Jump to content

ՀՍՀ/Ամալդի

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
(Վերահղված է ՀՍՀ/ԱՄԱԼԴԻից)

ԱՄԱԼԴԻ (Amaldi) Էդոարդո (ծն. 1908), իտալացի ֆիզիկոս, Հռոմի դեի Լինչեի Ազգային ակադեմիայի անդամ (1948)։ Ծնվել է սեպտեմբերի 5-ին, Կարպանետոյում (Իտալիա)։ Ավարտել է Հռոմի համալսարանը (1929), որտեղ դասավանդում է 1937-ից։ 1945-ից՝ Իտալիայի միջուկային հետազոտությունների ազգային կոմիտեի պրեզիդենտ, 1948-ից՝ միջուկային ֆիզիկայի ազգային ինստ–ի դիրեկտոր։ Ա–ի հիմնական աշխատանքները վերաբերում են ատոմային սպեկտրոսկոպիային, տարրական մասնիկների ֆիզիկային։ 1934-ին Է. Ֆերմիի հետ հայտնաբերել է նեյտրոնների դանդաղեցման երևույթը ջրածին պարունակող նյութերում։ 1958-ից ՍՍՀՄ ԳԱ արտասահմանյան անդամ է։