. պահպանվել է պատերի մի մասը։ Պողոս–Պետրոս թաղածածկ եկեղեցին հպված է Ս. Ստեփանոսի հյուսիսային պատին։ Ուշագրավ են եկեղեցու մուտքի երկու կողմերում Պողոս և Պետրոս առաքյալների բարձրաքանդակները։ Ս. Մնացականյան