Jump to content

ՀՍՀ/ԱՄԵՆԱՓՈՔՐ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲԱԶՄԱՊԱՏԻԿ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՄԵՆԱՓՈՔՐ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲԱԶՄԱՊԱՏԻԿ երկու կամ մի քանի ամբողջ թվերի, ամենափոքր դրական թիվը, որը բաժանվում է այդ թվերից յուրաքանչյուրի վրա։ Օրինակ, 2, 5, 12 թվերի Ա. ը. բ. 60 է։ Երկու կամ մի քանի բազմանդամների Ա. ը. բ. ամենացածր աստիճանի այն բազմանդամն է, որը բաժան- վում է տված բազմանդամներից յուրաքանչյուրի վրա: Տես նաև Ամենամեծ ընդհանուր բաժանարար: