Jump to content

ՀՍՀ/ԱՃԱՐԿՈՒՏ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՃԱՐԿՈՒՏ (մինչև 1968՝ Սևքարի անտառատնտեսությանը կից ավան), ավան Հայկական ՍՍՀ Իջևանի շրջանում, Կարխան գետի ափին, անտառաշատ վայրում, շրջկենտրոնից 35 կմ հյուսիս։ 364 բն. (1970), հայեր, ադրբեջանցիներ և ռուսներ։ Զբաղվում են անտառատնտեսությամբ։ Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, կինո, հիվանդանոց։ Հիմնադրվել է 1930-ին։