ՀՍՀ/ԱՄԵՆԵՄՀԵԹ
ԱՄԵՆԵՄՀԵԹ, Հին Եգիպտոսում XII դինաստիայի (Միջին թագավորություն) եգիպտական փարավոնների անունը.
Ամենեմհեթ I (իշխել է մ.թ.ա. մոտ 2000–1970-ին), դինաստիայի հիմնադիրը: Ձգտում էր թուլացնել տեղական նոմարքոսների (կառավարիչների) իշխանությունը: Արշավանքներ ձեռնարկեց դեպի Նուբիա, Լիբիա և Պաղեստին: Նրա օրոք Եգիպտոսի մայրաքաղաքը դարձավ Մեմփիսից ոչ հեռու գտնվող Իթթատուի ամրոցը:
Ամենեմհեթ II (իշխել է մ.թ.ա. 1934–1896-ին): Շարունակում էր տնտեսական ու ռազմական ներթափանցումը Արլ. Աֆրիկայի երկրները: Սպանվեց պալատական հեղաշրջման հետևանքով:
Ամենեմհեթ III (իշխել է մ.թ.ա. մոտ 1849–1801-ին): Նրա օրոք Եգիպտոսը ապրեց իր երկորդ ծագումը, երբ կառուցվեցին նոր տաճարներ, ընդլայնվեցին Սինայ թ–կղզու պղնձահանքերը, ծավալվեցին ոռոգիչ աշխատանքներ (հիմնականում Ֆայյումի օազիսում): Նշանավոր է Ա. III հոգեհանգստյան տաճարը Ֆայյումի մոտ (Հյուսիսային Եգիպտոս), որը հույները հետագայում անվանեցին «Լաբիրինթոս»:
Ամենեմհեթ IV (իշխել է մ.թ.ա. մոտ 1801–1792-ին):
