Jump to content

ՀՍՀ/ԱՄԵՈԲԱՆԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՄԵՈԲԱՆԵՐ (Amoebina), արմատոտանիների դասի կարգ: Միաբջիջ, սովորաբար միկրոսկոպիկ չափի կենդանիներ են, որոնց տրամագիծը չի անցնում 50 մկմ-ից: Կան նահ «հսկա» Ա. (Pelomyxa-ի մեծությունը հասնում է մինչև 3 մմ): Մեծ մասամբ միակորիզ են, չունեն մարմնի կայուն ձև և կմախք: Շարժվում են ժամանակավորապես առաջացող կեղծ ոտքերի օգնությամբ: Սնվում են բակտերիաաներով, մանր ջրիմուռներով, նախակենդանիներով։ Անբարենպաստ պայմաններում (ջրի, ջերմության, սննդանյութի անբավարարության ևն) դառնում են գնդաձև և պատենավորվում ամուր թաղանթով (ցիստով)։ Բարենպաստ պայմաններում այդ թաղանթը քայքայվում Է, և Ա. դուրս են գալիս։ Բազմանում են անսեռ ճանապարհով, կիսվելով։ Սեռական ճանապարհով բազմանում է միայն A. diploidea–ն։ Ա. ապրում են հիմնականում քաղցրահամ ջրերում, երբեմն՝ նաև ծովերում, խոնավ հողի և ավազի մեջ։ Որոշ տեսակներ մակաբույծներ են (տես Ամեոբիազ)։ Ա. Մինասյան