Jump to content

ՀՍՀ/ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ (United States of America), ԱՄՆ (USA)։

Բովանդակություն
I. Ընդհանուր տեղեկություններ
II. Պետական կարգը
III. Բնությունը
IV. Բնակչությունը
V. Պատմական ակնարկ
VI. Քաղաքական կուսակցությունները, արհմիությունները և այլ հասարակական կազմակերպությունները
VII. Տնտեսա–աշխարհագրական ակնարկ
VIII. Զինված ուժերը
IX. Առողջապահությունը
X. Լուսավորությունը
XI. Գիտությունը և գիտական հիմնարկությունները
XII. Մամուլը, ռադիոն և հեռուստատեսությունը
XIII. Գրականությունը
XIV. Ճարտարապետությունը և կերպարվեստը
XV. Երաժշտությունը
XVI. Թատրոնը
XVII. Կինոն
XVIII. Հայերը ԱՄՆ-ում

I. Ընդհանուր տեղեկություններ

ԱՄՆ–ը պետություն է Հյուսիսային Ամերիկայում։ Տարած. 9.363.400 կմ²։ Բն. 210.194.312 մարդ (1 հունվ. 1973)։ Սահմանակից է Կանադային և Մեքսիկային, ՍՍՀՄ–ից բաժանված է Բերինգի նեղուցով։ Ունի 50 նահանգ և մեկ ֆեդերալ օկրուգ։ Մայրաքաղաքը՝ Վաշինգտոն։ ԱՄՆ–ը գաղութային տերություն Է։ Նրան են պատկանում Պուերտո Ռիկոն և Վիրջինյան կղզիները Վեստ Ինդիայում, Սամոան ա Գուամը՝ Խաղաղ օվկիանոսում։ 1903-ից «վարձակալում է» Պանամայի ջրանցքի գոտին՝ Պանամայում։ 1947-ին ՄԱԿ–ը ժամանակավորապես ԱՍՆ–ին է հանձնել Կարոլինյան, Մարիանյան և Մարշալյան կղզիների խնամակալությունը։

II. Պետական կարգը

ԱՄՆ ֆեդերատիվ հանրապետություն է։ Գործող սահմանադրությունն ընդունվել է 1787-ին (ուժի մեջ է մտել 1789-ին)։ Պետության, կառավարության ղեկավարը և զինված ուժերի գլխավոր հրամանատարը պրեզիդենտն է, որը (փոխ–պրեզիդենտի հետ միասին) ընտրվում է 4 տարով, անուղղակի (երկաստիճան) ընտրությունների միջոցով։ Պրեզիդենտի և փոխ–պրեզիդենտի թեկնածություններն առաջադրվում են կուսակցական համագումարներում։ Այնուհետև յուրաքանչյուր նահանգ ընտրում է այնքան ընտրող, որքան ներկայացուցիչ ունի կոնգրեսում։ Տվյալ նահանգում քվեների մեծամասնությունը շահած կուսակցությունը իրավունք է ստանում նում ներկայացնել նահանգի բոլոր ընտրողներին, և քանի որ վերջիններիս համար իրենց կուսակցության թեկնածուների օգտին քվեարկելը պարտադիր է, ապա ընտրությունների առաջին իսկ փուլում հայտնի է դառնում, թե ովքեր են ստանձնելու պրեզիդենտի և փոխ–պրեզիդենտի պաշտոնը հաջորդ 4 տարիների համար։ Օրենսդրական բարձրագույն մարմինը կոնգրեսն է՝ կազմված սենատից և ներկայացուցիչների պալատից։ Սենատի կազմում ընտրվում է 100 սենատոր (երկուական՝ ամեն նահանգից)՝ 6 տարի ժամանակով։ Ներկայացուցիչների պալատը ունի 435 դեպուտատ։ Ամեն երկու տարին մեկ ընտրվում է ներկայացուցիչների պալատի նոր կազմ, և նորոգվում է սենատի կազմի 1/3-ը։ Սահմանադրությամբ պրեզիդենտն օժտված է լայն լիազորություններով։ Սենատի համաձայնությամբ նա նշանակում և ազատում է մինիստրներին (քարտուղարներին)։ Կառավարությունը սովորաբար քննարկում է պրեզիդենտի առաջադրած հարցերը, ընդ որում պրեզիդենտը կարող է ընդունել ցանկացած որոշումը, անկախ հարցի քննարկումից և անգամ հակառակ կաբինետի (կառավարության) անդամների կարծիքի։ Կառավարությանը փաստորեն պրեզիդենտին կից խորհրդակցական մարմին է։ Կոնգրեսի ընդունած օրինագիծը պետք է հաստատվի պրեզիդենտի կողմից։ Անհամաձայնության դեպքում պրեզիդենտը, իր առարկություններով հանդերձ, այն վերադարձնում է կոնգրեսին, որից հետո օրինագիծը հաստատվում է (հակառակ պրեզիդենտի կամքի) միայն այն դեպքում, եթե դրա օգտին քվեարկել է պառլամենտի անդամների 2/3-ը։ Պրեզիդենտը կարող է հրավիրել կոնգրեսի արտակարգ նստաշրջաններ, հրապարակել հրամանագրեր, կոնգրեսին ուղերձ հղել օրենսդրական այս կամ այն միջոցառումն ընդունելու հանձնարարականով։ 1967-ի փետր. 10-ին ուժի մեջ մտավ սահմանադրության 25-րդ ուղղումը՝ պրեզիդենտի հիվանդության կամ այլ պատճառներով իր պաշտոնը առժամանակ լքելու կամ մահվան դեպքում փոխ–պրեզիդենտը դառնում է պրեզիդենտ, որն իր հերթին իրավունք ունի կոնգրեսի հավանությամբ նշանակել նոր փոխ–պրեզիդենտ։ Կարևորագույն հարցերը, հատկապես արտաքին քաղաքական, լուծվում են 1947-ին ստեղծված Անվտանգության ազգային խորհրդում՝ կազմված պրեզիդենտից, փոխ–պրեզիդենտից, պետական քարտուղարից, պաշտպանության մինիստրից և արտակարգ պլանավորման վարչության դիրեկտորից։ Այս մարմնին է ենթարկվում Կենտրոնական հետախուզական վարչությունը։ Դատական բարձրագույն մարմինը գերագույն դատարանն է, որը կարող է սահմանադրական չհամարել ֆեդերացիայի կամ նահանգների կողմից ընդունված օրենքը։ Նորընտիր պրեզիդենտի երդումն ընդունում է գերագույն դատարանի նախագահը։ ԱՄՆ–ի յուրաքանչյուր նահանգ ունի իր սահմանադրությունը։ ԱՍՆ–ի վարչակարգի համար բնորոշ է երկկուսակցական սիստեմը, որը ձևավորվեյ է քաղաքացիական պատերազմից հետո՝ 1861–1865-ին։ Այն ժամանակից ի վեր, ինչպես

Աղ. 1. ԱՄՆ–ի տարածությունը և բնակչությունն ըստ նահանգների

Շրջաններ և նահանգներ Տարածութ.
հզ. կմ²
Բնակչութ.
(1970)
Գլխավոր
քաղաքը
1. Նոր Անգլիա 172,6 11.714.392
Մեն (Maine) 86,0 977.260 Օգասթա
Նյու Հեմփշիր (New Hampshire) 24,1 722.753 Քոնքորդ
Վերմոնթ (Vermont) 24,9 473.744 Մոնթփլիներ
Մասսաչուսեթս (Massachusetts) 21,5 5.630.224 Բոստոն
Ռոդ Այլենդ (Rhode Island) 3,2 922.461 Փրովիդենս
Քոնեքթիքութ (Connecticut) 12,9 2.987.950 Հարթֆորդ
2. Միջին Ատլանտյան նահանգներ 266,1 36.733.010
Նյու Յորք (New York) 128,6 17.979.712 Օլբանի
Նյու Ջերսի (New Jersey) 20,3 7.089.997 Թրենթոն
Փենսիլվանիա (Pennsylvania) 117,4 11.663.301 Հարինբերգ
3. Հյուսիս–Արևելյան կենտրոն 643,1 39.803.077
Օհայո (Ohio) 106,7 10.542.030 Կոլոմբուս
Ինդիանա (Indiana) 94,1 5.143.422 Ինդիանապոլիս
Իլինոյս (Illinois) 146,1 10.973.986 Սփինգֆիլդ
Միչիգան (Michigan) 150,8 8.776.873 Լանսինգ
Վիսքոնսին (Wisconsin) 145,4 4.366.766 Մադիսոն
4. Հյուսիս–Արևմտյան կենտրոն 1339,7 16.156.443
Միննեսոթա (Minnesota) 217,8 3.767.975 Սենտ Փոլ
Այովա (Iowa) 145,8 2.789.893 Դե Մոյն
Միսսուրի (Missouri) 180,4 610.648 Ջեֆերսոն
Հյուսիսային Դակոթա (North Dakota) 183,1 610.648 Բիսմարկ
Հարավային Դակոթա (South Dakota) 199,5 661.406 Փիր
Նեբրասկա (Nebraska) 200,0 1.468.101 Լինքոլն
Կանզաս (Kansas) 213,1 2.222.173 Թոփիքա
5. Հարավ–Ատլանայան նահանգներ 722,4 29.310.696
Դելավեր (Delaware) 5,3 542.979 Դովեր
Մերիլենդ (Maryland) 27,4 3.874.642 Աննապոլիս
Վիրջինիա (Virginia) 105,7 4.543.249 Ռիչմոնդ
Արևմտյան Վիրջինիա (West Virginia) 62,6 1.701.913 Չառլսթոն
Հյուսիսային Քարոլինա (North Carolina) 136,5 4.961.832 Ռոլի
Հարավային Քարոլինա (South Carolina) 80,4 2.522.881 Կոլումբիա
Ջորջիա (Georgia) 152,6 4.492.038 Ատլանտա
Ֆլորիդա (Florida) 151,7 6.671.162 Թալահասի
6. Հարավ–Արևելյան կենտրոն 471,3 12.531.210
Կենտուքի (Kentucky) 104,6 3.160.555 Ֆրանկֆորտ
Թեննեսի (Tenessee) 109,4 3.838.777 Նաշվիլ
Ալաբամա (Alabama) 133,7 3.373.006 Մոնթգոմերի
Միսսիսիպի (Mississippi) 123,6 2.158.872 Ջեքսոն
7. Հարավ–Արևմտյան կենտրոն 1136,4 18.938.021
Արկանզաս (Arkansas) 137,5 1.886.210 Լիթլ Ռոք
Լուիգիանա (Louisiana) 125,7 3.564.310 Բատոն Ռուժ
Օկլահոմա (Okkahoma) 181,1 2.498.378 Օկլահոմա Սիթի
Տեքսաս (Texas) 692,1 10.989.123 Օստին
8. Լեռնային նահանգներ 2237,3 8.197.789
Մոնթանա (Montana) 381,1 682.133 Հելինա
Այդահո (Idaho) 216,4 698.275 Բոյսե
Վայոմինգ (Wyoming) 253,6 328.591 Շայեն
Կոլորադո (Colorado) 269,9 2.195.887 Դենվեր
Նյու Մեքսիկո (New Mexico) 315,1 998.257 Սանտա Ֆե
Արիզոնա (Arizona) 295,0 1.752.122 Ֆինիքս
Յուտա (Utah) 219,9 1.060.631 Սոլթ Լեյկ Սիթի
Նևադա (Nevada) 286,3 481.893 Քարսոն Սիթի
9. Խաղաղօվկիանոսյան նահանգներ 2374,3 26.149.085
Վաշինգտոն (Washington) 176,6 3.352.992 Օլիմպիա
Օրեգոն (Oregon) 251,2 2.056.171 Սեյլեմ
Կալիֆոոնիա (California) 411,0 13.636.840 Սաքրամենթո
Ալյասկա (Alaska) 1518,8 294.607 Ջունո
Հավայի (Hawaii) 16,7 748.575 Հոնոլուլու
Ֆեդերալ օկրուգ Կոլումբիա (Columbia) 0,2 865.000 Վաշինգտոն
կոնգրեսի երկու պալատներում, այնպես էլ Սպիտակ տանը անբաժան կերպով իշխում են մոնոպոլիստական կապիտալի տարբեր խմբավորումների շահերը ներկայացնող հանրապետական և դեմոկրատական կուսակցությունները։

III. Բնությունը

ԱՄՆ գտնվում է Հյուսիսային Ամերիկայի հարավային կեսի բարեխառն ու մերձարևադարձային և հեռավոր հյուսիս–արևմուտքի արկտիկական, մերձարկտիկական գոտիներում։ Նրա քիչ կտրտված ափերը ողողում են Ատլանտյան, Խաղաղ և Հյուսիսային սառուցյալ օվկիանոսների, Բերինգի ծովի ու Մեքսիկական ծոցի ջրերը։ Արևմտյան ափերի երկարությամբ անցնում է Կալիֆոռնիական սառ հոսանքը, հվ–արլ. ափերով (մինչև հս. լ. 35°) գոլֆստրիմ տաք հոսանքը, հս–արլ. (մինչև հս. լայնություն 38°)՝ լաբրադորյան սառ հոսանքը։ Սառչում են (ոչ ամեն տարի) միայն հյուսիս–արևելյան ծոցերը։ Ատլանտյան և մեքսիկական ափերը ցածրադիր են՝ շրջապատված մայրցամաքային ծանծաղուտի լայն շերտով։ Ատլանտյան ափի հս–արլ–ում շատ են մանր ծոցերը (Մասսաչուսեթս ևն) ու մերձափնյա կղզիները (Լոնգ Այլենդ, Մարթաս Վինյարդ, Նանթաքիթ ևն)։ Գետաբերանները ձագարաձև են (Հուդսոն)։ Հս. լայնության 40°–35° միջև առափնյա մասերն ունեն ծովալճակային բնույթ, խոշոր ծոցերը (Դելավեր, Չեսապիկի ևն) մատչելի են օվկիանոսային նավերի համար։ Հս. լայնության 35°–ից հվ. Խաղաղօվկիանոսյան ափերը լեռնոտ են, ուղղագիծ, կղզիներից զուրկ։ Մայրցամաքային ծանծաղուտի շերտը նեղ է։

Ռելիեֆը բազմազան է։ Տարածքի արլ. մասի և ներքին շրջանների ռելիեֆի մոտ կեսը հարթավայրային է, արմ. մասինը և Ալյասկայինը՝ լեռնային։ Արլ–ում Ապալաչյան լեռներն են (մինչև 2036 մ), իսկ նրանցից արմ. Լավրենտյան սարահարթը և Ներքին հարթավայրը։ Լավրենտյան սարահարթն ունի 300–400 մ բարձրությամբ ալիքավոր մակերևույթ և չորրորդական ժամանակաշրջանի սառցադաշտերի հետքեր։ Ներքին մասերը ընդգրկում են Կենտրոնական և Մեծ հարթավայրերն ու Մերձմեքսիկական դաշտավայրը։ Կենտրոնական հարթավայրերը 200–500 մ բարձրությամբ սառցադաշտային կուտակումներով բլրապատ հարթություններ են, հարավում կտրտված ձորակներով և հովիտներով։ Մեծ հարթավայրերը գտնվում են արմ. երկայնության 98°–ից արմ., Կորդիլիերաների նախալեռնային սարահարթում, 500–1600 մ բարձրության վրա։ Մակերևույթն այնքան խիստ է կտրտված գետահովիտներով ու ձորակներով, որ առանձին շրջաններ պիտանի չեն գյուղատնտեսության համար։ Մերձմեքսիկական տափարակ դաշտավայրն ունի մինչև 150 մ բարձրություն, ափամերձ մասերում ճահճակալված է, եզրավորված մակընթացությունների եզրաբազկի գոտիով։ Մերձմեքսիկական դաշտավայրի և Կենտրոնական հարթավայրերի սահմանագլխին բարձրանում են Օզարկի սարավանդը (մինչև 600 մ) և Օուչիթա բլրաշարքը (մինչև 800 մ)։ Ապալաչյան լեռների և Ատլանտյան օվկիանոսի միջև տարածված է Մերձատլանտյան նեղ ու տափարակ դաշտավայրը։

Երկրաբանական կառուցվածքի տեսակետից երկրի ներքին և հս. շրջանները (ամբողջ տերիտորիայի կեսից ավելին) կազմված են Հյուսիս–Ամերիկյան պլատֆորմից, արլ. և հվ–արլ. շրջանները՝ պալեոզոյան ապարներից, Մեքսիկական ծոցի ափերը (տեկտոնական ընկղմման մարզ) վերին պալեոզոյ–չորրորդական հասակի և նստվածքային հզոր շերտերից, արևմտյան շրջանները՝ կորդիլիերյան գեոսինկլինալի տարբեր հասակի խիստ դիսլոկացված ապարներից։ Երկիրը հարուստ է երկաթի, քարածխի, նավթի, բնական գազի, գունավոր մետաղների ու բազմամետաղների, ոսկու, ուրանի, ծծմբի, ֆոսֆորիտների, կալիումական աղերի ևն հանքերով։

Կլիմայի վրա մեծ ազդեցություն ունեն օվկիանոսները։ Ալյասկայում կլիման արկտիկական և մերձարկտիկական է, հս. լայնության 40°–ից հյուսիս՝ բարեխառն, հարավ՝ մերձարևադարձային, Ֆլորիդայի հարավում՝ արևադարձային։ Ձմռանը Ալյասկայի մեծ մասի վրա տարածվում է արկտիկական օդը և առաջացնում պարզ ու սառնամանիքային եղանակ, Ալյասկայի հվ. ափերին և արմ. հիմնական տերիտորիաներում խաղաղօվկիանոսյան օդը առաջացնում է տաք և հաճախակի տեղումներով եղանակ։ Պարբերաբար թափանցող արկտիկական սառ և Մեքսիկական ծոցի տաք օդային հոսանքները կենտր. և արլ. շրջաններում եղանակը դարձնում են անկայուն։ Հունվարի միջին ջերմաստիճանը տատանվում է - 18°C–ից (Կենտրոնական հարթավայրերի հս–ում) մինչև 12°C (երկրի հվ–ում), Ֆլորիդայի հվ. մասում՝ 20°C։ Առավել ցածր ջերմաստիճաններ լինում են Մոնթանա նահանգի արլ–ում (–50°C) և Յուկոնի սարահարթում (-64°C)։ Ամռանը Ալյասկայի վրա գերիշխում է խաղաղօկիանոսյան օդը՝ ափերին առաջացնելով զով ու մառախլապատ, կենտրոնական մասում՝ պարզ ու չոր եղանակ։ ԱՄՆ–ի արևմտյան մերձափնյա մասում, հատկապես հվ–արմ–ում, եղանակը զով է ու չորային։ Տեղումները համեմատաբար շատ են լեռների ծովահայաց լանջերին։ Կենտր. և արլ. շրջանները գտնվում են Մեքսիկական ծոցի տաք ու խոնավ օդի, Կորդիլիերաների ներքին սարավանդները՝ ցամաքային օդի ազդեցության տակ։ Հուլիսի միջին ջերմաստիճանը տատանվում է արմ.–արլ. 14°C–ից մինչև 26°C։ Մեծ հարթավայրերի և ներքին սարավանդների հարավում միջին ջերմաստիճանը 32°C է, Մեռյալ հովտում՝ 56,7°C։ Տարեկան տեղումներն արլ. և հս–արմ. ծովափնյա շերտում 1000–2000 մմ է, Կենտրոնական հարթավայրերում՝ 600–900 մմ, Մեծ հարթավայրում՝ 400–600 մմ, ներքին սարահարթերում ու սարավանդներում՝ 400 մմ և պակաս, Մոխավե անապատում՝ 100 մմ–ից պակաս։

Ներքին ջրերը։ Տերիտորիայի կեսից ավելին ցամաքուրդվում է Ատլանտյան օվկիանոսը թափվող գետերով։ Ապալաչներից Ատլանտյան օվկիանոս հոսող գետերը կարճ են, բայց ջրառատ, ունեն մեծ անկում, կայուն ռեժիմ և հիդրոէներգիայի մեծ պաշարներ։ Գետերից նշանավոր են Միսսիսիպին (Միսսուրի և Օհայո վտակներով), Կոլումբիան, Կոլորադոն, Յուկոնը։ Թեննեսի գետի վրա (Օհայոյի վտակ) կառուցված է ՀԷԿ–երի մեծ կասկադ։ Հայտնի է Մեծ լճերի համակարգը, որը ջրանցքներով կապված է Ատլանտյան օվկիանոսի և երկրի ներքին ջրային ուղիների հետ։

Հողաբուսական զոնաները հիմնականում բաշխված են միջօրեականի ուղղությամբ և միայն արմ–ում ունեն լայնական տարածում։ Հս–արլ–ում գերիշխում են գորշանտառային, Կորդիլիերաներում՝ լեռնային գորշանտառային հողերը, Կենտրոնական հարթավայրերում՝ պրերիաների սևահողանման հողերը և սևահողերը, Մեծ հարթավայրերում՝ շագանակագույն և դարչնագույն հողերը, Կորդիլիերաների սարահարթերում (բացի Ալյասկայից)՝ գորշ անապատատափաստանային և մոխրահողերը, հվ–արլ–ում՝ դեղնահողերն ու կարմրահողերը, Ալյասկայում՝ տունդրային գլեյաճահճային և լեռնատունդրային հողերը։

Կորդիլիերաներում հիմնականում փշատերև անտառներ են, Ալյասկայում՝ տունդրա ու անտառներ, ԱՄՆ–ի հս–արլ–ում՝ փշատերև ու խառն անտառներ, որոնք դեպի հվ. փոխվում են լայնատերև և մերձարևադարձային խառն անտառների։ Ապալաչների շրջանում տարածված են լայնատերև անտառները, ներքին սարավանդներում՝ կիսաանապատային բուսատեսակները։

Կենդանական աշխարհի վրա խիստ ազդել է մարդու գործունեությունը. տափաստանների և անապատների կենդանիների շատ տեսակներ ոչնչացվել են։ Հանդիպում են՝ եղանաեղջյուրներ, անտիլոպներ, կոյար, պրերիաների աղվեսներ, ամերիկյան փորսուղ, մարգագետնային շուն, շառաչող օձ, թունավոր մողես ևն։ Անտառային զոնային բնորոշ են՝ կանադական եղջերուն, որմզդեղը, գորշ արջը, կզաքիսը, լուսանը, կարմիր սկյուռը, վիրջինյան եղջերուն, մոխրագույն աղվեսը, վայրի հնդուհավը, կարոլինյան թութակը։ Կորդիլիերյան անտառներում պահպանվել են ձնային այծը, աստեղջյուր ոչխարը, մոխրագույն հսկա արջը, լեռնային ոչխարը ևն։

Պատկերազարդումը տես աղ. X, 304–305 էջերի միջև՝ ներդիրում։

IV. Բնակչությունը

ԱՄՆ բնակչության թվով աշխարհում գրավում է չորրորդ տեղը՝ ՉԺՀ–ից, Հնդկաստանից, ՍՍՀՄ–ից հետո։ Բնակչության ձևավորման մեջ կարևոր դեր է խաղացել ներգաղթը։ Ամերիկյան ազգը ձևավորվել է XVII դ. 1-ին կեսից՝ Եվրոպայից գաղթած վերաբնակիչների ձուլումից։ Մինչև XIX դ. 60-ական թթ. ներգաղթածների մեծ մասը անգլիացիներ էին, շոտլանդացիներ և իռլանդացիներ։ Այդ պատճառով էլ անգլերենը դարձավ ամերիկյան ազգի լեզուն։ XIX դ. 2-րդ կեսից վերաբնակիչների հիմնական գանգվածը եկել է Իռլանդիայից, Գերմանիայից և սկանդինավյան երկրներից, 80-ական թթ.՝ Իտալիայից, Ավստրո-Հունգարիայից, Ռուսաստանից, ավելի ուշ՝ Եվրոպայի արլ. և հվ–արլ. ագրարային երկրներից։ Ասիական երկրներից ներգաղթածները բնակություն են հաստատել գլխավորապես խաղաղօվկիանոսյան նահանգներում։ 1820–1960-ին ԱՄՆ է ներգաղթել 41,8 մլն. մարդ։ XX դ. 20-ական թթ. ԱՄՆ–ի կառավարության հրատարակած հականերգաղթային օրենքները կրճատեցին չքավոր վերաբնակիչների ներհոսը։ Ժամանակակից բնակչության մոտ 93,1% ԱՄՆ–ում ծնվածներ են։ Եվրոպայից և Ասիայից ուշ շրջանում ներգաղթածների մի մասը (գերմանացիներ, իտալացիներ, իռլանդացիներ, լեհեր, ռուսներ, ճապոնացիներ, հայեր ևն) պահպանել են իրենց ազգային լեզուն ու սովորույթները։ ԱՄՆ–ում ապրող ազգային փոքրամասնությունները (հնդկացիներ, նեգրեր, մեքսիկացիներ, պուերտոռիկացիներ, ճապոնացիներ, չինացիներ, ֆիլիպինցիներ) ենթարկվում են ռասայական խտրականության. նրանց տրվում են ծանր ու ցածր վարձատրությամբ աշխատանքներ, սահմանափակված են նրանց քաղաքացիական իրավունքները, անհամեմատ ավելի բարձր տոկոս է կազմում նրանց գործազրկությունը, անգրագիտությունը։ Երկրի բնիկները՝ հնդկացիները, մեծ մասամբ ոչնչացվել են եվրոպական գաղութարարների կողմից։ 1970-ին ԱՄՆ–ում ապրում էր շուրջ 668,7 հզ. հնդկացի, որից 468,7 հզ. ռեզերվացիաներում։ Հատկապես ծանր է նեգրական բնակչության վիճակը։ Աֆրիկայից նեգրերը որպես ստրուկներ առաջին անգամ ԱՄՆ բերվեցին XVII դ. սկզբին։ Հետագայում ստրկավաճառները նեգրերին Աֆրիկայից փոխադրում էին ստրկատիրական հարավի պլանտացիաները։ Նեգրերի թիվը ԱՄՆ–ում 22,3 մլն. է (1969), որը կազմում է բնակչության ընդհանուր թվի շուրջ 11%։ Նեգրերը խոսում են անգլերեն։ Ստրկության վերացումից հետո (1862) սահմանադրությունը նրանց ճանաչեց լիիրավ քաղաքացիներ, սակայն դա նեգրերին ազատություն և հավասարություն չբերեց։ Ստրկության վերացման օրենքով նեգրերին հող չհատկացվեց, և նրանք ստիպված եղան հող վարձակալել իրենց նախկին տերերից՝ բնավարձային ստրկացուցիչ պայմաններով։ Նեգրերը հիմնականում բնակվում են Հարավի նահանգներում և Հյուսիսի քաղաքների նեգրական գետոներում (առանձնաթաղերում)։ Աշխատանքի, վարձատրության, կրթության, կենցաղային պայմանների, քաղաքացիական իրավունքների հարցերում իրենց վիճակով նեգրերից գրեթե չեն տարբերվում մեքսիկացիները (մոտ 5,6 մլն., 1970) և պուերտոռիկացիները (1,5 մլն., 1969)։

ԱՄՆ–ի բնակչությունը տեղաբաշխված է անհավասարաչափ։ Միջին խտությունը 1 կմ² վրա 21 մարդ է (1969)։ Խիտ են բնակեցված հին արդ. նահանգները. Նյու Ջերսի՝ 329 մարդ, Ռոդ Այլենդ՝ 281, Նյու Յորք՝ 140, Քոնեքթիքութ՝ 214։ Հյուսիսի ագրարային նահանգներում խտությունը 4–5 մարդ է, հարավում մոտ է երկրի միջինին։ Նոսր են բնակեցված Տեքսաս, Օկլահոմա նահանգները և հատկապես արևմուտքը (1 կմ² վրա 10 մարդ)։ Բնակչությունը համեմատաբար խիտ է Կալիֆոռնիայում և Կոլումբիա գետի հովտում; ԱՄՆ–ի ամենից նոսր բնակեցված նահանգը Ալյասկան է (6 կմ² վրա՝ 1 մարդ)։

Հյուսիսում ապրում է ԱՄՆ–ի բնակչության կեսը։ 1950–60-ին Արևմուտքի բնակչությունը աճել է 38,8%-ով (առանց Ալյասկայի և Հավայան կղզիների), Հարավինը՝ 16,5%-ով, Հյուսիսինը՝ 15%-ով։ Քաղաքային բնակչությունը կազմում է 70% : ԱՄՆ–ում քաղաքների թվին են դասվում 2,5 հզ. ոչ պակաս բնակչություն ունեցող մոտ 2000 բնակավայր։ Կա 130 խոշոր քաղաք (100 հզ. ավելի բնակչությամբ)։ Քաղաքային բնակչության 1/4 կենտրոնացած է «միլիոնանոց» քաղաքներում՝ Նյու Յորքում, Չիկագոյում, Լոս Անջելեսում, Ֆիլադելֆիայում և Դետրոյտում։ Գյուղատնտեսության մեջ զբաղված բնակչության 2/3 վարձու բանվորներ և փոքր ֆերմերներ են։ Ամերիկյան վիճակագրության տվյալներով աշխատուժը (բացառյալ զինվորականները) 1970-ի 2-րդ եռամսյակին կազմել է 82584 հզ. մարդ։ 1971-ի նոյեմբերին երկրում կար 4815 հզ. լրիվ գործազուրկ։ Ինքնագործ բնակչության ավելի քան 80% վարձու աշխատողներ են (կեսից ավելին՝ բանվորներ)։ Նյութական արտադրության ոլորտին բաժին է ընկնում զբաղվածների 50%: Շահագործող դասակարգերը՝ միլիարդատերերը (75 ընտանիք), միլիոնատերերը (175 ընտանիք), խոշոր ու միջին բուրժուազիան և վարձու աշխատանք օգտագործող ֆերմերները, կազմում են բնակչության մոտ 14%:

Պետական լեզուն անգլերենն է։ Խոշորագույն քաղաքներն են Նյու Յորքը, Չիկագոն, Լոս Անջելեսը, Պիտսբուրգը, Սան Ֆրանցիսկոն, Ֆիլադելֆիան, Բոստոնը, Դետրոյտը, Հյուսթոնը, Բալթիմորը ևն։

Քարտեզը տես 288 էջից հետո՝ ներդիրում։

V. Պատմական ակնարկ

Մինչև եվրոպացիների կողմից գաղութացվելը ԱՄՆ–ի ներկա տարածքի հիմնական բնակչությունը հնդկացիներն ու էսկիմոսներն էին, որոնք ապրում էին նախնադարյան համայնական կարգերով։ Այդ ժողովուրդների պատմությունը մինչև եվրոպացիների հետ նրանց հանդիպելը (XVI դ.) զարգացել է ինքնուրույն, մյուս մայրցամաքների ժողովուրդներից գրեթե անկախ։ XVI դ. ԱՄՆ–ի տարածքում բնակվում էր մոտ 1 մլն. հնդկացի։ Գաղութացման ընթացքում հնդկացիները մասամբ ոչնչացվում էին, մասամբ էլ քշվում դեպի Արևմուտք։ Մինչև XVIII դ. 60-ական թթ. Անգլիան զավթեց գրեթե ամբողջ Հյուսիսային Ամերիկան։ XVII դ. սկզբին հիմնվեցին առաջին անգլ. գաղութները։ Դրանք հս–ից սահմանակից էին Ֆրանսիական Կանադա տիրույթին, որը XVIII դ. 60-ական թթ. անցավ Անգլիային, իսկ հվ–ից՝ Իսպանական Ֆլորիդային։ Ներկայիս ԱՄՆ–ի տարածքում անգլիացիներն առաջին բնակատեղին (Վիրջինիայում) հիմնել են 1607-ին։ Հետագայում հիմնվել են Մերիլենդը, Հյուսիսային և Հարավային Քարոլինաները, Ջորջիան։ Այստեղ առաջ եկավ խոշոր պլանտացիոն տնտեսություն՝ ծխախոտի, բրնձի և ինդիգոյի մշակությամբ։ 1619-ին Աֆրիկայից Վիրջինիա բերվեց նեգր ստրուկների առաջին խումբը։ Նեգրերի ստրկությունը առաջին անգամ պաշտոնապես ճանաչվեց 1656-ին, իսկ Անգլիայում 1661-ին ընդունված օրենքը նախատեսում էր ստրուկների կանոնավոր մատակարարում հյուսիսամերիկյան գաղութներին։ XVII դ. 2-րդ կեսից հվ. գաղութների պլանտատորները սկսեցին լայնորեն կիրառել նեգր ստրուկների աշխատանքը։ 1620-ին հիմք դրվեց Նոր Անգլիայի գաղութներին։ Անկախության պատերազմի նախօրյակին այստեղ արդեն կար 4 գաղութ՝ Մասսաչուսեթս, Ռոդ Այլենդ, Նյու Հեմփշիր և Քոնեքթիքութ։ Հյուսիսում գերակշռում էին միջին և մանր ֆերմերական տնտեսությունները։ Այստեղ ավելի արագ, քան մյուս գաղութներում, զարգացան արհեստներն ու արդյունաբերությունը։ Չորս այլ գաղութներ՝ Փենսիլվանիա, Նյու Յորք, Նյու Ջերսի և Դելավեր, հիմնվեցին Մերձատլանտյան շրջանների կենտրոնական մասում։ Անգլ. գաղութները զգալի հաջողության հասան տնտեսական առաջընթացի ասպարեզում։ Սկսեց ձևավորվել ամերիկյան ազգային շուկան։ Միաժամանակ ստեղծվում էր նոր մշակույթ և գաղափարախոսություն, տեղի էր ունենում ազգային ինքնագիտակցության վերելք։ Դա նոր, հյուսիսամերիկյան բուրժուական ազգի ձևավորման պրոցեսն էր։ Շատ շուտով ամերիկյան բուրժուազիան դարձավ անգլիական բուրժուազիայի մրցակիցը՝ նավաշինության, առևտրի, իսկ ապա նաև մանուֆակտուրայի բնագավառում։ Այդ պատճառով Անգլիան ամեն կերպ արգելակում էր գաղութների տնտեսական զարգացումը։ Անգլիայի այդ քաղաքականությունը շոշափում էր գաղութների բոլոր դասակարգերի շահերը և նրանց մոտ առաջ բերեց մետրոպոլիայից անջատվելու ձգտում, որը XVIII դ. 60-ական թթ. վերաճեց զինված պայքարի՝ անկախության համար (տես Անկախության պատերազմ Հյուսիսային Ամերիկայում 1775–1783)։ Վ. Ի. Լենինի բնորոշմամբ դա հեղափոխական ազատագրական պատերազմ էր անգլիացիների դեմ։ 1776-ի հուլիսի 4-ին ընդունված Անկախության դեկլարացիան (տես Անկախության դեկլարացիա 1776) հռչակում էր ԱՄՆ–ի ստեղծումը։ 1783-ի Վերսալյան հաշտության պայմանագրով Անգլիան ճանաչեց ԱՄՆ–ի անկախությունը։ Հաղթանակը ձեռք բերվեց ժողովրդի եռանդուն ջանքերով, սակայն իշխանության գլուխ անցան բուրժուազիան և պլանտատորները։ Հարավում պահպանվեց ստրկատիրությունը։ 1787-ին ընդունվեց ԱՄՆ–ի սահմանադրությունը (գործողության մեջ գրվեց 1789-ին)։ ԱՄՆ–ի առաջին պրեզիդենտ ընտրվեց Ջ. Վաշինգտոնը։ XIX դ. սկզբներից ԱՄՆ սկսեց ընդարձակել իր տերիտորիան։ 1803-ին Ջեֆերսոնի կառավարությունը Ֆրանսիայից գնեց Լուիզիանան, իսկ 1819-ին ԱՄՆ Իսպանիային ստիպեց զիջել Ֆլորիդան։ 1823-ին հռչակվեց «Մոնրոյի դոկտրինան» (տես Մոնրոյի դոկտրինա 1823)։ Մեքսիկայի դեմ 1846–1848-ին մղած զավթողական պատերազմի հետևանքով ԱՄՆ նվաճեց Մեքսիկայի տերիտորիայի գրեթե կեսը։ 1867-ին ԱՄՆ Ռուսաստանից գնեց Ալյասկան (7,2 մլն. դոլարով)։ XIX դ. 1-ին կեսին ԱՄՆ–ում մեծ թափ ստացավ նեգրերի ազատագրության համար շարժումը (տես Աբոլիցիոնիզմ)։ Տեղի ունեցան նեգր ստրուկների ապստամբություններ՝ 1800-ին Գաբրիելի, 1831-ին՝ Ն. Թյոռների և 1855–59-ին՝ Ջ. Բրաունի ղեկավարությամբ։ Կապիտալիստական Հյուսիսի և ստրկատիրական Հարավի միջև սրված հակասությունները հանգեցրին քաղաքացիական պատերազմի (տես Քաղաքացիական պատերազմը ԱՄՆ–ում 1861–65), որի համար առիթ ծառայեց ստրկության հակառակորդ Ա. Լինկոլնի ԱՄՆ–ի պրեզիդենտ ընտրվելը։ Քաղաքացիական պատերազմը, հատկապես երկրորդ փուլում, բուրժուա–դեմոկրատական հեղափոխության բնույթ ուներ։ Հյուսիսի հաղթանակով վերացվեց ստրկատիրությունը, հեռանկարներ բացվեցին կապիտալիզմի անարգել զարգացման համար։ Չնայած դրան, նեգրերի ազատագրման գործը մինչև վերջ չհասցվեց։

Ստրկության վերացումը բարենպաստ պայմաններ ստեղծեց բանվորական շարժման զարգացման համար։ 1867-ին ԱՄՆ–ում ծագեցին I Ինտերնացիոնալի բաժանմունքներ, 1869-ին ստեղծվեց Աշխատանքի ասպետների միաբանությունը, 1881-ին՝ Աշխատանքի ամերիկյան ֆեդերացիան։ 1900–01-ին կազմավորվեց ԱՄՆ–ի սոցիալիստական կուսակցությունը։ Սակայն այդ կազմակերպություններում գերակշռող ազդեցություն ունեին օպորտունիստական տարրերը։ XIX դ. վերջին ամերիկյան կապիտալիզմը թևակոխեց իմպերիալիզմի փուլը։ 1898-ի իսպանաամերիկյան պատերազմի ժամանակ ԱՍՆ գրավեց Ֆիլիպինները, Պուերտո Ռիկոն և Գուամը, Կուբան փաստորեն վերածվեց ԱՍՆ–ի գաղութի։ 1899-ին ԱՄՆ Չինաստանում հռչակեց «բաց դռների» քաղաքականություն։ 1903-ին ամերիկյան իմպերիալիստները հեղաշրջում կազմակերպեցին Պանամայում՝ այն անջատելով Կոլումբիայից։ Նույն թվականին ԱՄՆ իր իսկ ստեղծած Պանամայի Հանրապետությանը պարտադրեց ստրկացուցիչ պայմանագիր, հավերժ օգտագործման համար այդ երկրի տարածքում ձեռք բերեց 16,1 կմ լայնությամբ մի գոտի՝ ջրանցք կառուցելու նպատակով։ Նա միաժամանակ իրավունք ստացավ այդտեղ ամրություններ շինել, զորք պահել, իրականացնել իր իշխանությունը։ 1899–1902-ին և 1906–09-ին ԱՄՆ օկուպացրեց Կուբան, 1912–33-ին (ոչ մեծ ընդհատումներով)՝ Նիկարագուան, 1915–1934-ին Հայիթին, 1916–24-ին՝ Դոմինիկյան Հանրապետությունը։ 1914-ին և 1916–17-ին ԱՄՆ ինտերվենցիա կազմակերպեց Մեքսիկայի, 1917–22-ին՝ Կուբայի դեմ։ ԱՍՆ–ի ռազմատնտեսական պոտենցիալի աճի համար կարևոր խթան հանդիսացավ առաջին համաշխարհային իմպերիալիստական պատերազմը։ Պատերազմի սկզբին նա հայտարարեց, որ չեզոքություն է պահպանելու, սակայն ամերիկյան մոնոպոլիաները ստանձնեցին պատերազմող երկրներին, գլխավորապես Անտանտի պետություններին սննդամթերք, ռազմամթերք և փոխառություններ տրամադրելու գործը։ Պատերազմի շնորհիվ 1913–1914-ի տնտեսական անկումը տեղի տվեց վերելքի, և ամերիկյան մոնոպոլիաները վիթխարի շահույթներ կորզեցին զենքի ու զինամթերքի վաճառքից։ Չեզոքության տարիները ԱՄՆ–ի կառավարությունը օգտագործեց պատերազմին նախապատրաստվելու համար։ Հետին պլան մղվեցին Միացյալ Նահանգների ա Անտանտի պետությունների տարաձայնությունները, և սուր բնույթ ստացան հակասությունները Գերմանիայի հետ։ Գերմանիան սպառնում էր հաղթանակի դեպքում հաստատել գրեթե անբաժան տիրապետություն համաշխարհային շուկայում։ Միաժամանակ Անտանտի պարտության դեպքում ԱՄՆ կկորցներ նրան տրամադրած զգալի վարկերն ու փոխառությունները։ Բացի այդ, չեզոքությունը ամերիկյան իմպերիալիզմին կզրկեր աշխարհի վերաբաժանմանը մասնակցելու իրավունքից։ 1917-ի ապրիլի 6-ին ԱՄՆ հրաժարվեց չեզոքությունից և պատերազմ հայտարարեց Գերմանիային, որի հետ հարաբերությունները հատկապես սրվել էին գերմանացիների մղած ստորջրյա պատերազմի հետևանքով։ Պատերազմից հետո, լինելով հաղթող պետությունների թվում, ԱՄՆ ամենագործունյա մասնակցություն ունեցավ հաշտության պայմանագրերի Վերսալ–վաշինգտոնյան սիստեմի ստեղծմանը, որը կոչված էր հաստատելու ուժերի նոր հավասարակշռություն կապիտալիստական աշխարհում։ 1918-ի հունվարին պրեզիդենտ Վ. Վիլսոնը հանդես եկավ այսպես կոչված «14 կետերով»՝ ետպատերազմյան կարգավորման ամերիկյան ծրագրով։ Իմպերիալիստական մյուս տերությունների հետ ԱՄՆ փորձեց Փարիզի հաշտության կոնֆերանսն օգտագործել Սովետական Ռուսաստանի դեմ ինտերվենցիան ընդլայնելու և բլոկադա կազմակերպելու նպատակով։ Վիլսոնը հասավ այն բանին, որ Վերսալի հաշտության պայմանագրի մեջ մտցվեց Ազգերի լիգայի Կանոնադրությունը։ Սակայն ամերիկյան կոնգրեսը չվավերացրեց այդ պայմանագիրը։ Չնայած դրան, Միացյալ Նահանգները շարունակեցին ամենաակտիվ միջամտությունը մյուս աշխարհամասերի գործերին՝ դրա համար օգտագործելով իրենց ֆինանսատնտեսական հզորությանը։ Առաջին համաշխարհային պատերազմի հետևանքով հարստացած ԱՄՆ պարտապանից վերածվեց պարտատիրոջ, որին Եվրոպայի երկրները պարտք էին ավելի քան 10 մլրդ. դոլար։ ԱՄՆ–ում էր կուտակվել ոսկու համաշխարհային պաշարի ավելի քան կեսը։ «Ամերիկյան միլիարդատերերը գրեթե բոլորից հարուստ էին և գտնվում էին ամենաապահով աշխարհագրական դիրքում։ Նրանք ամենից ավելի հարստացան։ Նրանք իրենց հարկատուներ դարձրին բոլոր, նույնիսկ ամենահարուստ երկրները։ Նրանք կողոպտեցին հարյուր միլիարդավոր դոլարներ։ Եվ ամեն մի դոլարի վրա երևում են կեղտի հետքեր՝ Անգլիայի և նրա «դաշնակիցների», Գերմանիայի և նրա վասալների միջև կնքված կեղտոտ գաղտնի պայմանագրերի, կողոպտված ավարը բաժանելու պայմանագրերի, բանվորներին ճնշելու և սոցիալիստ–ինտերնացիոնալիստներին հալածելու ասպարեզում միմյանց «օգնելու» պայմանագրերի» (Լենին Վ. Ի., Երկ., հ. 28, էջ 59-60)։

Ետպատերազմյան շրջանում բուռն վերելք ապրեց բանվորական շարժումը։ Այդ վերելքի պայմաններում 1919-ի սեպտեմբերին ստեղծվեց Ամերիկայի Միացյալ Նահանգների կոմունիստական կուսակցությունը։

ԱՄՆ մասնակցեց Սովետական Ռուսաստանի դեմ կազմակերպված ռազմական ինտերվենցիային Հյուսիսում (1918–19) և Հեռավոր Արևելքում (1918–20)։ Միաժամանակ ամերիկյան բանվորները ստեղծեցին «Սովետական Ռուսաստանի բարեկամների լիգա» և «Ձեռքերդ հեռու Ռուսաստանից» կոմիտեներ, որոնց անխոնջ պայքարը, բողոքները և պահանջները ստիպեցին ԱՄՆ–ի կառավարությանը 1920-ին իր զորքերը ետ կանչել Ռուսաստանից։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո սրվեցին հակասությունները ԱՄՆ–ի և Անգլիայի, ԱՄՆ–ի և Ճապոնիայի միջև։ Գերմանիային ՍՍՀՄ–ի դեմ ուղղելու նպատակով ամերիկյան մոնոպոլիաները օժանդակեցին Գերմանիայի ռազմա–արդյունաբերական կարողության վերածնմանը (տես Դաուեսի պլան և Յունգի պլան)։ Տնտեսական ճգնաժամը ԱՄՆ–ում արտահայտվեց բացառիկ ուժով։ Ճգնաժամի ավերիչ հետևանքների դեմ պայքարելու Հուվերի կառավարության փորձերն անցան ապարդյուն։ Նորընտիր պրեզիդենտը՝ Ֆ. Ռուզվելտը, մի շարք բարեփոխումներով (այսպես կոչված «նոր կուրս») փորձեց հաղթահարել տնտեսական ճգնաժամի հետևանքները և պետական կապիտալիզմի ուժեղացման ճանապարհով ամրապնդել կապիտալիստական կարգերը։ Ռուզվելտի օրոք 1933-ի նոյեմբ. 16-ին դիվանագիտական հարաբերություններ հաստատվեցին ԱՄՆ–ի և ՍՍՀՄ–ի միջև։ Համաշխարհային երկրորդ պատերազմին նախորդած շրջանում ԱՄՆ վարում էր «չմիջամտելու» քաղաքականություն, որը նշանակում էր թողտվություն ֆաշիստական ագրեսորներին։ 1935-ի օգոստ. 8-ին կոնգրեսն ընդունեց «Չեզոքության մասին օրենքը», որը փաստորեն նպաստեց Իսպանիայի Հանրապետության դեմ գերմանա–իտալական ինտերվենցիային (1936–39)։ ԱՄՆ իր դիրքով նպաստեց նաև 1938-ի Մյունխենյան ամոթալի համաձայնությանը։ ԱՄՆ–ի, ինչպես նաև Անգլիայի և Ֆրանսիայի քաղաքականությունը հող նախապատրաստեց 2-րդ համաշխարհային պատերազմի սանձազերծման համար։

Պատերազմի սկզբից ի վեր ձևականորեն մնալով չեզոք՝ ԱՄՆ պաշտպանում էր Անգլիային և Ֆրանսիային ընդդեմ Գերմանիայի։ 1939-ի նոյեմբերին կոնգրեսը վերանայեց չեզոքության մասին օրենքը, որը փաստացի նշանակում էր Անգլիա և Ֆրանսիա զենք արտահանելու թույլտվություն։ 1941-ի մարտին ընդունվեց Լենդլիզի մասին օրենքը։ Միաժամանակ ԱՄՆ ձգտում էր օգտագործել Անգլիայի դժվարին կացությունը, նրա մի շարք տիրույթներում և ազդեցության ոլորտներում իր վերահսկողությունը հաստատելու նպատակով։ Այսպես, 1940-ին ստորագրված համաձայնությամբ (1941-ի մարտի 27-ին վերջնականապես ձևակերպվեց որպես պայմանագիր) 50 հին էսկադրային ականակիրների դիմաց ԱՄՆ Անգլիայից վարձակալական հիմունքներով Ատլանտյան օվկիանոսի մի շարք կարևոր ստրատեգիական կետերում 99 տարվա ժամկետով տերիտորիաներ ստացավ ռազմական բազաներ կառուցելու համար։

ՍՍՀՄ–ի վրա հիտլերյան Գերմանիայի հարձակումից հետո՝ 1941-ի հունիսի 24-ին, Ֆ. Ռուզվելտի կառավարությունը հայտարարեց Սովետական Միությանը աջակցելու պատրաստակամության մասին։ Նույն թվականի օգոստ. 14-ին ստորագրվեց Ատլանտյան խարտիան՝ ԱՄՆ–ի և Անգլիայի կառավարությունների դեկլարացիան պատերազմի նպատակների մասին, իսկ սեպտ. 29-ից հոկտ. 1-ը Մոսկվայում տեղի ունեցավ ՍՍՀՄ–ի, ԱՄՆ–ի և Անգլիայի ներկայացուցիչների խորհրդակցությունը, որտեղ որոշումներ ընդունվեցին ՍՍՀՄ–ին զենքի, սարքավորման ու պարենի մատակարարումն ընդլայնելու և ՍՍՀՄ կողմից ԱՄՆ–ին ու Անգլիային հումք տրամադրելու վերաբերյալ։ Ստեղծվեց հակահիտլերյան կոալիցիա ՍՍՀՄ–ի, ԱՄՆ–ի և Անգլիայի գլխավորությամբ։ Պատերազմի հենց սկզբից սրվեցին ամերիկա–գերմանական և ամերիկա–ճապոնական հարաբերությունները։ 1941-ի դեկտ. 7-ին Ճապոնիան հարձակվեց ԱՄՆ–ի և Անգլիայի Խաղաղօվկիանոսյան տիրույթների ու բազաների վրա։ ԱՄՆ–ի նավատորմը ծանր կորուստներ կրեց հատկապես Պիրլ Հարբորում (Հավայան կղզիներ): 1941-ի դեկտ. 11-ին Գերմանիան և Իտալիան պատերազմ հայտարարեցին ԱՄՆ–ին: 1942-ի հունիսին ՍՍՀՄ–ի, ԱՄՆ–ի և Անգլիայի միջև համաձայնություն ձեռք բերվեց՝ 1942-ին Եվրոպայում երկրորդ ճակատ բացելու մասին։ Սակայն ԱՄՆ և Անգլիան ձգձգեցին երկրորդ ճակատի բացումը մինչև 1944-ը, երբ պարզ դարձավ, որ ՍՍՀՄ ի վիճակի է սեփական ուժերով ջախջախել հիտլերյան Գերմանիային և եվրոպական երկրներն ազատագրել ֆաշիստական լծից։ Պատերազմի ժամանակ ԱՄՆ մասնակցեց երեք մեծ տերությունների կառավարությունների ղեկավարների կոնֆերանսներին Թեհրանում (տես Թեհրանի կոնֆերանս 1943), Յալթայում (տես Ղրիմի կոնֆերանս 1945), իսկ Գերմանիայի կապիտուլյացիայից հետո՝ Պոտսդամում (տես Պոտսդամի կոնֆերանս 1945), որտեղ ընդունվեցին պատերազմի և ետպատերազմյան կարգավորման հարցերի հետ կապված համաձայնեցված որոշումներ։ 1945-ին ամերիկյան ինքնաթիռները առաջին ատոմային ռումբերը նետեցին Ճապոնիայի Հիրոսիմա (օգոստ. 6-ին) և Նագասակի (օգոստ. 9-ին) քաղաքների վրա։ Տասնյակ հազարավոր զոհեր պատճառած այդ ակտը թելադրված չէր ռազմական անհրաժեշտությամբ և հետապնդում էր քաղաքական նպատակներ։ Ճապոնիան կապիտուլյացիան ստորագրեց 1945-ի սեպտ. 2-ին, այն բանից հետո, երբ ՍՍՀՄ զինված ուժերը ջախջախեցին նրա հիմնական ցամաքային բանակը։

ԱՄՆ կապիտալիստական միակ երկիրն էր, որ պատերազմից դուրս եկավ տնտեսապես և ռազմականապես հզորացած։ 1939–45-ին ամերիկյան կապիտալիստների զուտ շահույթները կազմեցին մոտ 60 մլրդ. դոլար, 1931–38-ի 14 մլրդ. դոլարի դիմաց։ 1939–44-ին արդյունաբերության արտադրական հզորությունն ավելացավ 40%-ով, գործազուրկների թիվը կրճատվեց՝ հասնելով 700 հզ.։ Սակայն արտադրության աճն իր գագաթնակետին հասավ 1943-ին։ Այնուհետև սկսվեց անկումը, որն էլ ավելի ուժեղացավ պատերազմից հետո, երբ կրճատվեցին ռազմական պատվերները։ Դրությունը փրկելու նպատակով ամերիկյան մոնոպոլիաները ուժեղացրին արտահանությունը՝ օգտվելով շատ երկրներում, հատկապես Արևմտյան Եվրոպայում, պատերազմի հետևանքով առաջացած տնտեսական քայքայումից։ Սակայն արդեն 1948-ի վերջին սկսվեց նոր տնտեսական ճգնաժամը, որը փոքր–ինչ մեղմացավ Կորեայի պատերազմի (1950–53) հետ կապված սպառազինության մրցավազքի շնորհիվ։ Ֆ. Ռուզվելտի մահից հետո (1945-ի ապրիլի 12), պրեզիդենտի պաշտոնը ստանձնած Հ. Տրումենի կառավարությունը (1945–53) լայն հարձակում սկսեց բանվորական շարժման և առաջադիմական կազմակերպությունների դեմ, երկրում ակտիվացան հետադիմական կազմակերպությունները։ ԱՄՆ հրաժարվեց հակահիտլերյան կոալիցիայի ներսում համաձայնեցված կուրսից և, ելնելով «ուժի դիրքի» քաղաքականությունից, «սառը պատերազմ» սկսեց ՍՍՀՄ–ի և ժողովրդական դեմոկրատիայի երկրների դեմ, բռնեց Արևմտյան Գերմանիայի վերառազմականացման ուղին, ընդարձակեց ռազմական բազաների ցանցը։ 1947-ի մարտին ԱՄՆ–ի կառավարությունը հռչակեց «Տրումենի դոկտրինան», 1948-ին ընդունեց «Մարշալի պլանը»։ 1949-ին ստորագրվեց Հյուսիս–Ատլանտյան պակտը, որի կազմակերպիչներից մեկը ԱՄՆ էր։ ԱՄՆ–ի կառավարող շրջանները ուժեղացրին զավթողամոլական քաղաքականությունը նաև Լատինական Ամերիկայում և Հարավ–Արևելյան Ասիայում։

1950-ի հունիսին զինված ընդհարում հրահրելով ԿԺԴՀ և Հարավային Կորեայի միջև՝ ԱՄՆ միջամուխ եղավ քաղաքացիական պատերազմին և զինված ինտերվենցիա ձեռնարկեց Կորեայում։ 1951-ի սեպտեմբերին Սան Ֆրանցիսկոյի կոնֆերանսում ԱՄՆ և Անգլիան սեպարատ հաշտության պայմանագիր կնքեցին Ճապոնիայի հետ։ Նույն ժամանակ կնքվեց ամերիկա–ճապոնական «անվտանգության պայմանագիրը», որով ԱՄՆ իրավունք էր ստանում անսահմանափակ ժամանակով զինված ուժեր պահել Ճապոնիայում։

1952-ին ԱՄՆ–ի պրեզիդենտ ընտրվեց հանրապետական կուսակցության թեկնածու, գեներալ Դ. Էյզենհաուերը, որը նախընտրական շրջանում խաղաղասիրական շատ խոստումներ շռայլեց, հայտարարելով, որ որպես զինվորական ինքը գիտե, թե ինչ է նշանակում պատերազմ և երբեք թույլ չի տա, որ պատերազմի արհավիրքները նորից կրկնվեն։ Սակայն նրա օրոք միջազգային լարվածությունն էլ ավելի ուժեղացավ հատկապես կապված ՍՍՀՄ օդային տարածությունում «Ու–2» լրտեսական ինքնաթիռը խփելու և լրտես–օդաչու Պաուերսին գերելու հետ։ Էյզենհաուերի օրոք պետական քարտուղար Ջոն Ֆոստեր Դալլեսն առաջ քաշեց «պատերազմի եզրին հավասարակշռելու» քաղաքականությունը, որը Էյզենհաուերի հաջորդները լրացրին «կոմունիզմը զսպելու» և «ետ շպրտելու» լոզունգով։ Իրականում ԱՄՆ կարծեցյալ «կոմունիստական ագրեսիայի» վտանգի դեմ պայքարելու քողի տակ փաստորեն իրագործում էր միջազգային ժանդարմի դեր։

1950–60-ական թթ. ԱՄՆ–ի տնտեսությունը զարգանում էր անհավասարաչափ։ Արդ. աճը 1953–54-ին, 1957–58-ին, 1960–61-ին և 1969–71-ին ընդհատվեց արտադրության ճգնաժամային անկումներով։ 1954-ին ուժի մեջ մտավ կոմունիստական գործունեության վրա հսկողություն սահմանելու մասին՝ Հեմֆրի–Բեթլերի օրենքը։ Կոմունիստական շատ գործիչներ ձերբակալվեցին։ Համաշխարհային հասարակայնության կարծիքի ճնշման տակ Էյզենհաուերի կառավարությունը 1953-ի հուլիսին զինադադար կնքեց Կորեայում։ 1954-ին ԱՄՆ Հարավ–Արևելյան Ասիայում ստեղծեց ագրեսիվ ռազմա–քաղաքական բլոկ (ՍԵԱՏՕ), որն ուղղված է Ասիայի երկրների ազգային–ազատագրական շարժումների դեմ։ Հետապնդելով զավթողական նպատակներ՝ Միացյալ Նահանգները միջամտեցին Վիետնամում Ֆրանսիայի մղած գաղութային պատերազմին և խոչընդոտեցին Հնդկաչինում խաղաղությունը վերականգնելու մասին 1954-ի Ժնևի համաձայնագրերի կատարմանը։ Օգտվելով Եգիպտոսի դեմ Սուեզի ավանտյուրայի ժամանակ Անգլիայի և Ֆրանսիայի կրած պարտությունից ու հետապնդելով իմպերիալիստական նպատակներ՝ ԱՄՆ 1957-ի հունվարին առաջ քաշեց «Էյզենհաուերի դոկտրինան»։

1960-ին պրեզիդենտ ընտրվեց դեմոկրատական կուսակցության թեկնածու Ջոն Ֆ. Քենեդին, որը խոստացավ ամերիկյան ժողովրդին դուրս բերել «նոր բնագծեր»։ Քենեդիի կառավարության արտաքին քաղաքականության մեջ կային հակասական միտումներ։ 1961-ի ապրիլին ԱՄՆ կազմակերպեց կուբայական հակահեղափոխական վտարանդիների ներխուժումը Կուբա, որը, սակայն, հաջողություն չունեցավ։ 1962-ի հոկտեմբերին Քենեդիի կառավարությունը բլոկադայի ենթարկեց Կուբան, որի հետևանքով աշխարհը կանգնեց ջերմամիջուկային պատերազմի եզրին։ Այդ այսպես կոչված «կարիբյան ճգնաժամը» կարգավորվեց միջպետական փոխզիջման միջոցով, ՍՍՀՄ և ԱՄՆ–ի կառավարությունների ցուցաբերած ողջամտության շնորհիվ։ 1963-ի օգոստ. 5-ին ՍՍՀՄ, ԱՄՆ և Անգլիան ստորագրեցին Միջուկային փորձարկումները մթնոլորտում, տիեզերական տարածության մեջ և ջրի տակ արգելելու վերաբերյալ Մոսկվայի պայմանագիրը։ Քենեդիի կառավարությունը սոցիալիստական երկրների նկատմամբ վարում էր «ճկուն վերաբերմունքի» քաղաքականություն։ 1963-ի նոյեմբ. 22-ին Դալլասում (Տեքսասի նահանգ) Ջ. Քենեդին սպանվեց՝ դառնալով ծայրահեղականների դավադրության զոհ։ Պրեզիդենտի պաշտոնը ստանձնեց փոխ–պրեզիդենտ Լինդոն Բ. Ջոնսոնը (պրեզիդենտ 1963–1968-ին)։ Նա հռչակեց ԱՄՆ–ում «աղքատության դեմ պատերազմի» և «մեծ հասարակության» ստեղծման ծրագիր։ Սակայն Ջոնսոնի կառավարությունը ոչ մի քայլ չձեռնարկեց ամերիկյան ժողովրդին հուզող կենսական հարցերը լուծելու ուղղությամբ։ ԱՄՆ–ում շուրջ 32 մլն. մարդ շարունակում էր ապրել աղքատության մեջ։ Նեգրերի քաղաքացիական իրավունքների մասին կիսակատար օրենքները էապես չփոխեցին նրանց դրությունը։

1964-ի օգոստոսին հրահրելով «Տոնկինյան միջադեպը» ԱՄՆ ձեռնամուխ եղավ ՎԴՀ–ի տերիտորիայի զանգվածային ռմբակոծությանը։ Զինված բացահայտ ագրեսիա սկսելով Հնդկաչինում՝ ԱՄՆ–ի կառավարությունը հույս ուներ կարճ ժամանակամիջոցում ջախջախել Հարավային Վիետնամի ազատագրական ուժերը։ Արդեն 1967-ի վերջին ամերիկյան զորքերի թիվը Հարավային Վիետնամում հասնում էր 500 հզ. մարդու։ Լ. Ջոնսոնի կառավարության օրոք խիստ ուժեղացան հակապատերազմական տրամադրությունները բանվոր դասակարգի, մտավորականության, երիտասարդության (հատկապես ուսանող երիտասարդության) և նեգր բնակչության շրջանում։ Լայն թափ ստացավ պայքարը նեգր բնակչության քաղաքացիական իրավունքների համար։ Լ. Ջոնսոնի արտաքին քաղաքականության հետևանքով լրջորեն թուլացան դեմոկրատական կուսակցության դիրքերը, որը դժգոհության ալիք առաջ բերեց նույնիսկ կուսակցության ղեկավար վերնախավի շրջանում։ Գիտակցելով իր հեղինակազրկվելը՝ Լ. Ջոնսոնը 1968-ին հրաժարվեց մասնակցել պրեզիդենտի պաշտոնի համար մրցապայքարին, ընտրություններում շահեց հանրապետական կուսակցության թեկնածուն՝ Ռիչարդ Նիքսոնը։ Նոր պրեզիդենտը, որն արդեն հայտնի էր ԱՄՆ–ի քաղ. պատմության մեջ իր եռանդուն գործունեությամբ դեռևս Էյզենհաուերի օրոք, երբ գրավում էր փոխպրեզիդենտի պաշտոնը, խոստացավ սոցիալիստական երկրների հետ հակամարտության քաղաքականությունից անցնել բանակցությունների քաղաքականությանը։ Շուտով Գուամ կղզում ունեցած ելույթում նա առաջադրեց պատերազմը «վիետնամականացնելու» պլան, ըստ որի ԱՄՆ–ի ցամաքային զինված ուժերը պետք է աստիճանաբար դուրս բերվեին Հարավային Վիետնամից և ցամաքում պատերազմական գործողությունները պետք է վարեին Սայգոնի վարչակարգի զինված ուժերը։ Միաժամանակ ԱՄՆ այնտեղ պահպանում էր իր օդային և ծովային ուժերը, որոնք պետք է հարաճուն ինտենսիվությամբ աջակցեին Սայգոնի ցամաքային զորքերին։ Նիքսոնի կարծիքով, դրանով վերջ կգտնեին հակապատերազմական ընդվզումները Միացյալ Նահանգներում, իսկ ԱՄՆ պատերազմը կշահեր։ Հարավային Վիետնամի ազատագրական ուժերին մեկուսացնելու, մատակարարման ուղիները փակելու և Սայգոնի վարչակարգի զորքերի հաղթանակի համար նպաստավոր պայմաններ ստեղծելու նպատակով ԱՄՆ ընդլայնեց ագրեսիայի սահմանները՝ ռազմական գործողությունները տարածելով նաև Լաոսում և Կամբոջայում։ Սակայն ամերիկյան կառավարության ռազմա–քաղաքական ծրագրերը ձախողվեցին։ Հարավային Վիետնամի ազատագրական ուժերի ընդհանուր հարձակումը 1972-ի ապրիլ–հունիսին ցույց տվեց, որ «վիետնամականացման» պլանը փաստորեն ձախողվել է։ Պրեզիդենտ Նիքսոնը ոչ մի շոշափելի արդյունքի չհասավ նաև ՎԴՀ–ի և Հարավային Վիետնամի ազատագրական շրջանների բարբարոսական ռմբակոծությունների միջոցով։ 1972-ի մայիսի 8-ին նա հրամայեց ականապատել ՎԴՀ–ի նավահանգիստների մուտքերը և ռմբակոծության ենթարկել ցամաքային երթուղիները, որպեսզի վիետնամական ժողովուրդը չկարողանա օգնություն ստանալ դրսից։ Դա միջազգային իրավունքի, մասնավորապես ծովագնացության օրենքների, և ՄԱԿ–ի կանոնադրության կոպիտ խախտում էր։

Միաժամանակ հաշվի առնելով հրթիռամիջուկային պատերազմի հնարավոր ճակատագրական հետևանքները, ՍՍՀՄ–ի հրթիռամիջուկային հզորությունը և 1972-ի պրեզիդենտական ընտրությունների նախօրյակին երկրում իշխող հակապատերազմական տրամադրությունները՝ պրեզիդենտ Ռ. Նիքսոնի կառավարությունը ձեռնարկեց սոցիալիստական երկրների հետ համաձայնության հասնելու քայլեր։ Փետրվարին նա այցելեց Չինական Ժողովրդական Հանրապետություն։ Թեև դա չհասցրեց երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը, բայց ավելի քան երկու տասնամյակ լիակատար մեկուսացումից հետո ԱՄՆ–ի և ՉԺՀ–ի միջև ստեղծվեցին որոշակի կոնտակտներ։ Առանձնապես կարևոր էր Նիքսոնի այցը ՍՍՀՄ 1972-ի մայիսին, որի ժամանակ ստորագրվեցին միջազգային խաղաղության համար պատմական նշանակություն ունեցող համաձայնագրեր. հակահրթիռային պաշտպանության սիստեմների սահմանափակման մասին պայմանագիրը, ստրատեգիական հարձակողական զենքի սահմանափակման ասպարեզում մի քանի միջոցառումների մասին ժամանակավոր համաձայնությունը, շրջապատող միջավայրը պահպանելու, տիեզերական տարածությունը խաղաղ նպատակներով հետազոտելու և յուրացնելու խնդրում, գիտության ու տեխնիկայի, բժշկության ու առողջապահության ասպարեզներում համագործակցելու մասին համաձայնությունները և վերջապես «ՍՍՀՄ–ի և ԱՄՆ–ի միջև փոխհարաբերությունների հիմքերը» փաստաթուղթը։

Ավելի ուշ ստորագրվեց համաձայնագիր բաց ծովում և նրա վրա գտնվող օդային տարածություններում երկու երկրների նավերի ու ինքնաթիռների միջև միջադեպերը կանխելու վերաբերյալ։ Ստեղծվեցին սովետա–ամերիկյան խառը հանձնաժողովներ երկու երկրների առևտրա-տնտեսական և գիտա–տեխնիկական համագործակցության գործնական խնդիրները լուծելու համար։ 1972-ի հոկտեմբերին Վաշինգտոնում ստորագրվեցին նոր կարևոր փաստաթղթեր, ծովային առևտրական նավագնացության վերաբերյալ համաձայնագիրը, որով ԱՄՆ սովետական առևտրական նավերի առջև բացեց իր 40 խոշոր նավահանգիստները, Ատլանտյան և Խաղաղօվկիանոսյան ափերին, Մեքսիկական ծոցում և Մեծ լճերի շրջանում, համապարփակ առևտրական համաձայնագիրը, որով սովետա–ամերիկյան առևտրի ծավալը առաջիկա երեք տարիներին կազմելու է առնվազն 1,5 մլրդ. դոլար։ Առանձին համաձայնագրով ՍՍՀՄ–ը պարտավորվեց մարել 2-րդ համաշխարհային պատերազմի ժամանակ լենդ–լիզի գծով ԱՄՆ–ից ստացած օգնության դիմաց իր պարտքը, եթե Միացյալ Նահանգները նրան ընձեռեն ամենամեծ առավելությունների իրավունքը, որից օգտվում են ԱՄՆ–ի մյուս առևտրական գործակիցները։ 1973-ի ապրիլի 11-ին կոնգրեսին հղած առևտրի մասին նոր օրենսդրության նախագծում Նիքսոնը առաջարկեց անպայմանորեն դրականորեն լուծել այդ հարցը, որը որոշիչ նշանակություն ունի սովետա–ամերիկյան առևտրի հետագա զարգացման համար։ Պրեզիդենտը արտահանության և ներմուծման բանկին (ստեղծվել է 1934-ին, պրեզիդենտ Ֆ.Ռուզվելտի նախաձեռնությամբ, ՍՍՀՄ–ի հետ առևտուրը ֆինանսավորելու նպատակով) թույլատրեց ամերիկյան ֆիրմաներին վարկեր կամ վարկային երաշխիքներ տալ սոցիալիստական երկրներին ապրանքներ մատակարարելու համար։ ԱՄՆ–ի մյուս խոշոր ֆինանսական հիմնարկություններին նույնպես թույլատրված է ֆինանսավորել ՍՍՀՄ–ի հետ կատարվող առևտրա–տնտեսական գործարքները։ Դրանցից «Չեյզ Մենհեթըն բենկը» (դիրեկտոր Դ. Ռոկֆելլեր) հիմնել է իր գրասենյակը Մոսկվայում։ Սովետա–ամերիկյան տնտեսական համագործակցությունը վերաբերում է ՍՍՀՄ–ում հանքային հանածոների պաշարների օգտագործման, նավթի և գազի հանույթի և վերամշակման, նավթաքիմիայի, դեղագործության, սննդի արդյունաբերության ձեռնարկությունների կառուցման, նավահանգստային կառույցների կատարելագործման, գազային հոսքերի կառավարման համակարգում էլեկտրոնային հաշվիչ մեքենաների ներդրման, բեռնափոխադրման ընդլայնման ասպարեզներին։ ԱՄՆ Սովետական Միությունում, բացի հումքից, կգնի որոշ տեխնոլոգիական պրոցեսներ մետալուրգիայի համար, ծանր մեքենաշինության արտադրանքի առանձին տեսակներ։ Ամերիկացիներին հետաքրքրում է հատկապես մեծ տարածությունների վրա բարձր լարման հաստատուն և փոփոխական էլեկտրական հոսանք հաղորդելու և էներգետիկ սիստեմները միավորելու սովետական փորձը։ ԱՄՆ–ի էներգետիկ արդյունաբերությունը հետագայում զգալիորեն կխարսխվի սովետական հումքի վրա։

Սովետա–ամերիկյան հարաբերությունների հետագա զարգացման ու խորացման և ամբողջ աշխարհում խաղաղության ամրապնդման համար մեծ նշանակություն ունեցավ ՍՄԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղար Լ. Ի. Բրեժնևի այցելությունը ԱՄՆ և սովետա–ամերիկյան բարձր մակարդակի հանդիպումների երկրորդ փուլը, որ տևեց 1973-ի հունիսի 18–ից 25-ը։ Բրեժնև–Նիքսոն երկրորդ հանդիպման ժամանակ ստորագրվեց ինը փաստաթուղթ. գյուղատնտեսության, Համաշխարհային օվկիանոսը հետազոտելու, տրանսպորտի, ատոմային էներգիան խաղաղ նպատակներով օգտագործելու բնագավառներում սովետա–ամերիկյան համագործակցության, շփումների, փոխանակումների և համագործակցության, օդային հաղորդակցության, ստրատեգիական հարձակողական սպառազինությունների հետագա սահմանափակման բանակցությունների հիմնական սկզբունքների, միջուկային պատերազմը կանխելու վերաբերյալ համաձայնագիրը և եզրափակիչ կոմյունիկեն։

Սովետա–ամերիկյան հարաբերություններում վճռական շրջադարձը առճակատումից դեպի երկխոսություն հետևանք է ՍՍՀՄ–ի խաղաղասիրական արտաքին քաղաքականության, ՍՄԿԿ XXIV համագումարում ընդունված Խաղաղության ծրագրի հետևողական իրագործման։ Միաժամանակ դա արդյունք է ԱՄՆ–ի կառավարողների կողմից հակադիր սոցիալ–քաղաքական սիստեմ ունեցող երկրների խաղաղ գոյակցության անհրաժեշտության ըմբռնման։ Սոցիալիստական երկրների հետ փոխըմբռնման հասնելու ուղղությամբ Նիքսոնի ձեռնարկած քայլերը մեծապես նպաստեցին նրա հաղթանակին՝ դեմոկրատական կուսակցության թեկնածու Ջ. Մակգովեռնի նկատմամբ, 1972-ի նոյեմբերի պրեզիդենտական ընտրություններում։ Սոցիալիստական երկրների հետ հարաբերությունները բարելավելու դրդապատճառներից է նաև ԱՄՆ–ի ֆինանսա–տնտ. դժվարին կացությունը. 1970-ական թթ. ինֆլյացիան, դոլարի արժեքի անկումը, էներգետիկ ճգնաժամը (ԱՄՆ–ում գազի և նավթի պաշարները սպառման վտանգի տակ են), պետական բյուջեի և վճարման հաշվեկշռի՝ դեֆիցիտը (համապատասխանաբար 18,6 մլրդ. դոլար և 10 մլրդ. դոլար՝ 1970/71 ֆինանսական տարում), գործազրկության աճը (5,8 մլն. մարդ՝ 1971-ի սկզբին), արտադրության աճի ավելի թույլ տեմպերը (Ճապոնիայի և Արևմտյան Եվրոպայի համեմատությամբ), պայքարի սրումը շուկաների համար կապիտալիստական աշխարհի ներսում։ Սովետա–ամերիկյան հարաբերությունների նորմալացմանը մեծապես նպաստեց նաև պատերազմի դադարեցումը Վիետնամում։ 1973-ի հունվ. 27-ին ԱՄՆ Փարիզում ստորագրեց «Վիետնամում պատերազմը դադարեցնելու և խաղաղությունը վերահաստատելու մասին համաձայնագիրը», իսկ փետր. 27-ին՝ Վիետնամի վերաբերյալ միջազգային կոնֆերանսի «Ակտը»։ Դրանով Միացյալ Նահանգները պարտավորվեցին հարգել Վիետնամի անկախությունը, ինքնուրույնությունը, միասնությունը և տերիտորիալ ամբողջականությունը։ Համաձայնագիրը ստորագրելուց հետո 2 ամսվա ընթացքում Հարավային Վիետնամից հեռացան ամերիկյան զինված ուժերը։ Դա վիետնամական ժողովրդի մեծ հաղթանակն էր ամերիկյան ագրեսիայի դեմ մղած պայքարում։

VI. Քաղաքական կուսակցությունները, արհմիությունները և այլ կազմակերպությունները

Դեմոկրատական կուսակցություն։ Հիմնվել է 1828-ին։ Հանրապետական կուսակցություն։ Հիմնվել է 1854-ին։ Ամերիկայի Միացյալ Նահանգների կոմունիստական կուսակցություն։ Հիմնվել է 1919-ին։ Սոցիալիստական բանվորական կուսակցությունը (հիմնվել է 1890-ին) և Աշխատավորների սոցիալիստական կուսակցությունը ռեֆորմիստական կազմակերպություններ են քաղաքական փոքր դերով հանդերձ։ Արհմիություններն ընդգրկում են ավելի քան 20 մլն. անդամ (1970)։ Համազգային արհմիութենական միավորումն է Աշխատանքի ամերիկյան ֆեդերացիան և արտադրական արհմիությունների կոնգրեսը (ԱԱՖ–ԱԱԿ)։ Արհմիութենական համազգային միավորումը պաշտպանում է կառավարության արտաքին և հիմնական գծերով՝ ներքին քաղաքականությունը։

Նեգրական կազմակերպություններ, որոնք առաջատար դեր են խաղում ռասայական խտրականության դեմ մղվող պայքարում. Գունավոր բնակչության առաջընթացին օժանդակող ազգային ասոցիացիա (հիմնվել է 1909-ին, ունի մոտ 450 հզ. անդամ), Ազգային քաղաքային լիգա (հիմնվել է 1910-ին, ունի 50 հզ. անդամ), Ռասայական հավասարության կոնգրես (հիմնվել է 1942-ին), Հարավի քրիստոնեական ղեկավարության կոնֆերանս (հիմնվել է 1957-ին)։

VII. Տնտեսա–աշխարհագրական ակնարկ

ԱՄՆ զարգացած ինդուստրիալ կապիտալիստական երկիր է, ժամանակակից իմպերիալիզմի տնտեսական, ֆինանսական և ռազմական գլխավոր ուժը։ 1970-ին տվել է կապիտալիստական աշխարհի արդ. ամբողջ արտադրանքի 40,9%-ը (1969-ին՝ 43,4%-ը)։ Այդ նույն թվականին նրան բաժին է ընկել կապիտալիստական երկրներում արտադրված չուգունի 28,1 %-ը, պողպատի 29,3%-ը, էլեկտրաէներգիայի մոտ 44,3%-ը, նավթի 25%-ը։ Օգտակար հանածոների պաշարներով, արտադրության մեքենայացման բարձր աստիճանով, աշխատանքի արտադրողականության մակարդակով, արտաքին առևտրի ու կապիտալի արտահանության ծավալով, երկաթուղիների ու խճուղիների երկարությամբ, ծովային նավատորմի տարողությամբ ԱՄՆ գրավում է առաջին տեղը կապիտալիստական աշխարհում, թեև 2-րդ համաշխարհ. պատերազմից հետո նրա բաժինը հարաբերականորեն նվազել է։

Տնտեսությանը բնորոշ է արտադրության և կապիտալի համակենտրոնացման բարձր աստիճանը։ 500 խոշոր մոնոպոլիաներ տալիս են երկրի արդ. արտադրանքի կեսից ավելին և ստանում եկամտի 70%-ից ավելին։ Պողպատաձուլական տասը առաջատար ընկերություններին բաժին է ընկնում այդ ճյուղի արտադրանքի 81%-ը։ Ավտոմոբիլային երեք խոշոր ընկերությունների («Քրայսլեր», «Ջեներալ մոտորս» և «Ֆորդ») ձեռքում է կենտրոնացված ավտոմոբիլի արտադրության 95%-ը։ Տնտեսական և քաղաքական կյանքում որոշակի դեր են խաղում Մորգանի, Ռոկֆելլերի, Դյուպոնի, Մելոնի, Չիկագոյի, Քլիվլենդի, Կալիֆոռնիայի, «Ֆերստ նեշնլ սիթի բենկ օֆ Նյու Յորք» և «Բենկ օֆ Ամերիկա» ֆինանսա–արդյունաբերական խոշոր խմբերը, որոնց ձեռքում է կենտրոնացված բոլոր ընկերությունների ակցիոներական կապիտալի 2/3։ Տնտեսությունը զարգանում է ցիկլերով, արդյունաբերության աճին սովորաբար հաջորդում է անկումը։ Կապիտալիզմի ընդհանուր ճգնաժամի սրումը ետպատերազմյան ժամանակաշրջանում ուժեղացրել է ԱՄՆ–ի տնտեսության անկայունությունը, ճգնաժամային անկումները դարձել են հաճախակի, իսկ վերելքը նրանց միջև՝ թույլ ու կարճատև։ Գնալով քրոնիկական են դառնում ագրարային ճգնաժամը և ֆերմերների մասսայական սնանկացումը։ Մեծ չափերի են հասնում ձեռնարկությունների թերբեռնվածությունն ու գործազրկությունը։ Զարգանում է պետական մոնոպոլիստական կապիտալիզմը։ Տնտեսության ռազմականացման հետևանքով ավելանում են մոնոպոլիստների շահույթները, իսկ աշխատավորների վիճակը վատթարանում է։ 1969-ին ԱՄՆ–ում սկսվեց տնտ. ճգնաժամ։ Արդյունաբերական արտադրությունը 1970-ին՝ 1969-ի համեմատությամբ նվազեց 3%-ով, կապիտալ ներդրումները կրճատվեցին մետալուրգիայում՝ 7,5%-ով, ավիահրթիռային արդյունաբերության մեջ՝ 33,8%-ով, ավտոմոբիլաշինության մեջ՝ 4,3%-ով, շինանյութերի արտադրության մեջ՝ 18,2%-ով, նավթավերամշակման ասպարեզում՝ 1,8%-ով և բնակարանային շինարարության մեջ՝ 9,8%-ով։ 1969-ին ԱՄՆ–ի ուղղակի մասնավոր ներդրումները արտասահմանում կազմել են 70,76 մլրդ. դոլար։ ԱՄՆ կապիտալ արտահանող խոշորագույն երկիրն է։ Դրան մասնավորապես նպաստում է դոլարի առանձնաշնորհային վիճակը։

ԱՄՆ–ի պատմականորեն ձևավորված տնտեսական շրջանները տնտեսության զարգացման աստիճանով էապես տարբերվում են միմյանցից։ Տնտ. զարգացումը տեղի է ունեցել գաղութացման հետ համընթաց։ Առավել հին զարգացած շրջանը Հյուսիսն է, այնուհետև նախկին ստրկատիրական Հարավը, ապա Միջին ու Հեռավոր Արևմուտքը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ և, հատկապես, ետպատերազմյան շրջանում սպառազինությունների մրցավազքի շնորհիվ ԱՄՆ–ի Արևմուտքում և Հարավ–Արևմուտքում աճեցին ու հզորացան ռազմական մոնոպոլիաներ («նեոմիլիոնատերեր»)՝ դառնալով լուրջ մրցակիցներ Հյուսիսի և Արևելքի համար, որտեղ տեր ու տնօրեն են Ուոլսթրիթյան խմբավորման մոնոպոլիաները։ Մոնոպոլիստական հին, առաջատար խմբավորումների կողքին (Մորգաններ, Ռոկֆելլերներ, Դյուպոններ, Մելոններ, քլիվլենդյան, չիկագոյան) առաջ են եկել նորերը (Կալիֆոռնիայի, Տեքսասի ևն)։ Երկրի ազգային եկամտի մեծ մասը յուրացնում է կապիտալիստական վերնախավը։ 1964-ին առավել հարուստ ընտանիքների 20%-ին բաժին էր ընկնում բոլոր ընտանիքների եկամուտների 45,5%։ 1965-ին ԱՄՆ–ում կար 90 հզ. միլիոնատեր՝ 1948-ի 13 հզ. փոխարեն։

Արդյունաբերությունը։ ԱՄՆ–ի տնտեսության գլխավոր ճյուղը արդյունաբերությունն է, որը կապիտալիստական աշխարհում գրավում է առաջին տեղը ոչ միայն արտադրանքի ընդհանուր ծավալով, այլև բնակչության մեկ շնչի հաշվով թողարկվող արտադրանքի արժեքով։ Արդյունաբերությանը բնորոշ է արտադրության համակենտրոնացման բարձր աստիճանը, հազարից ավելի աշխատողներ ունեցող ձեռնարկությունները տալիս են մետաղաձուլության արտադրանքի ավելի քան 1/6-ը, էլեկտրատեխնիկական արդյունաբերության արտադրանքի ավելի քան 1/5-ը, տրանսպորտային մեքենաների մոտ 86%-ը։ Համակենտրոնացումը մեծ է հատկապես ավտոմոբիլային արդյունաբերության մեջ։ Առանձին ճյուղերի զարգացման տեմպերի միջև կա խիստ տարբերություն։ Սպառազինության մրցավազքի ազդեցությամբ և ընդհանրապես ուժեղ մրցման շնորհիվ արագորեն զարգանում են նավթաքիմիան և սինթետիկ նյութերի ու թեթև համաձուլվածքների արտադրությունը։ Արդյունաբերությանը բնորոշ է արտադրության բարձր մեքենայացումը և արտադրական պրոցեսների ավտոմատացումը։ Առավելագույն շահույթ ստանալու ձգտումը և սպառազինության մրցավազքը նպաստում են տեխնիկայի արագ զարգացմանը հատկապես ռադիոտեխնիկայի, միջուկային էներգիայի օգտագործման, սարքաշինության, հաշվիչ մեքենաների, սինթետիկ նյութերի արտադրության ճյուղերում։ Արտադրության մեքենայացումը և ավտոմատացումը, որ զուգորդվում են աշխատանքի լարվածության ուժեղացման հետ, ոչ միայն էականորեն բարձրացնում են աշխատանքի արտադրողականությունը, այլև ավելացնում են գործազուրկների թիվը և ուժեղացնում շահագործման նորման։ Արդյունաբերության տեղաբաշխումը անհավասարաչափ է։ Արդյունահանող արդյունաբերության մեջ արտադրանքի արժեքով առաջին տեղում է Հարավը՝ գլխավորապես երկրի այդ մասում նավթի և գազի հանույթի հարաճուն կենտրոնացման շնորհիվ։ Ետպատերազմյան շրջանում տեղի է ունեցել մի շարք ճյուղերի (տեքստիլ, փայտամշակման, ավիացիոն ևն) զգալի տեղաշարժ Հյուսիսից դեպի Հարավ և Արևմուտք։ Այնուհանդերձ արդյունաբերության մեջ Հյուսիսի տեսակարար կշիռը վճռական է։

Էներգետիկայի հաշվեկշռում գերակշռում են նավթը (39,5%) և բնական գազը (35,6%), մինչդեռ քարածուխը և էլեկտրաէներգիան ունեն ավելի երկրորդական նշանակություն (համապատասխանաբար՝ 20,6% և 4,1%)։ Ածխի, այդ թվում նաև կոքսացվող ածխի մեծ մասը տալիս է Ապալաչյան ավազանը (Փենսիլվանիա, Արևմտյան Վիրջինիա, Կենտուքի նահանգներ)։ Այստեղ է արդյունահանվում ԱՄՆ–ի ամբողջ անտրացիտը։ Երկրորդ տեղը գրավում է կենտրոնական ավազանը (Իլինոյս, Կենտուքի նահանգի արմ. մասը)։ Արևմուտքի ածխի, ինչպես նաև գորշ ածխի (Հյուսիսային Դակոթա, Մոնթանա նահանգներ) հսկայական պաշարները համարյա չեն օգտագործվում։ Նավթի և բնական գազի հանույթի մեծ մասը կենտրոնացված է Տեքսաս, Լուիզիանա, Օկլահոմա նահանգներում և Կալիֆոռնիայում։ Նավթ արդյունահանվում է նաև Լեռնային նահանգներում և Հյուսիսի Կանզաս և Իլինոյս նահանգներում։ Նավթարդյունաբերությունը իրենց հսկողության տակ են վերցրել «Ստանդարտ օյլ օֆ Նյու Ջերսի», «Ստանդարտ օյլ օֆ Կալիֆոռնիա», «Սոկոնի վակուում օյլ», «Գալֆ օյլ» և «Տեքսաս օյլ» մոնոպոլիաները։

1950-ից հետո ԱՄՆ–ում ստեղծվել է ուրանի հանույթի խոշոր արդյունաբերություն։ Ուրանի հետազոտված պաշարները (Նյու Մեքսիկո, Վայոմինգ, Կոլորադոյի սարավանդ ևն) 1960-ին հասնում էին ավելի քան 75 մլն. տ։ 1970-ին ստացվել է 11,6 հզ. տ ուրանային կոնցենտրատ (որը պարունակում է )։ Երկաթահանքի արդյունահանությունը զարգանում է մեծ տատանումներով՝ կապված հիմնականում մետալուրգիայում տեղի ունեցող կոնյուկտուրային փոփոխությունների և արտաքին շուկայի իրավիճակի հետ։ Այսպես, 1953-ին արդյունահանվել է 121 մլն. տ երկաթահանք, 1960-ին՝ 81 մլն. տ, 1969-ին և 1970-ին՝ 90-ական մլն. տ։ Երկաթահանքի արդյունահանության գլխավոր կենտրոնը Վերին լճի շրջանն է (գլխավորապես Մեսաբիի ավազանը)։ 1970-ին ԱՄՆ տվել է կապիտալիստական աշխարհի պղնձի ավելի քան 34%-ը, ցինկի 22,2%-ը, կապարի 32%-ը։ Պղինձը մեծ մասամբ արդյունահանվում է Արիզոնա և Յուտա, ցինկը՝ Այդահո, Արիզոնա, Մոնթանա և այլ նահանգներում, կապարը՝ Միսսուրի նահանգի հվ–արլ–ում և Այդահո նահանգի հս–ում։ Ոչ մետաղային հանածոներից կարևոր է ֆոսֆորիտների (Ֆլորիդա, Լեռնային նահանգներ), կալիումական աղերի (Նյու Մեքսիկո) և ծծմբի (Տեքսաս, Լուիզիանա) արդյունահանությունը։

Երկրի ջրային էներգիայի ռեսուրսները գնահատվում են 120 մլն. կվտ։ Ամենամեծ պաշարները գտնվում են Արևմուտքում, գլխավորապես Կոլումբիա գետի ավազանում։ Էլեկտրակայանների կարողությունը 51 մլն. կվտ–ից (1940) հասել է մինչև 190 մլն. կվտ (1968)։ ՀԷԿ–երի տեսակարար կշիռը էլեկտրաէներգիայի արտադրության մեջ 31%-ից (1945) իջել է մինչև 4% (1968)։ Էլեկտրակայանների մեծ մասը պատկանում է մասնավոր ընկերություններին։ Խոշոր էլեկտրակայանները հիմնականում կառուցվում ես պետական միջոցներով։ ՀԷԿ–եր շատ են կառուցված Կոլումբիա գետի ավազանում (Գրանդ Քուլի, Չիֆ Ջոզեֆ, Թը Դալզ, Բոնվիլլ ևն) և Թեննեսիում (Ուիլսոն, Ուիլեր ևն)։ Դրանց էներգետիկ բազայի վրա աճել են արդյունաբերության էներգատար ճյուղերը (ալյումինի, ատոմային)։ Ատոմային և ռազմական արդյունաբերության մյուս ճյուղերը էներգիայով բավարարելու համար, 1950-ից հետո, քարածխի բազայի վրա ընդլայնվել է հզոր ՋԷԿ–երի կառուցումը, իսկ 1957-ին շարք է մտել ԱՄՆ–ի առաջին ատոմային էլեկտրակայանը Շիփինգպորտում։

Ծանր և թեթև արդյունաբերության արտադրանքների հարաբերությունը զգալիորեն տարբեր է երկրի գլխավոր շրջանների միջև։ Մեքենաշինության և մետաղամշակման մեջ զբաղված աշխատողների թիվը Հյուսիսում բարձր է երկրի միջինից, իսկ Հարավում, ուր գերակշռում է տեքստիլ և փայտամշակման արդյունաբերությունը, ավելի ցածր, բայց երկրի այս մասում արագորեն աճում են էլեկտրոնիկայի և ատոմային արդյունաբերությունը, սինթետիկ նյութերի արտադրությունը, նավթաքիմիան։

«Ուոլ սթրիթ ջոռնել» թերթը ԱՄՆ–ի պողպատաձուլական հզորությունը 1971-ի սկզբի համար գնահատել է 178,7 մլն. տ՝ 1970-ի սկզբի 176,9 մլն․ տ դիմաց։ Վերջին տասնամյակում դա ամենափոքր աճն է (1960-ական թթ. պողպատաձուլության հզորությունն աճել է 33%)։ Դրանով հանդերձ պողպատաձուլական ձեռնարկությունները և մետալուրգիան ընդհանրապես աշխատում են զգալի թերբեռնվածությամբ։ Պողպատաձուլման մեջ գերազանցապես կիրառվում է թթվածնա–կոնվերտերային եղանակը։ Սև մետալուրգիայի զարգացմանը նպաստել են Վերին լճի շրջանի հարուստ երկաթահանքը և Ապալաչյան ավազանի կոքսացող ածուխը, որոնք միմյանց հետ կապված են Մեծ լճերի ջրային էժան ճանապարհով։ Մետալուրգիայում կապիտալ ներդրումները 1970-ին կազմել են 2,0 մլրդ. դոլար՝ 1969-ի 2,1 մլրդ. դոլարի փոխարեն։ Արդյունաբերական Արևելքը տալիս է պողպատի մոտ 90%-ը։ Կարևորագույն շրջաններն են՝ Պիտսբուրգ–Յանգսթաունյանը, Մեծ լճերի ափերը (Չիկագո–Գերի, Դետրոյտ, Քլիվլենդ) և Ատլանտյանի ափերը (Բալթիմոր–Սփառոուս–Փոյեթ, Ֆիլադելֆիա-Ֆերենս–Հիլս)։ Հարավում, տեղական երկաթահանքերի և ածխի բազայի վրա, սև մետաղաձուլությունը հիմնականում կենտրոնացված է Բիրմինհեմի (Ալաբամա) շրջանում։ Արևմուտքում սև մետալուրգիայի գործարաններ կառուցվել են երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին՝ Ֆոնթանայում (Լոս Անջելեսի մոտ), Ջենիվայում (Յուտա) և Պուեբլոյում (Կոլորադո)։ Գունավոր մետաղաձուլությունն ընդգրկում է պղնձի, կապարի, ցինկի և ալյումինի արտադրությունը։ Աճում է չզտված գունավոր մետաղների և նրանց կոնցենտրատների ներմուծումը Լատինական Ամերիկայի և Աֆրիկայի երկրներից ու Կանադայից։ Ալյումինի գործարանները կառուցված են էժան էլեկտրաէներգիա ունեցող շրջաններում՝ Կոլումբիա, Թեննեսի, Սուրբ Լավրենտիոս գետերի ավազաններում և Հարավ–Արևմտյան կենտրոնում (բնական գազի էներգիայի բազայի վրա)։ 1957–62-ին Օհայո գետի հովտում կառուցվել է 3 խոշոր գործարան։ Ընդլայնվում է տիտանի և հազվագյուտ այլ մետաղների արտադրությունը։

Մեքենաշինության գլխավոր ճյուղերն են՝ ավիացիոն, ավտոմոբիլային, էլետրոնային, էլեկտրատեխնիկական արդյունաբերությունը, շինարարության ու գյուղատնտեսության համար պահանջվող զանազան սարքավորումների արտադրությունը։ Մեքենաշինական ընկերությունների գիտական հետազոտությունների և դրանց արդյունքների մշակման ծախսերը 1968-ին կազմել են 14,2 մլրդ. դոլար, որից ավիացիոն և տիեզերական տեխնիկա արտադրող ֆիրմաներինը՝ 6,3 մլրդ. և էլեկտրոնային ու ռադիոէլեկտրոնային սարքավորումներինը՝ 4,3 մլրդ.։ Ավտոմոբիլային արդյունաբերության հիմնական կենտրոններն են՝ Դետրոյտ, Ֆլինթ, Լանսինգ քաղաքները։ Ավտոմոբիլի հավաքման խոշոր գործարաններ կան Լոս Անջելեսում, Նյու Յորքում, Ատլանտայում (Ջորջիա)։ Ավիացիոն արդյունաբերությունը արագորեն աճեց 2-րդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Նրա արտադրանքի 90%-ից ավելին կազմում են պետական և ռազմական պատվերները։ Ինքնաթիռաշինության խոշորագույն կենտրոններն են՝ Լոս Անջելեսը, Սան Դիեգոն (Կալիֆոռնիա), Սիեթլը (Վաշինգտոն նահանգ), Ուիչիթոն (Կանզաս), Ֆորտ Ուերթը և Դալլասը (Տեքսաս), Ատլանտան (Ջորջիա), Նյու Յորքը, Բալթիմորը։ Շարժիչների արտադրությունը հիմնականում կենտրոնացած է Հարթֆորդում, Նյու Յորքում, Ցինցինատիում, Ինդիանապոլսում։ Արագորեն զարգանում է հրթիռաշինությունը։

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ուժեղ թափով աճեց նավաշինությունը։ 1968-ին նավաշինական արտադրանքը կազմել է 2,46 մլրդ. դոլար, որից 62% բաժին է ընկել ռազմական նավաշինությանն ու վերանորոգմանը։ Նավաշինական հիմնական կենտրոններն են՝ Բոստոնը, Նյու Յորքը, Ֆիլադելֆիան, Բալթիմորը, Նորֆոլկը, Նյուպորտ Նյուսը, Սան Ֆրանցիսկոն։ Նավաշինության մեջ մեծ բաժին ունեն ռազմական նավերի պետական պատվերները։ Նավաշինության ծավալով ԱՍՆ զիջում է Ճապոնիային, Անգլիային, Արևմտյան Գերմանիային, Շվեդիային, Նիդերլանդներին, Իտալիային։

Արդ. սարքավորումների արտադրությունը և էլեկտրատեխնիկական արդյունաբերությունը գլխավորապես կենտրոնացված են արդ. Արևելքում, հաստոցաշինությունը՝ Հարթֆորդում և Բրիջպորտում (Քոննեքթիքութ), Ցինցինատիում և Քլիվլենդում (Օհայո), Միլուոկիում (Վիսքոնսին), Դետրոյտում (Միչիգան)։ Էլեկտրատեխնիկական մեքենաշինությունը և ռադիոտեխնիկական արդյունաբերությունը՝ Նյու Յորքում, Չիկագոյում, Սկենեկտադիում և Սիրաքյուսում (Նյու Յորք նահանգ), էլեկտրոնային և ավտոմատիկ սարքավորումները նաև Լոս Անջելեսում, Սան Ֆրանցիսկոյում և Ֆլորիդա նահանգում։ Չնայած ընդհանուր տնտ. կոնյուկտուրայի վատթարացմանը, 1970-ին նոր ձեռնարկությունների կառուցման և գործող ձեռնարկությունների ընդլայնման և մոդեռնացման վրա ծախսված կապիտալ ներդրումները քիմիական արդյունաբերության մեջ ավելացել են 9%-ով և կազմել 3,4 մլրդ. դոլար, իսկ քիմիական ընկերությունների արտասահմանյան կապիտալ ներդրումներն աճել են 30%-ով։ Քիմիական արդյունաբերության հնագույն ճյուղերի (ծծմբաթթվի, սուպերֆոսֆատների, սոդայի, ազոտային միացությունների, պայթուցիկ նյութերի, ներկանյութերի, սինթետիկ կաուչուկի ևն արտադրություն) կողքին արագ թափով զարգանում է օրգանական քիմիան՝ պոլիմերների, պլաստմասսաների, սինթետիկ խեժերի և թելերի արտադրությունը: Նախկինում քիմիական արդյունաբերությունը հիմնականում զարգացած էր Հյուսիսում։ Նավթաքիմիայի զարգացումը նպաստեց քիմիական արդյունաբերության աճին նավթով ու գազով հարուստ Հարավ–Արեւմուտքում, Կենտրոնում և հատկապես Տեքսասում ու Լուիզիանայում (Հյուսթոն, Բոմոնթ, Պորտ Արթուր, Բատոն Ռուժ)։ Ռետինի արդյունաբերության գլխավոր կենտրոնը Ակրոնն է (Օհայո)։ Քիմիական արդյունաբերությունը հիմնականում կենտրոնացված է «Դյուպոն դը Նեմուր», «Դոու քեմիքլ», «Յունիոն Կարբայդ», «Մոնսանթո» մոնոպոլիաների ձեռքին։ Քիմիական արդյունաբերության ասպարեզում գիտահետազոտական և նախագծային կոնստրուկտորական աշխատանքների վրա 1970-ին ծախսվել է 1,9 մլրդ. դոլար՝ 1969-ի 1,8 մլրդ. դոլարի և 1968-ի 1,6 մլրդ. դոլարի դիմաց։ ԱՄՆ ռազմական նպատակներով կապիտալ մեծ ներդրումներ է կատարում ատոմային արդյունաբերության մեջ։ Խոշոր ձեռնարկություններ կան Օուկ Ռիջում (Թեննեսի), Փադյուքայում (Կենտուքի), Պորտսմուտում (Օհայո), Հանֆորդում (Վաշինգտոն), Սավանա գետի մոտ (Հվ. Քարոլինա)։ Ատոմային արդյունաբերությունը հսկում են «Ջեներալ էլեկտրիկ», «Յունիոն կարբայդ էնդ կարբոն», «Դյուպոն դը Նեմուր» և այլ մոնոպոլիաներ։

Թեթև արդյունաբերության ճյուղերից կարևոր են տեքստիլը և կարի արդյունաբերությունը։ Տեքստիլ արդյունաբերության կենտրոնը նախկինում Նոր Անգլիան էր. հետագայում այդ ճյուղը «շարժվեց» դեպի Հարավ (գլխավորապես Հյուսիսային և Հարավային Քարոլինա ու Ջորջիա նահանգները)։ Տեքստիլ արդյունաբերության հումքի պահանջարկում բամբակը կազմում է 43%, քիմիական թելերը՝ մինչև 53%: Կարի արդյունաբերությունը կենտրոնացած է խոշոր քաղաքներում (Նյու Յորք, Լոս Անջելես, Դալլաս) ևն։ Կաշվի–կոշիկի արդյունաբերությունը տեղաբաշխված է գլխավորապես Նոր Անգլիայում, ինչպես նաև Նյու Յորքում, Վիսքոնսինում, Իլինոյսում, Միսսուրիում։ Սննդարդյունաբերության կարևոր ճյուղերն են՝ ալրաղաց, մսամթերքների, պահածոների, կաթնամթերքների և շաքարի արտադրությունը։ Ալրաղաց խոշոր կենտրոններն են՝ Բուֆալոն, Միննեապոլիսը, Կանզաս Սիթին, բանջարեղենի և մրգի պահածոներինը՝ Կալիֆոռնիան, կաթնամթերքներինը՝ Վիսքոնսին և Միննեսոթա նահանգները, շաքարինը՝ Նոր Օռլեանը, Բալթիմորը, Ֆիլադելֆիան, Նյու Յորքը։

Արտադրանքի ինդեքսը մշակող արդյունաբերության մեջ 1969-ի համեմատությամբ 1970-ին ցածր էր 4%-ով։ Ընդ որում արտադրության կրճատումը տեղի ունեցավ կարևոր ճյուղերի մեծ մասում՝ մետալուրգիայում, ընդհանուր և տրանսպորտային մեքենաշինության, շինանյութերի, տեքստիլ, կարի արդյունաբերության մեջ։ Կրճատվեց մարդատար ավտոմեքենաների, ռադիոընդունիչների, հեռուստացույցների, մետաղահատ դազգահների, տրակտորների, պողպատի, բրդյա գործվածքեղենի, կահույքի թողարկումը։ Եթե արդ. արտադրության ընդհանուր ինդեքսը 1969-ին 172,8 էր, ապա 1970-ին այն իջավ 167,6 (1959 = 100)։ Արտադրական բանվորների թիվը մշակող արդյունաբերության բոլոր ճյուղերում 1970-ի դեկտեմբերին 6,6%-ով պակաս էր, քան 1969-ի դեկտեմբերին։ Չնայած արտադրության կրճատմանը, ներքին շուկայի անբավարար պահանջարկը առաջ բերեց չիրացված ապրանքների նկատելի պաշարներ։ 1970-ին կրճատվեցին կապիտալ ներդրումները սև մետալուրգիայում, ավտոմոբիլային և ավիացիոն արդյունաբերության, ընդհանուր մեքենաշինության, ինչպես նաև կարճատև օգտագործման ապրանքներ արտադրող մի քանի ճյուղերում։ Կապիտալ ներդրումները ավելացրած փոքրաթիվ ճյուղերի թվին Աղ. 2. Արդյունաբերական կարևոր ճյուղերի արտադրանքը

Չափի միավոր 1960 1965 1970 1971
Քարածուխ մլն. տ 394 477 556 551
Նավթ մլն. տ 348 385 474 469
Բնական գազ մլրդ․ մ³ 359 455 620 645
Էլեկտրաէներգիա մլրդ. կվտ. ժ 841 1157 1638 1718
Երկաթի հանքաքար մլն. տ 81 84 91 84
Չուգուն մլն. տ 60 80 83 74
Պողպատ մլն. տ 90 119 119 109
Պղինձ (ոաֆինացված) հզ. տ 1378 1553 1601 1444
Ցինկ հզ. տ 787 978 799 695
Կապար (մետաղի պարունակությունը
արդյունահանված հանքանյութում)
հզ. տ 224 266 519 520
Ալյումին հզ. տ 1828 2499 3607 3661
Ուրանի կոնցենտրատներ (
պարունակությունը)
հզ. տ 16.0 9.4 11.6 11.6
Ցեմենտ մլն. տ 54 65 67 72
Ֆոսֆորային պարարտանյութեր (
պարունակությունը)
մլն. տ 2.4 3.5 4.2 4.5
Ազոտային պարարտանյութեր (ազոտի
պարունակությունը)
մլն. տ 2.8 6.1 6.5 7.4
Պլաստմասսաներ և սինթետիկ խեժեր մլն. տ 2.7 5.0 7.4 7.6
Սինթետիկ կաուչուկ հզ. տ 1459 1844 2232 2277
Ծծմբաթթու (100 %) մլն. տ 16 22 27 27
Տրակտորներ (առանց
այգեբանջարանոցայինների)
հզ. հատ 179 272 190 174
Ավտոմոբիլներ այդ թվում մարդատար մլն. հատ 179 272 190 174
Նավեր (ջրարկված) մլն. տ 394 477 556 551
Քարածուխ հզ. բրուտտո
գրանցված տ
378 270 338 482


են պատկանում էլեկտրաէներգետիկան, քիմիական և սննդի րդյունաբերությունը։ Էլեկտրոնային հաշվիչ մեքենաների արտադրությունը, որը առավել արագ զարգացող ճյուղերից է, էապես դանդաղել է. իրացման ծավալը, որը բարձր մակարդակի վրա էր (տարեկան գրեթե 7 մլրդ. դոլար), 1970-ին համարյա չի ավելացել։ Նույն թվականին թողարկվեց էլեկտրոնային հաշվիչ մեքենաների 4-րդ սերունդը, սակայն օգտագործման բարդության պատճառով դրանց պահանջարկը աննշան է։

ԱՄՆ–ի արդ. արտադրանքի հիմնական տեսակների թողարկման վերաբերյալ տվյալները տես աղյուսակ 2։

Քարտեզը տես 296 էջից հետո՝ ներդիրում։

Գյուղատնտեսությունը։ Գյուղատնտ. մթերքների արտադրությամբ ԱՄՆ կապիտալիստական աշխարհում գրավում է առաջին տեղը։ Տիրապետող են բարձր մեքենայացված և էլեկտրիֆիկացված կապիտալիստական տնտեսությունները։ Վերջին երկու տասնամյակների ընթացքում գյուղատնտեսության մեքենայացումը հասել է բարձր մակարդակի։ Առ 1 հունվ. 1970-ի գյուղատնտ. ֆերմաներում հաշվվում էր 4790 հզ. տրակտոր (առանց այգեբանջարանոցայինի), 3185 հզ. բեռնատար ավտոմեքենա, 850 հզ. հացահատիկային կոմբայն, 795 հզ. խոտ հավաքող և մամլող մեքենա և 331 հզ. սիլոսի համար հնձող կոմբայն։ Գյուղատնտեսության մեքենայացման աճն ուղեկցվում է աշխատանքի արտադրողականության բարձրացմամբ, մանր և միջակ ֆերմերների քայքայմամբ և վարձու բանվորների թվի կրճատմամբ։ 1960-ական թթ. ֆերմաների թիվը կրճատվել է 1991-ով (1960-ին կար 3962 հզ. ֆերմա, իսկ 1969-ին՝ 2971 հզ.)։ Միաժամանակ խոշոր ֆերմաների թիվը, որոնց իրացրած արտադրանքի տարեկան արժեքը 10 հզ. դոլարից ավելի է, ավելացել է՝ 837 հզ–ից հասնելով 1073 հզ–ի։ Դա նշանակում է, որ նրանց տեսակարար կշիռը 21,1%-ից հասել է 36,1%-ի։ Միաժամանակ ամենախոշոր ֆերմաների թիվը, որոնք տարեկան իրացնում են 40 հզ. դոլարից ավելի արժողությամբ արտադրանք, 1969-ին 1960-ի համեմատությամբ ավելացել է 87%-ով (98 հզ. ֆերմայով) և 211 հզ. այդպիսի ֆերմաներին (ընդհանուր թվի 7,1%) բաժին է ընկել գյուղատնտ. արտադրանքի իրացումից ստացված դրամական հասույթի 51,3%, արտադրական ծախսերի 35,9% և ամերիկյան ֆերմերների զուտ իրացված եկամուտների 35,9%: Ֆերմերական ակտիվների արժեքը 1970-ի հունվ. 1-ին կազմել է 311,4 մլրդ. դոլար, իսկ ֆերմերների ընդհանուր պարտքը ավելացել է 6,4%-ով է հասել 50,4 մլրդ. դոլարի։ Այժմ ԱՄՆ–ում կա 2,9 մլն. ֆերմերական տնտեսություն 1950-ի 5,4 մլն. փոխարեն։ Առ 1 դեկտ. 1971-ի գյուղատնտեսության մեջ զբաղված բնակչության ընդհանուր թիվը (ներառյալ ֆերմերների ընտանիքների բոլոր անդամներին) կրճատվել է մինչև 9 մլն. մարդու՝ 1950-ի 23 մլն. դիմաց։ Արագորեն դուրս են մղվում հատկապես Հարավի նեգր վարձակալները՝ «քրոփերները»։

Ֆերմերների 90%-ից ավելին տնտեսության մեջ կիրառում է էլեկտրաէներգիա։ Աճել է մոլախոտերի և վնասատուների դեմ քիմիական զանազան նյութերի կիրառումը։ 1965-ին վաճառվել է 1 մլրդ. դոլարի թունաքիմիկատներ։ 1966-ին օգտագործվել է 12181 հզ. տ պարարտանյութ՝ 194,6-ի 2777 հզ. տ փոխարեն։ ԱՄՆ–ի հողային ֆոնդը կազմում է 770 մլն. հա. 21% վարելահողերն են, 52,6%՝ արոտավայրերը, 16,5%՝ անտառները, 9,9% ՝ բնակավայրերը, ճանապարհները ե ոչ պիտանի հողերը։ Գյուղատնտեսության մեջ օգտագործվում է 566 մլն. հա, որից 422 մլն. հա պատկանում է ֆերմերներին, 145 մլն. հա կազմում են պետական արոտավայրերը, որոնք գտնվում են Արևմուտքում։ վարելահողերի բաժինը կենտրոնական նահանգներում, եգիպտացորենի և ցորենի գոտում, կազմում է 90–95%։ Արևմուտքում արոտավայրերը կազմում են ֆերմերների հողային ֆոնդի 90%։ Երկրի 16 մլն. հա ոռոգելի հողերի 70% գտնվում է Արևմուտքում։ Հողագործության համար բնական պայմանները բարենպաստ են հվ–արլ–ում, որտեղ լավ են հասունանում բամբակենին և մյուս տեխնիկական կուլտուրաները։ Մոնոպոլիաների՝ գյուղատնտեսության մեջ ներթափանցելու հետևանքով հաստատվել են անմիջական արտադրական կապեր արդյունաբերության և գյուղատնտեսության միջև՝ ֆերմաների և վերամշակող ձեռնարկությունների միջև կնքված կոնտրակտների կամ պայմանագրային հարաբերությունների ձևով։ Այսպիսով գյուղատնտեսական արտադրողները լրիվ կամ մասամբ կորցնում են ինքնուրույնությունը։ Օրինակ, 1960-ական թթ. ագրոարդյունաբերակսւն կոմպլեքսները տվել են գյուղատնտ. արտադրանքի 40%-ից ավելին (առանց հացահատիկի)։

ԱՄՆ կապիտալիստական երկրների մեջ գրավում է առաջին տեղը եգիպտացորենի ցորենի, սոյայի, բամբակի, ծխախոտի, մսի և կաթնամթերքների արտադրությամբ։

Գյուղատնտ. արտադրանքի աճի դինամիկայի վերաբերյալ տվյալներ տես աղյուսակ 3։

Աղ. 3. Գյուղատնտ. արտադրանքի ծավալը (1967=100)

1960 1965 1970 1971
Գյուղատնտեսությունն
ամբողջությամբ
90 97 104 111
Բուսաբուծություն 92 98 104 112
Անասնապահություն 87 95 101 108

Գյուղատնտեսության առաջատար ճյուղը անասնապահությունն է, որը տալիս է ապրանքային արտադրանքի կեսից ավելին։ Հատկապես զարգացած է մսատու անասնապահությունը, որի տեսակարար կշիռը համեմատաբար բարձր է Հյուսիսում։ Այստեղ և Արևմուտքում անասնապահությունն ինտենսիվ է. աշխատանքների մեծ մասը մեքենայացված և էլեկտրիֆիկացված է։ Հարավում անասնապահությունը թույլ է զարգացած։ Կաթնատու անասնապահությունը զարգացած է մերձքաղաքային տնտեսություններում, առանձնապես Ատլանտյան ծովափի և Մերձլճային շրջաններում։

Անասունների գլխաքանակի վերաբերյալ տվյալներ տես աղյուսակ 4։

1971-ին արտադրվել է տավարի և հորթի միս 10274 հզ. տ, խոզի միս՝ 6668 հզ. տ, գառի և ոչխարի միս՝ 249 հզ. տ, ճտի միս՝ 4861 հզ. տ, հնդկահավի միս՝ 1020 հզ. տ։ Աղ. 4. Անասունների և թռչունների քանակը (մլն. գլուխ առ 1 հունվ.)


1965 1969 1971
Խոշոր եղջերավոր անասուններ 109,0 109,9 114,6
այդ թվում կաթնատու կովեր 179,0 14,2 12,4
Խոզեր 50,8 60,6 67,5
Ոչխարներ 25,1 21,2 19,6
Հավեր, բացառյալ մսատու ճտերը 394,1 419,6 442,8
Հնդկահավեր 6,1 6,6 7,5

Նույն տարին ստացվել է կաթ՝ 53842 հզ. տ։ 1970-ին արտադրվել է 6,4 մլն. տ կենդանական և բուսական յուղ։ Մեկ կովի միջին կաթնատվությունը եղել է ավելի քան 3810 լ։ Խոշոր եղջերավոր անասնապահությունից հետո կարևոր դերը պատկանում է խոզաբուծությանը (երրորդ տեղը աշխարհում՝ ՍՍՀՄ–ից և Բրազիլիայից հետո), որը կենտրոնացված է Հյուսիսում և Հարավում։ Խոզաբուծության տեղաբաշխումը համընկնում է եգիպտացորենի ցանքատարածությունների գոտուն։ Համեմատաբար թույլ է զարգացած ոչխարաբուծությունը, որով զբաղվում են Արևմուտքի լեռնային նահանգներում, Հյուսիսի և Արևմուտքի արևմտյան մասում։

Հողագործության մեջ գերակշռում է հացահատիկային կուլտուրաների մշակությունը (ցանքատարածությունների 2/3)։ Ցորենի ցանքատարածությունների մեծ մասը գտնվում է Հյուսիսում, եգիպտացորենը՝ «եգիպտացորենային գոտու» նահանգներում և Մեծ լճերի շրջանում։ Եգիպտացորենը հացահատիկային գլխավոր կուլտուրան է, որի կեսից ավելին օգտագործվում է որպես անասնակեր։ Նրա բերքի 80% տալիս են Ինդիանա, Օհայո, Իլինաս. Այովա. Միննեսոթա, Հարավային Դակոթա, Միսսուրի, Վիսքոնսին, Միչիգան նահանգները։ Մոտավորապես նույն շրջաններում են կենտրոնացված նաև վարսակի ցանքատարածությունները։ Գարին աճեցվում է Հարավային և Հյուսիսային Դակոթաներում, Միննեսոթայում, լեռնային նահանգներում։ Պարենային կարևոր կուլտուրան ցորենն է, որը տարածված է Կանադայի սահմաններից մինչև Տեքսասի հս. մասը։ Ցորենի գոտին տալիս է երկրի բերքի 1/2-ից մինչև 2/3, բայց բերքատվությունը անկայուն է։ Գոտու հյուսրսային մասում տարածված են գարնանացան ցորենի ցանքատարածությունները, իսկ հարավում՝ աշնանացանը։ Կերային խոտերն ու խոտհարքները տարածված են Մերձլճյան շրջանի հյուսիսային մասում և հս–արլ–ում, կարտոֆիլը՝ հս–արլ–յան և Մերձլճյան շրջաններում, տեխնիկական կուլտուրաները (ծխախոտ, սոյա, շաքարի ճակնդեղ)՝ հարավային նահանգներում։ Կարճաթել բամբակը մշակվում է հիմնականում Հարավի բամբակային գոտու չոռոգվող, իսկ երկարաթելը՝ Արևմուտքի ոռոգվող հոդերում։ Դրա արտադրության գլխավոր նահանգը Տեքսասն է (ցանքատարածությունների 42%-ը և բերքի 30%-ը)։ Արևմուտքը (Կալիֆոռնիա, Արիզոնա, Նյու Մեքսիկա), ունենալով բամբակի ցանքատարածությունների 10%-ը, տալիս է բերքի 20%-ը։ Ծխախոտի ցանքատարածություններդ գտնվում են Հյուսիսային և Հարավային Քարոլինա, Վիրջինիա, Մերիլենդ, Կենտուքի և Թեննեսի նահանգներում։ Հարավում լայն տարածում ունի նաև գետնաընկույզի մշակությունը։ Սոյան երկրի կարևոր ձիթատու կուլտուրան է, որը կենտրոնացված է եգիպտացորենային գոտում։ ԱՄՆ սոյայի խոշոր արտահանողներից մեկն է աշխարհում։ Շաքարի ճակնդեղ մշակում են Կալիֆոռնիայի, Կոլորադոյի, Այդահոյի, Մոնթանայի, Նեբրասկայի, Հյուսիսային և Հարավային Դակոթաների, Մերձլճյան շրջանների ոռոգելի հողերում, շաքարեղեգը՝ Մեքսիկայի ծոցի ափին։ Բարձր ապրանքային այգեգործությունը և բանջարաբուծությունը զարգացած են Ատլանտյան օվկիանոսի ափին, Մեծ լճերի և Հյուսիս–Արևելքի մեծ քաղաքների մոտ, Կալիֆոռնիայի և Ուիլամեթի հովիտներում։ Կալիֆոռնիան և Ֆլորիդան հայտնի են որպես ցիտրուսների և վաղահաս բանջարեղենի մշակման շրջաններ։ (ԱՍՆ–ի երկրագործության հիմնական արտադրանքների վերաբերյալ տվյայները տես աղյուսակ 5)։ 1970–71-ին երկրի գյուղատնտեսությունը գտնվում էր նույն մակարդակի վրա։ Համեմատաբար հաջող 1969-ից հետո ֆերմերների եկամուտները սկսեցին կրճատվել, 1970-ի կեսերից իջան գյուղատնտեսական արտադրանքի գները, իսկ ֆերմաներում օգտագործվող ապրանքների գները մեկ տարում ավելացան 4,3%-ով։ 1970-ի օգոստոսին պրեզիդենտ Նիքսոնը ստորագրեց նոր օրենք, ըստ որի խիստ կրճատվում են, իսկ որոշ դեպքերում ամբողջովին վերացվում այն ֆոնդերը, որոնց օգնությամբ կառավարությունը մինչ այդ պահպանում էր գյուղատնտ. ապրանքների գների մակարդակը։ Գյուղատնտ. ապրանքների կառավարական պաշարները 1970-ի դեկտ. 31-ին կազմում էին 4,6 մլրդ. դոլար։ Ի տարբերություն արդյունաբերության, գյուղատնտեսության համար 1971-ը բարեհաջող տարի էր։ Գյուղատնտ. արտադրանքի ընդհանուր ծավայը 1970-ի համեմատությամբ ավելացավ 8,8%–ով, այդ թվում հացահատիկային կուլտուրաներինը՝ 12%-ով։ Անասնապահական մթերքների արտադրանքը ավելացավ 1,9%–ով։

Քարտեզը տես 297 էջից առաջ՝ ներդիրում։

Աղ. 5. Գյուղատնտ. կարևորագույն կուլտուրաների բերքահավաքի տարածությունները, բերքատվությունը և արտադրանքը (առանց Ալյասկայի և Հավայան կղզիների)։

1970 1971
տարածությունը
հզ. հա
բերքատվությունը
ց 1 հա–ից
բերքը
հզ. տ
տարածությունը
հզ. հա
բերքատվությունը
ց 1 հա–ից
բերքը
հզ. տ
Ցորեն 17863 20,9 37297 19608 22,7 44628
Եգիպտացորեն
(հատիկ)
23157 45,0 104127 25826 54,5 140722
Տարեկան 605 16,3 986 735 17,6 1294
Վարսակ 7496 17,6 13194 6367 20,0 12716
Գարի 3896 22,9 8921 4101 24,3 10068
Բրինձ 734 51,7 3759 736 52,0 3825
Սոյա 17019 18,0 30588 17162 18,6 31830
Սիսեռ 117 15,3 179 100 22,4 224
Լոբի 573 13,7 785 541 13,6 733
Սորգո (հատիկ) 5557 31,8 17690 6718 33,8 22742
Կարտոֆիլ 575 257 14769 558 275 14338
Շաքարի ճակնդեղ 572 419 23930 541 451 24380
Բամբակ 4516 4,9 2213 4638 5,0 2296
Ծխախոտ 364 23,8 865 341 23,3 794
Գայլուկ 11,3 18,6 20,8 11,7 19,3 22,5

Տրանսպորտը։ ԱՍՆ–ի տրանսպորտն իր կազմով բազմազան է և ունի տեխնիկական բարձր մակարդակ։ Հեռավոր բեռնափոխադրումների մեջ առաջատար տեղը պատկանում է երկաթուղուն։ 1969-ին շարժական կազմը հաշվվում էր՝ 28,711 ջերմաքարշ, 278 էլեկտրաքարշ, 101 շոգեքարշ և այլ լոկոմոտիվ, 1464 հզ. ապրանքատար և 12630 մարդատար վագոն, 1970-ի սկզբին երկաթուղիների երկարությունը 333 հզ. կմ էր։ Երկաթուղիները անհավասարաչափ են տեղաբաշխված, կեսից ավելին բաժին է ընկնում Հյուսիսին, որտեղ շատ ճանապարհներ հաճախ իրար կրկնում են։ Երկաթուղիներով փոխադրում են հանքաքար, քարածուխ, անտառանյութ, հացահատիկ և այլ մեծածավալ բեռներ։ Բոլոր տեսակի ավտոճանապարհների երկարությունը (ներառյալ փողոցները) 5970 հզ. կմ է, որից կոշտ ծածկույթով՝ 4729 հզ. կմ (1970 սկիզբ)։ Սիջքաղաքային երթևեկության 90%-ը կատարվում է, ավտոտրանսպորտով (գլխավորապես անհատական մեքենաներով)։ Ավտոմոբիլային տրանսպորտը տիրապետող է նաև կարճ և միջին տարածությունների վրա բեռների փոխադրման մեջ։ ԱՄՆ–ի ավտոպարկը ավտոմեքենաների քանակով և բեռնաշրջանառությամբ աշխարհում գրավում է առաջին տեղը. 1970-ին հաշվվում էր 108,436 մլն. ավտոմեքենա, այդ թվում մարդատար (ներառյալ տաքսիները)՝ 88 մլն. 841 հզ., ապրանքատար և ավտոբուսներ՝ 17 մլն. 978 հզ.: Նկարում` «Գոլդըն գեյթ» կամուրջը Սան Ֆրսւնցիսկոյում։

Ավտոմեքենան կենսական անհրաժեշտություն է դարձել արվարձանների բնակիչների և առանձին ֆերմերների համար, որոնք անհրաժեշտ ապրանքների գնումները և տեղափոխումները կատարում են սեփական մեքենաներով։

Ներքին ջրային ուղիներից կարևոր նշանակություն ունեն Մեծ լճերը, որոնք ջրանցքներով կապված են Միսսիսիպի (Իլինոյս գետով) և Նյու Յորք նավահանգըստի հետ (Հուդզոն գետով)։ Մեծ լճերին բաժին է ընկնում ներքին բեռների փոխադրման 2/3-ից ավելին։ Սուրբ Լավրենտիոս գետով խոր ջրային ուղի բացելուց հետո (1959) Մեծ լճերն ընդունում են նաև ծովային նավեր։ Մեծ լճերով փոխադրում են գլխավորապես երկաթահանք, ածուխ, կրաքար, անտառանյութ, շինանյութ, ցորեն։ Նավարկելի գետերի և ջրանցքների երկարությունը 50 հզ. կմ է։ Գետային գլխավոր ուղին Միսսիսիպին է՝ Օհայո վտակով։

ԱՄՆ–ում ամենահին տրանսպորտը ծովայինն է։ Նավերի քանակով և նրանց տոննաժով ԱՄՆ անցել է բոլոր կապիտալիստական երկրներից, բայց երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, փոխադրումների ծավալը խիստ կրճատվելու հետևանքով, նավատորմի կեսից ավելին կանգնած է։ 1970-ի հունիսի 30-ին ծովային առևտրական նավատորմի լրիվ բեռնատարողությունը 23280 հզ. տ էր (դեդվեյթ՝ մեռյալ քաշ)։ Գործող ծովային առևտրական նավատորմը բաղկացած էր 631 նավից, որոնցից 412-ը՝ չոր բեռնափոխադրման և 207-ը՝ տանկեր։ Մեծ կաբոտաժի և արտաքին առևտրի փոխադրումների մեջ կարևոր դեր է խաղում Պանամայի ջրանցքը։ Ծովային խոշոր նավահանգիստներն են՝ Նյու Յորքը, Ֆիլադելֆիան, Բսւլթիմորը, Սան Ֆրանցիսկոն, Բոստոնը, Մեծ լճերի շրջանում՝ Չիկագոն, Դուլութը, Բուֆալոն, Քլիվլենդը, Դետրոյտը, Թոլիդոն ևն։

Ներքին օդային գծերի ընդհանուր երկարությունը 1969-ի սկզբին 221 հզ. կմ էր։ Օդային տրանսպորտին բաժին էր ընկնում երկրի ուղևորների փոխադրման 45%-ը։ Զարգացած է նաև խողովակաշարային տրանսպորտը։ 272 հզ. կմ երկարությամբ նավթամուղները և ավելի քան 300 հզ. կմ գազամուղները Հարավն ու Արևմուտքը կապում են Հյուսիսի, վերամշակման կենտրոնների և արտահանող նավահանգիստների հետ։

Արտաքին առևտուրը։ ԱՄՆ կապիտալիստական աշխարհում առաջին տեղն է գրավում արտաքին առևտրական գործարքների ծավալով։ Կապիտալիստական երկրների արտահանության ավելի քան 15,5%-ը և ներմուծման գրեթե 13,9%-ը (1970) բաժին է ընկնում նրան։ Սակայն շուկայում մի շարք կապիտալիստական երկրների՝ առաջին հերթին ԳՖՀ–ի, ճապոնիայի, Կանադայի խիստ ակտիվացման և ազգային անկախության ուղին բռնած երկրների արդյունաբերության աճի հետևանքով կապիտալիստական աշխարհի երկրների արտաքին առևտրական շրջանառության և հատկապես արտահանության մեջ ԱՄՆ–ի բաժինը երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ընդհանուր առմամբ նվազել է։

ԱՄՆ–ի արտաքին առևտրի կառուցվածքը բնորոշվում է արտահանության մեջ պատրաստի արդյունաբերական ապրանքների, իսկ ներմուծման մեջ՝ հումքի և պարենամթերքի գերակշռությամբ։ Արտահանվում են դազգահներ, ավտոմոբիլներ, էլեկտրատեխնիկական, տրանսպորտային սարքավորումներ, քիմիական արդյունաբերության արտադրանք, տեքստիլ ապրանքներ, ծխախոտ, մետաղներ, բամբակ, ցորեն, ալյուր ևն։ Ներմուծվում են գունավոր և սև մետաղներ, նավթ, թուղթ, սուրճ, շաքար ևն։ Ապրանքային արտահանության 70%-ը գնում է զարգացած կապիտալիզմի երկրները։ ԱՄՆ–ի արտաքին առևտրի մեջ առաջին տեղը գրավում են Արևմտյան Եվրոպայի երկրները, երկրորդը՝ Լատինական Ամերիկան. ԱՄՆ այդ երկրներն է արտահանում արդյունաբերական ապրանքներ և այնտեղից ներմուծում հումք ու պարենամթերք։ Ասիական երկրներից ԱՄՆ–ի արտաքին առևտրի շրջանառության մեջ առաջին տեղը պատկանում է Ճապոնիային (միայն 1970-ին արտահանությունը ճապոնիա ավելացել է 33%-ով)։ Լատինա–ամերիկյան, աֆրիկյան, ասիական երկրներից ԱՄՆ ներմուծում է հանքանյութեր և գյուղատնտեսական ապրանքներ։ Փոխարենը մատակարարում է լայն սպառման ապրանքներ։

Սոցիալիստական երկրների հետ առևտուրը սահմանափակ է։ ԱՄՆ այս հարցում երկար ժամանակ վարում էր խտրականության քաղաքականություն՝ արգելելով այսպես կոչված «ստրատեգիական ապրանքների» վաճառքը սոցիալիստական երկրներին, դրանց ցուցակի մեջ մտցնելով տարբեր ապրանքների բազմաթիվ տեսակները, որոնք ռազմական նշանակություն չունեն։ ԱՄՆ–ի ե ՍՍՀՄ–ի հարաբերությունների նորմալացման կարևոր արդյունքներից էր երկու երկրների առևտրա–տնտեսական կապերի ընդլայնումը։ 1969–73-ին վերացվեց ավելի քան 1700 անուն ապրանքներ սոցիալիստական երկրներին վաճառելու արգելքը։ 1972-ին ԱՍՆ–ի արտահանությունը ՍՍՀՄ կազմել է 547 մլն. դոլար, ներմուծումը՝ 96 մլն. դոլար, 1971-ի համապատասխանաբար 162 մլն. և 57 մլն. դոլարի դիմաց։

ԱՄՆ նոր զարգացող երկրներին մեքենաներ և գործարանային սարքավորումներ ավելի քիչ է վաճառում, քան սպառողական ապրանքներ ու պարենամթերք։ Ամերիկյան մոնոպոլիաները գերադասում են այնտեղ կառուցել իրենց սեփական արդյունաբերական ձեռնարկությունները՝ շահագործելով տեղի բնակչության էժան աշխատանքը։

Ֆինանսները։ 1970-ական թթ. ԱՄՆ թևակոխեց ֆինանսական լուրջ դժվարություններով, որի գլխավոր պատճառը ամերիկյան իմպերիալիզմի արտաքին ագրեսիվ քաղաքականությունն է։ Միացյալ Նահանգները վիթխարի գումարներ են ծախսում ստրատեգիական հումքի պաշարներ գնելու, սպառազինությունների նոր տեսակներ ստեղծելու և կուտակելու, օտար երկրներին ցույց տրվող ռազմական օգնության, աշխարհով մեկ սփռված ռազմական բազաների և զինված ուժերի պահպանման համար։ Միայն Հնդկաչինում մղվող ագրեսիվ պատերազմը 1965–70-ին կլանել է մոտ 200 մլրդ. դոլար։ Այս ամենի հետևանքով ԱՄՆ–ի վճարման հաշվեկշռի դեֆիցիտը դարձել է քրոնիկական։ Պետության եկամուտները չեն ծածկում ծախսերը, այսպես, 1969/70 ֆին. տարում բյուջեն կատարվել է եկամուտների գծով 193,7 մլրդ. դոլարի, իսկ ծախսերի գծով՝ 196,6 մլրդ. դոլարի չափով (այդ թվում ռազմական ծախսերը 80,3 մլրդ. դոլար)։ Պետական պարտքը 1969/70 ֆին. տարվա վերջին կազմեց 382,6 մլրդ. դոլար (նախորդ տարվա 367,1 մլրդ. փոխարեն)։ Ուժեղացող ինֆլյացիայի հետևանքով շրջանառության մեջ եղած թղթադրամի քանակությունն աճեց 5,4% և 1970-ի դեկտեմբերի վերջին հասավ 214,6 մլրդ. դոլարի։ Վճարման հաշվեկշռի դեֆիցիտը 1972-ին կազմեց մոտ 13,8 դոլար։ Վճարման հաշվեկշռում եղած դեֆիցիտը ԱՄՆ շարունակ ծածկել է արտահանության՝ ներմուծման նկատմամբ ունեցած գերակշռությունից ստացած գումարներով և փոքր քանակությամբ պետական ոսկու պաշարի հաշվին։ Սակայն տարեցտարի այդ գերակշռությունը նվազել է, և 1971-ին ԱՄՆ–ի առևտրի հաշվեկշիռը առաջին անգամ XX դարում դարձավ դեֆիցիտային։ 1972-ին արտաքին առևտրի դեֆիցիտը հասավ 6,4 մլրդ. դոլարի, որից 4,1 մլրդ. Ճապոնիայի հետ ունեցած առևտրում։ Կրճատվել է նաև պետական ոսկու պաշարը. 1949-ին այն 25 մլրդ. դոլար էր, իսկ 1971-ին՝ 10 մլրդ. դոլարից մի քիչ ավելի։ Բացի այդ, մյուս երկրների բանկերում կուտակված դոլարի պաշարները 1971-ին հասնում էին 25 մլրդ. դոլարի (ըստ Բրետոն Վուդսի 1944-ի կոնֆերանսի որոշման ԱՄՆ պարտավոր է փոխանակել դրանք ոսկով՝ 35 դոլարին 1 ունցիա՝ 31,1 գ զուտ ոսկու հարաբերությամբ), իսկ ԱՄՆ–ից դուրս գտնվող, այսպես կոչված, սեվրո-դոլարների պաշարը 1973-ի սկզբին 80 մլրդ. դոլար էր, որից 19 մլրդ. Ճապոնիայում։ Այսպիսով ամերիկյան թղթադրամի ինֆլյացիան դարձել է միջազգային երևույթ, դոլարն ընկել է ճգնաժամի մեջ, միջազգային վալյուտային շուկաներում իջել է նրա արժեքը։ Դոլարը կայունացնելու նպատակով Ռ. Նիքսոնի կառավարությունը 1971-ի օգոստոսի 15-ին որոշեց ժամանակավորապես դադարեցնել ամերիկյան վալյուտայի փոխանակումը Նկարում` Բոստոն: Հանրային այգի

ոսկով Ս այլ ռեզերվային վալյուտաներով, ներմուծվող ապրանքների համար սահմանել 10% լրացուցիչ մաքս, 10%-ով կրճատել օտար երկրներին ցույց տրվող օգնությունը, 90 օրով սառեցնել գներն ու աշխատավարձը, նվազեցնել կապիտալ ներդրումներից գանձվող հարկը, 5%-ով կրճատել պետական ծառայողների թիվը։ Միաժամանակ ԱՄՆ պահանջեց մի շարք օտարերկրյա վալյուտաների (արևմտագերմ. մարկ, ճապ. իեն ևն) ռեվալվացիա՝ ձգտելով խուսափել դոլարի արժեզրկումից։ ԱՄՆ–ի իմպերիալիզմը փաստորեն ձգտում է իր ֆինանսատնտեսական դժվարությունները լուծել ամերիկյան և կապիտալիստական մյուս երկրների աշխատավորության հաշվին։ Սակայն 1971-ի վերջին ամերիկյան կառավարությունը հարկադրված էր արժեգրկել դոլարը (առաջին անգամ 1934-ից ի վեր)՝ նրա ոսկու պարունակությունը իջեցնելով 8,6%-ով։ 1973-ի փետրվարի 12-ին վալյուտային ճգնաժամի նոր պոռթկման պայմաններում ԱՄՆ–ի կառավարությունը նորից արժեզրկեց դոլարը, այս անգամ 10%-ով՝ 1 ունցիա ոսկու գինը նշանակելով 42,22 դոլար 1971-ի դեկտեմբերի 38 դոլարի փոխարեն։ ՍՍՀՄ պետական բանկի կուրսով (1973-ի ապրիլ) 100 ամերիկյան դոլարն արժե 75 ռուբլի։ Չնայած Նիքսոնի կառավարության կիրառած միջոցառումներին, ֆինանսական դժվարությունները մնում են չլուծված։

Պատկերազարդումը տես աղ. XI, 304–305 էջերի միջն՝ ներդիրում։

VIII. Զինված ուժերը

ԱՄՆ–ի զինված ուժերը ներկայացված են երեք հիմնական զորատեսակներով, ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային։ Գերագույն գյխավոր հրամանատարն է պրեզիդենտը, որը զինված ուժերի ղեկավարությունը իրականացնում է Ազգային անվտանգության խորհրդի և պաշտպանության մինիստրության միջոցով։ Պաշտպանության մինիստրության (Պենտագոնի) մեջ են մտնում ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերի մինիստրությունները, որոնք տնօրինում են համապատասխան զորքերի տեսակների վարչական, տեխնիկական և տնտեսական հարցերը։ Զինված ուժերի օպերատիվ–ստրատեգիական ղեկավարությունը իրագործում է շտաբների պետերի միացյալ կոմիտեն, բաղկացած նախագահից և անդամներից (երեք զորատեսակների շտաբների պետերը), որն անմիջապես ենթակա է պաշտպանության մինիստրին ու պրեզիդենտին։ Զինված ուժերը միավորված են 8 միացյալ հրամանատարությունների մեջ. Ալյասկայի, Ատլանտյան, երկրի ցամաքային մասի հակաօդային պաշտպանության, Եվրոպական, Խաղաղօվկիանոսյան, Հարավային (Կարիբյան ծովի ավազան), Ստրատեգիական ավիացիայի և հարվածային ուժերի։ Զինված ուժերի անձնակազմը 1971-ի մարտի պաշտոնական տվյալներով հաշվվում էր 2814 հզ. մարդ, ազգային գվարդիայինը՝ 397,3 հզ., ոստիկանությանը՝ 449,6 հզ. մարդ։ Ռազմական գերատեսչությունները զարկ են տալիս հրթիռա–միջուկային զենքի, հրթիռակիր ատոմային ռազմանավերի և ստրատեգիական ավիացիայի զարգացմանը։ ԱՄՆ զինված ուժեր ու ռազմական բազաներ ունի Արևմտյան Եվրոպայի, Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի ավելի քան 30 երկրներում (որոնք մտնում են ՆԱՏՕ, ՍԵԱՏՕ, ՍԵՆՏՕ և այլ ռազմ, բլոկների մեջ)։ 1968-իև արտասահմանում գտնվող ամերիկյան զինծառայողների թիվը հասնում էր 1500 հզ.։ ԱՄՆ–ի ռազմական դոկտրինան ենթադրում է պատրաստ վիճակ ամեն տեսակի պատերազմներ (համաշխարհային ջերմամիջակայինից մինչև «լոկալ», սահմանափակ) վարելու համար, ինչպես միջուկային զենքի կիրառումով, նույնպես և առաևց դրա։

IX. Առողջապահությունը

1968-ին կյանքի միջին տևողությունը կազմել է 66 տարի։ Մեծ տեսակարար կշիռ ունեն սիրտ–անոթային համակարգի, նյարդահոգեկան հիվանդությունները, նորագոյացությունները, ինչպես նաև ստամոքսաղիքային համակարգի վարակիչ հիվանդությունները։ Բավական տարածված են վեներական ախտերը և տուբերկուլոզը։ Բժշկական օգնությունը հիմնականում տարվում է մասնավոր պրակտիկայով զբաղվող բժիշկների կողմից։ 1968-ին 135 մլրդ. դոլար պետական բյուջեից միայն 1 մլրդ. է հատկացվել առողջապահությանը։ Անվճար բժշկական օգնության տրվում է մունիցիպալիտետների կողմից սահմանափակ չափերով։ 1966–70-ին ղեղորայքը թանկացել է 21%-ով, բժշկական ծառայությունը հիվանդանոցներում՝ 91%-ով, բժիշկների ծառայությունները՝ 39%-ով։ Պետական սոցիալական ապահովագրություն չկա։ Գոյություն ունեն կամավոր ապահովագրական ընկերություններ («Կապույտ խսւչ», «Կապույտ վահան»)։ Առողջապահության կազմակերպումը ղեկավարում է կենտրոնական կառավարության առողջապահության ֆեդերալ գերատեսչությունը։ 1962-ին գործում էր 6956 հիվանդանոց (1670 հզ. մահճակալով), կար 259105 բժիշկ, որի մոտ 70% զբաղվում էր մասնավոր պրակտիկայով։ 1964-ին 88 բժշկական բարձրագույն ուսումնական հաստատությունները տվել են մոտ 7 հզ. բժիշկ։

X. Լուսավորությունը

Նահանգների մեծ մասում 6–18 տարեկան երեխաների ուսուցումը պարտադիր է։ Դպրոցներին կից գործում են տարրական մեկամյա բաժիններ 5–6 տարեկանների համար։ Գոյություն ունեն պետական և մասնավոր դպրոցներ։ 1970/71 ուս. տարում տարրական և միջնակարգ դպրոցներում սովորել է 47906 հզ. երեխա։ ԱՄՆ–ի բարձրագույն ուսումնական հաստատություններից առավել հայտնի են Հարվարդի (հիմն. 1636), Յեյլի (հիմն. 1701), Փենսիլվանիայի (հիմն. 1740), Պրինսթոնի (հիմն. 1746), Կոլումբիայի (հիմն. 1754), Ջոն Հոպկինսի (հիմն. 1876), Չիկագոյի (հիմն. 1857), Կալիֆոռնիայի (հիմն. 1891) համալսարանները։ 1970/71 աս. տարում բուհերում և երկամյա քոլեջներում սովորել է 7513 հզ. ուսանող։ 1967/68 ուս. տարում քոլեջներ և համալսարաններ ավարտել է 866548 մարդ։

Խոշոր գրադարաններն են՝ Կոնգրեսի գրադարանը Վսւշինգտոնամ (1968-ին՝ 14107 հզ. կտոր գիրք և 18970 հզ. ձեռագիր, 2707 հզ. քարտեզ), Նյու Ցորքինը 8,3 մլն. կտոր գիրք), Չիկագոյինը (4,0 մլն. կտոր գիրք). Բոստոնինը (2510 հզ. կտոր գիրք), Լոս Անջելեսինը (մոտ 3,25 մլն. կտոր գիրք), Քլիվլենդինը 3,2 մլն. կտոր գիրք)։ Հայտնի են նաև Հարվսւրդի (մոտ 8,0 մլն. կտոր գիրք), Յեյլի (5,0 մլն. կտոր գիրք), Կոլումբիայի (ավելի քան 4,0 մլն. կտոր գիրք), Իլինոյսի (մոտ 4,5 մլն. կտոր գիրք), Կալիֆոռնիայի (9 մլն. կտոր գիրք), (3,8 մչն. կտոր գիրք) համալսարանների գրադարանները: Նշանավոր են ԱՄՆ–ի ազգային (Վսւշինգտոնում), Թանգարան–մետրոպոլիտենը (Նյու Յորքում), ԱՄՆ–ի ազգային գեղարվեստական, Կենցաղի (Նյու Յորքում), Ամերիկայի Բնապատմական (Նյու Յորքում), Բնապատմական (Չիկագոյում) թանգարանները.։

XI. Գիտությունը և գիտական հիմնարկությունները

Բնական գիտությունները։ Բնական գիտությունների ու տեխնիկայի զարգացումն ԱՄՆ–ում սկսվում է նահանգների կազմավորումից և բաժաևվում է մի քանի փուլերի։ Առաջին փուլը (մինչև 1783-ը՝ անկախության տարին) կապված է Մեծ Բրիտանիայի, մասնավորապես Լոնդոնի թագավորական ընկերության գործունեության հետ, որն իր թղթակիցներև ուներ ամերիկյան գաղութներում։ Այդ շրջանում գիտական. հետազոտություններ կատարել են նաև անհատ էնտուզիաստ–գիտնականներ՝ հնէաբան Ջ. Կրոգանը (մահ. 1782-ին), հնէաբան և քաղաքական գործիչ Թ. Ջեֆերսոնը (կազմել է Հյուսիսային Ամերիկայի օգտակար հանածոների առաջին հավաքածուն), բուսաբաններ (եգիպտացորենի կուլտուրայի յուրացման նախաձեռ– նող)՝ Ջ. Լոգանը (1674–1751) ու Ջ. Էլիոտը (1685-1765)։

ԱՄՆ–ի գիտության առաջին ներկայացուցիչներից էր ֆիզիկոս և քաղաքական գործիչ Բ. Ֆրանկլինը (1706–90), որի աշխատանքները հիմնականում վերաբերում են էլեկտրականությանը։ 1752-ին նա բացատրեց կայծակի էլեկտրական բնույթը, տվեց շանթարգելի ստեղծման գաղափարը։ 1743-ին Բ. Ֆրանկլինը Ֆիլադելֆիայում հիմնաղրեց Ամերիկյան փիլիսոփայական ընկերությունը։ Մեծ մասսայականություն էին վայելում Ք. Քոլդենի (1688–1776) լույսի բնույթի և Դ. Ռիտենհաուսի (1732–1796) մագնիսականության վերաբերյալ աշխատությունները, աստղագետ Ջ. Ուինթրոպի (1714-1779)՝ ԱՄՆ–ի առաջին աստղադիտարանի (Ֆիլադելֆիա) հիմնադրի աշխատանքները։

1791-ին Ջ. Ռամսեյը պատենտ ստացավ շոգենավի նախատիպի՝ շոգու ուժով շարժվող նավի համար։ Ինը տարի անց Ամերիկայում հայտնվեց բարձր ճնշման շոգեմեքենայի առաջին օրինակը։

Զարգացման հաջորդ փուլում (1783–1913) կատարվեցին համազգային նշանակություն ունեցող մի շարք գիտական աշխատանքներ։ 1809-ին և 1817-ին Ու. Մակլյուրը (1769–1840) հրապարակեց երկրի արևելյան շրջանների երկրաբանական հանույթի արդյունքները։ 1832-ին ֆիզիկոս Ջ. Հենրին (1797–1878) հայտնաբերեց ինքնինդուկցիայի երևույթը և կոնդենսատորի պարպման տատանողական բնույթը։ 1842-ին Կ. Լոնգը կատարեց վիրահատություն, որի ժամանակ կիրառվեց եթերային նարկոզ, Հ. Ուելսը 1844-ին անզգայացման նպատակով ազոտի ենթօքսիդ կիրառելու փորձեր կատարեց։ Ջ. Գիբսը 1873-ին առաջարկեց շոգու էնտրոպիկ դիագրաման։ 1881-ին Ա. Մայքելսոնը (1852–1931) սկսեց լույսի արագության որոշման իր նշանավոր հետազոտությունները։ XIX դ. վերջերին ԱՄՆ–ում սկսեցին զբաղվել Արեգակի սպեկտրի ուսումնասիրությամբ. Ս. Լանգլեյը (1834–1906) կազմեց (1901) այդ սպեկտրի ինֆրակարմիր մասի ատլասը։ 1908-ին Ջ. Հեյլը հայտնաբերեց արևաբծերի մագնիսական դաշտի գոյությանը։

Նշված հայտնագործություններից անկախ, ԱՄՆ–ում գիտության զարգացումը շարունակում էր զգալիորեն կախված մնալ եվրոպական երկրներում գիտության մեջ տեղի ունեցող առաջընթացից։ Սակայն այս փուլի համար բնորոշ է այն, որ ինքնուրույնության հասավ ամերիկյան տեխնիկան։ 1807-ին Ռոբերտ Ֆուլտոնը կառուցեց իր «Քլերմոնթ» շոգենավը։ ԱՄՆ–ում առաջին երկաթուղին Բալթիմորից Օհայոյի ուղղությամբ (12 մղոն) սկսեցին կառուցել 1828-ին և շահագործման հանձնեցին 1830-ին, իսկ 1829-ին Պ. Կապերը պատրաստեց առաջին շոգեքարշը։ 1832–34-ին Ու. Հանթը ստեղծեց կարի մեքենայի գործող մանրակերտը, իսկ 1846-ին Հոուն զգալիորեն բարելավեց դրա կառուցվածքը։ 1837-ին Մորզեն պատենտավորեց էլեկտրամագնիսական հեռագրական ապարատը։ 1858-ին երևան եկան Ջ. Պուլմանի առաջին ննջարան–վագոնները, Լ867–ին Հոլը ստեղծեց երկաթուղային ազդանշանման և ուղեկապման հարմարանքը, 1869-ին Ջ. Վեսաինգհաուզը ստացավ սեղմած օդով աշխատող երկաթուղային արգելակի առաջին պատենտը։

1876-ին Ա. Գ. Բեյլը պատենտավորեց հեռախոսը, 1877-ին ականավոր գյուտարար Թ. էդիսոնը հայտնագործեց ձայնագիրը, երկու տարի անց առաջարկեց շիկացման էլեկտրական լամպը, իսկ 1882-ին կառուցեց քարածխով աշխատող առաջին արդ. էլեկտրակայանը։ 1887–88-ին Սպրեյգի նախագծով Ռիչմոնդում կառուցվեց առաջին տրամվայը, 1879-ին Զ. Սելդենը պատենտավորեց ավտոմեքենան, որի կոնստրուկցիան առաջիններից էր աշխարհում։ 1903-ին Չ. Մենլին փորձարկեց օդանավ–մոնոպլանը, նույն թվականին Օրվիլ Ռայտը օդանավով թռիչք կատարեց 3,5 վրկ տևողությամբ։ 1905-ին ռադիոտեխնիկ Ֆեսենդենը ստեղծեց հետերոդինային ռադիոընդունիչը, իսկ 1908-ին Լի դը Ֆորեստը՝ ուժեղացուցիչ տրիոդը։

Առաջին համաշխարհային պատերազմը նպաստեց գիտության ռազմականացմանը, խոշոր ֆիզիկոսները, քիմիկոսները, ինժեներները, ինչպես Ա. Մայքելսոնը, Պ. Բրիջմենը, Ռ. Միլեքենը, ներգրավվեցին ռազմատեխնիկական պրոբլեմների մշակման աշխատանքների մեջ։ ԱՄՆ–ում կենսաբանական գիտությունների զարգացմանը վիթխարի չափով նպաստել են Չ. Դարվինի աշխատանքները։ Բուսաբան Ա. Գրեյը, որին Դարվինը դեռ 1857-ին ծանոթացրել էր տեսակների ծագման տեսության հիմքերին, հանդես եկավ դարվինիզմի պաշտպանությամբ՝ ընդդեմ թունդ հակադարվինիստ Լ. Ագասսիզի (1807–1873)։ Դարվինի գաղափարները մեծ չափով կանխորոշեցին նշանավոր սելեկցիոներ Լ. Բերբանկի (1849–1926) աշխատանքները։ Գերմանացի կենսաբան Ա. Վայսմանի ուսմունքի հիման վրա XIX դ. առաջին տասնամյակներին ձևավորվեց Թ. Մորգանի (1866–1945) Ժառանգականության քրոմոսոմային տեսությունը։

Նկարում` Մաունթ Պալոմարի աստղադիտարանի գմբեթը։

Երկու պատերազմների միջև ընկած ժամանակահատվածում (1918–1939) ԱՄՆ–ում հանդես են եկել ժամանակակից ֆիզիկայի, քիմիայի, մաթեմատիկայի, աստղագիտության, երկրաբանության և կենսաբանության մի շարք նշանավոր հետազոտողներ։ Դեռևս 1916-ին Ջ. Լյուիսն առաջարկեց քիմիական կապի էլեկտրոնային տեսությունը, իսկ 1932-ին իր աշխատակիցների (Հ. Յուրի և ուրիշներ) հետ անջատեց ջրածնի ծանր իզոտոպը՝ դեյտերիումը։ 1923-ին Ա. Քոմպթոնը հաստատեց լույսի քվանտային բնույթը։ 1927-ին Կ. Դևիդսոնն ու Լ. Ջերմերը հայտնագործեցին էլեկտրոնների դիֆրակցիայի երևույթը:

1930-ին ֆիզիկոս է. Լորենսն առաջարկեց մագնիսական ռեզոնանսային արագացուցիչ՝ ցիկլոտրոն ստեղծելու գաղափարը, 1932-ից սկււսւծ կառուցվեցին տարբեր տիպի արագացուցիչներ։ 1932-ին Կ. Անդերսոնը հայտնագործեց պոզիտրոնը, իսկ 1936-ին՝ մեզոնը։ Մեծ ներդրում էին մաթեմատիկոսներ Գ. Բիրկհոֆի, Ջ. Նեյմանի, Ն. Վիների, Օ. Վեբլենի, Ջ. Ալեքսանդերի աշխատանքները դիֆերենցիալ հավասարումների ու հաշվողական մաթեմատիկայի, ֆունկցիոնալ անալիզի և տոպոլոգիայի վերաբերյալ։ Հայտնի են աստղագետներ Հ. Շեփլիի՝ գալակտիկական համակարգերի, Ջ. Հեյլի՝ Արեգակի կառուցվածքի ուսումնասիրության, Գ. Ռեսելի և է. Հաբլի, Օ. Ստրավեի և Կ. Թոմբոուի (հայտնագործեց Պլուտոն մոլորակը, 1930-ին)՝ գալակտիկաների գոյության, աստղերի կառուցվածքի, պայծառության և պտտման վերաբերյալ աշխատանքները։

Գիտության համար արժեքավոր են ԱՄՆ–ի 30-ական թթ. առաջատար երկրաբաններ Կ. Ֆեների, Ջ. Սպյորի, Ու. Տվենհոֆելի, գեոքիմիկոս Դ. Կլարկի, բջջաբան (ցիտոլոգ) Ֆ. Լիլի, ֆիզիոլոգ Ու. Քենոնի, ֆիզիոլոգ և կենսաքիմիկոս Ֆ. Բենեդիկտի աշխատանքները։

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին (1939–1945) գիտահետազոտական աշխատանքը հիմնականում ծառայում էր ռազմական նպատակներին։ Պատերազմի սկզբին կազմակերպվեց գիտական հետազոտությունների նւ տեխնիկական կատարելագործման վարչություն, որի խնդիրն էր գիտության մոբիլիզացումը՝ ռազմական պրոբլեմները լուծելու և ռազմական տեխնիկան կատարելագործելու համար։ Կազմվեցին պետական ռազմական նախագծեր, որոնք կոչված էին լուծելու ստրատեգիական կարևոր պրոբլեմներ (ատոմային ռումբի մշակմամբ զբաղվող «Մանհեթեն նախագիծը», 1941 ևն)։ 1942-ի վերջին ֆիզիկոսներ Հ. Բեթեի և Է. Ֆերմիի ջանքերով գործարկվեց ատոմային ռեակտորը։ 1940-ից հետո Սիբորգը և Մակմիլանը հայտնազործեցին առաջին տրանսուրանային տարրերը, 1945-ին Ռ. Օպենհայմերի գլխավորությամբ պատրաստվեց աշխարհում առաջին ատոմային ռումբը։

Գիտահետազոտական աշխատանքներն զգալիորեն աշխուժացան համալսարաններում։ 1943-ին Հարվարդի համալսարանում կառուցվեց «ԷՆԻԱԿ» առաջին լամպային էլեկտրոնային հաշվիչ մեքենան, 1944-ին Կոլումբիայի համալսարանը շահագործման հանձնեց «Մարկ–1» թարգմանող մեքենան։ Նույն թվականին նո– բելյան մրցանակի արժանացան ֆիզիկոս Ի. Ռաբին՝ ատոմի միջուկի մագնիսական հատկությունները որոշելու նպատակով ռեզոնանսային մեթոդի կիրառման համար, և ֆիզիոլոգ Ջ. Էրլանդերը բժիշկ Հ. Գասսերի հետ միասին՝ նյարդային հյուսվածքների ֆունկցիոնալ տարբերակման համար։ 1946-ին նոբելյան մրցանակի արժանացան ֆիզիկոս Պ. Բրիջմենի, քիմիկոսներ Զ. Սամների, Ջ. Նորդրոպի, Ու. Ստենլիի, ֆիզիոլոգ Հ. Մյուլլերի աշխատանքները։ 1948-ին լույս տեսավ Նորբերտ Վիների «Կիբեռնետիկա կամ ղեկավարումը և կապը կենդանի օրգանիզմում և մեքենայում» գիտական մտքի նոր ուղղության ամփոփող գիրքը։ 1949-ին նոբելյան մրցանակ ստացավ քիմիկոս Ու. Ջիաքը, հաջորդ տարի այդ մրցանակին արժանացան ֆիզիոլոգ է. Կենդալը և բժիշկ Ֆ. Հենչը՝ տիրոքսինի ու կորտիզոնի հայտնադործման համար։ 1951-ին Գ. Սիբորգը (ԱՄՆ–ի ատոմային հանձնաժողովի նախագահ) և է. Մակմիլանը նոբելյան մրցանակի արժանացան պարբերական աղյուսակի մի քանի տարրերը գտնելու համար։ Նույն թվականին նոբելյան մրցանակ ստացավ ֆիզիոլոգ Մ. Թայլերը։ 1952-ին հայտնի դարձան նոբելյան մրցանակի նոր դափնեկիրների՝ ֆիզիկոսներ Ֆ. Բլոխի, է. Պարսելի և ֆիզիոլոգ Զ. Վանսմանի անունները։ 1953-ին ԱՄՆ–ում փորձարկեցին ջրածնային ռումբը, իսկ 1954-ին Բերկլիում կառուցվեց 6,2 մլրդ. էվ հզորությամբ արագացուցիչ, որի օգնությամբ հայտնագործվեցին հակապրոտոնը և հականեյտրոնը։ Նույն թվականին փորձարկվեց ջրածնային ռումբը, որի պատրաստման գործում մեծ դեր խաղաց Թելլերը։ ԱՄՆ–ում առաջին ատոմային էլեկտրակայանը գործարկվեց 1957-ին։ Երկու տարի անց նոբելյան մրցանակի արժանացան Ու. Շոկլին, Ջ. Բսւրդինը և Ու. Բրատեյնը՝ կիսահաղորդչային տեխնիկայի գաղտնինքները հացահայտելու համար, որից հետո հնարավոր եղավ ստեղծել էլեկտրոնային հաշվիչ մեքենաների 2-րդ սերունդը։

ԱՄՆ–ում առաջին արհեստական արբանյակը արձակվեց 1958-ին։ Ստեղծվեցին «Աերոսպեյս»–ը և «ՆԱՍԱ»–ն՝ Տիեզերքի միջոցների նախագծման կորպորացիան ե Տիեզերական պրոբլեմների կենտրոնացման ազգային ասոցիացիան։ Մեկ տարի անց կազմակերպվեց ԱՄՆ–ի գիտատեխնիկական խորհուրդը, որն ուսումնասիրում է երկրում գիտության ու տեխնիկայի զարգացման օրինաչափությունները։ 1960-ական թթ. տեղի ունեցավ գիտական կենտրոնների նոր աճ։ Այդ կենտրոնները, որպես կանոն, միավորում են գիտական կադրերի պատրաստումը, գիտական հետազոտություններն ու արտադրության մեջ ներդրումը, ինչպես նաև ստացված արդյունքների իրացումը։ Ընդլայնվեցին գիտահետազոտական աշխատանքների մասշտաբները, արագացան գիտության զարգացման տեմպերը։ Այդ ժամանակաշրջանի գիտահետազոտական աշխատանքների աճի տեմպերը մի քանի անգամ գերազանցում են ազգային համախառն արտադրանքի ծավալի աճի տեմպերը։ 1964-ին ԱՄՆ–ում գիտահետազոտական աշխատանքների վրա ծախսվել է 20 մլրդ. դոլար (1954-ին՝ 5,5 մլրդ. դոլար), որից միա/ն 6 մլրդ. դոլարը մասնավոր ձեռնարկատիրության գծով։ Այս առիթով սկսեց խոսվել գիտության «ազգայնացմսւն» մասին։ Բայց այդ գումարի 50% ծախսվում է ռազմական նպատակներ հետապնդող գիտահետազոտական աշխատանքների, իսկ 27%՝ տիեզերական տարածության հետազոտության վրա, որը նույնպես ռազմական նշանակություն ունի։

1965–70-ի գիտական ֆունդամենտալ նշանակություն ունեցող նվաճումներից պետք է նշել 1965-ի նոբելյան մրցանակի դափնեկիրներ, ֆիզիկոսներ Ա Թոմոնագայի, Ռ. Ֆեյնմանի, Ջ. Շվինգերի քվանտային էլեկտրադինամիկայում տարրական մասնիկների ուսումնասիրման համար կարևոր նշանակություն ունեցող ներդրումը և քիմիկոս Ո. Վուդվարդի քլորոֆիլի, ստերինների և այլ օրգանական միացությունների սինթեզի վերաբերյալ աշխատանքները։ Քիմիկոս Ռ. Մուլիկենը 1966-ին նոբելյան մրցանակ ստացավ քիմիական կապի տեսական հետազոտությունների համար, իսկ ֆիզիոլոգներ Ֆ. Ռոուզը և Չ. Հսւգնիսը՝ շագանակագեղձի քաղցկեղի բուժման համար։ Մի խումբ քիմիկոս–ֆիզիոլոգներ նոբելյան մրցանակի դափնեկիր Ա. Կորնբերգի ղեկավարությամբ (1967) սինթեզեցին դեզօքսինակլեինային թթուն, Հ. Բեթը նույն թվականին նոբելյան մրցանակ շահեց աստղերում ընթացող պրոցեսներին նվիրված աշխատանքների համար։

ԱՄՆ–ի նվաճումներն ակնառու են նաև տիեզերքի յուրացման գործում (տես «Ապոլլոն»): Ուշադրության են արժանի ֆիզիկոս Գել–Մանի տարրական մասնիկների դասակարգման և նրանց փոխազդեցության վերաբերյալ աշխատությունները, որոնք արժանացել են 1969-ի նոբելյան մրցանակին։ Գիտության զարգացումը զգալի չափով արդյունք է «ուղեղների» ներհոսքի այլ երկրներից դեպի ԱՄՆ։ 1960-ական թթ. վերջին այն աղետաբեր չափերի հասավ հատկապես զարգացող երկրների համար։ Եթե երկու համաշխարհային պատերազմների միջև ընկած ժամանակամիջոցում դեպի ԱՄՆ էին գաղթում առանձին գիտնականներ (Էյնշտեյն, Բեթե, Ֆերմի), ապա այժմ շատ երկրների մայրաքաղաքներրւմ ԱՄՆ–ի ներկայացուցիչները կազմակերպում են գիտնականների հավաքագրման ու ընտրության կետեր։ ԱՄՆ–ում գիտության զարգացմանը առանձնապես նպաստել են ներգաղթած գիտնականներ Էյնշտեյնը, Բեյկելանդը, Ֆերմին, Զվորիկինը, Գամովը, Կյուիպերը, Ցվիկին, Թելլերը, Վակսմանը, Լիպմանը, Դյու Վինյոն, Ցունգ Դաո–լեեն, Չեն Նիգ–յանգը և ուրիշներ։

ԱՄՆ ունի ակադեմիայի տիպի համազգային նշանակության մի քանի կոմպլեքսային զիտական հաստատություններ։ Դրանց շարքն են դասվում Ամերիկյան փիլիսոփայական ընկերությունը (Ֆիլադելֆիա)՝ մաթեմատիկական և ֆիզիկական գիտությունների, երկրաբանական ու կենսաբանական գիտությունների, հասարակական գիտությունների, հումանիտար գիտությունների բաժանմունքներով, Ամերիկայի արվեստի ու գիտությունների ակադեմիան (հիմն. 1777-ին, Բոստոնում) երեք հիմնական՝ ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների, բնագիտության և փիլիսոփայական ու քաղաքական գիտությունների բաժիններով, Գիտությունների ազգային ակադեմիան (հիմն. 1863-ին, Վաշինգտոնում)՝ մաթեմատիկայի, աստղագիտության, ֆիզիկայի, տեխնիկայի, քիմիայի, երկրաբանության, բուսաբանության, կենդանաբանության և այլ բաժանմունքներով։ Հայտնի են նաև գիտությունների զարգացման համագործակցության Ամերիկայի ասոցիացիան Վաշինգտոնում (հիմն. 1848) և գիտության ու տեխնիկայի զանազան ճյուղերի ասոցիացիաները (ընկերությունները)։ Գիտական հետազոտություններ են կատարվում համալսարաններում, տեխնոլոգիական և այլ ուսումնական ինստ–ներում, արդ. մոնոպոլիաներին և պետությանը պատկանող գիտահետազոտական ինստ–ներում, մասնավոր հետազոտական հիմնարկներում։

Հասարակական գիտությունները։ Հասարակական գիտություններն ԱՄՆ–ում, ինչպես և գիտությունն առհասարակ սերտորեն կապված է մոնոպոլիստական շրջանների հետ և հիմնականում ծառայում է իշխող դասակարգերի գաղափարական և քաղաքական շահերին։

Պատմագրությունը և սոցիոլոգիան։ Գաղութատիրական շրջանում (1607–1774) գրված առաջին գործերը տարեգրություններ էին, Նոր Անգլիայի և Վիրջինիայի գաղութացման նկարագրություններ և հուշագրություններ (Ջ. Ամիթ, Ռ. Ուիլյամս, Ջ. էլիոտ)։ Բառի բուն իմաստով պատմական գիտության զարգացումն ԱՄՆ–ում սկսվեց անկախության նվաճելուց հետո, հատկապես XIX դ.։ 1837-ին Պ. Ֆորսը (1790–1868) ձեռնարկեց Միացյալ Նահանգների պատմության լիակատար աղբյուրների (Ամերիկայի հայտնագործումից մինչև ԱՄՆ–ի սահմանադրության ընդունումը) հրատարակությունը՝ «Ամերիկյան արխիվներ» խորագրով։ Սակայն կառավարական նպաստը դադարեցնելու պատճառով շուտով ստիպված եղավ հրաժարվել դրանից։ Պատմագրական նյութերի ժողովածուներ հրատարակեցին զանազան գիտական և հրատարակչական ընկերություններ, կազմակերպություններ, անհատ մարդիկ։ XIX դ. 2-րդ կեսին Հ. Բանքրոֆթը հավաքեց Խաղաղօվկիանոսյան նահանգների պատմությանը վերաբերող աղբյուրները, իսկ Ջ. Ուինգորը հրատարակեց Ամերիկայի գաղութացման պատմությունը։ Կարևոր նշանակություն ունեին նաև Ջ. Վաշինգտոնի, Ջ. Մեդիսոնի, Թ. Ջեֆերսոնի թղթերի հրատարակումը։ Ամերիկյան պատմագրության մեջ ազգայնական ոգին ներթափանցեց հատկապես անկախության պայքարի շրջանում։ Այդ ոգու առավել ցայտուն արտահայտիչը եղավ Ջ. Բանքրոֆթը։ Ռ. Հիլդրեթը և Ջ. Համիլտոնը ջատագովեցին ֆեդերալիստների ջանքերը նահանգների միասնությունն ամրապնդելու ուղղությամբ, իսկ Հ. Ռանդալը՝ ջեֆերսոնականների գործունեությունը։ Կապիտալիստական հարաբերությունների զարգացման հետ մեկտեղ ԱՄՆ–ի բուրժուական պատմագրության և սոցիոլոգիայի դասակարգային բնույթը դարձավ ավելի որոշակի և ընդգծված։ XX դ. սկզբին առաջ եկավ այսպես կոչված «տնտեսական ուղղությունը»՝ կապված Ֆ. Թյոռների և Չ. Բիրդի անունների հետ։ Այդ հոսանքը, որն առաջին անգամ փորձեց բացսւհայտել Հյուսիսային Ամերիկայում անգլ. գաղութների անկախության պայքարի, 1861–65-ի քաղաքացիական պատերազմի և ԱՄՆ–ի պատմության այլ կարևոր իրադարձությունների տնտ. պատճառները, դարձավ բուրժուական պատմագրության առաջատար ուղղությանը առաջին համաշխարհային պատերազմից հետո, հատկապես 1930-ական թթ.։ Այդ ուղղության շատ ներկայացուցիչներ նպաստեցին սոցիալ–տնտեսական պրոբլեմների մշակմանը, սակայն «տնտեսություն» ասելով նրանք հասկանում էին սոսկ բնակչության աճ, տեխնիկայի ու փոխանակության զարգացում՝ տիրապետող արտադրական հարաբերություններից անկախ։ Իմպերիալիզմի դարաշրջանի սկզբին ծագեց բուրժուական պատմագրության մի այլ ուղղություն՝ «գործարար պատմություն» կամ «բիզնեսի պատմություն», որը պրոպագանդում էր մոնոպոլիաների «բարենպաստ դերը» հասարակության զարգացման գործում։ Ամենից վաղ այն զարգացավ ԱՄՆ–ում, որտեղ կար իմպերիալիզմի մանրբուրժուական քննադատությամբ զբաղվող գրականություն։ «Բիզնեսի պատմաբանները» արդարացնում էին ֆինանսական մագնատներին «բարոյական» տեսանկյունից։ Հայտնվեց նաև մի ուղղություն, որը քարոզում էր «գունավոր ժողովուրդների» նկատմամբ սպիտակամորթի գերիշխանության անհրաժեշտության գաղափարը։ Ջ. Ֆիսքեն, Ջ. Բյորջեսը, Դ. Մեհենը և ուրիշները անգլո–սաքսոնական «բարձր» ռասայի համաշխարհային տիրապետություն հաստատելու և իմպերիալիստական զավթումների կոչ էին անում։

1920–30-ական թթ. բուրժուական պատմագրության վրա մեծ ներգործություն ուներ ֆրեյդիզմի և պրագմատիզմի փիլիսոփայությունը։ Հայտնվեցին գրքեր, որտեղ փորձ էր արվում տալ 1-ին համաշխարհային պատերազմի ծագման պատկերը՝ հարմարեցնելով այն տիրող դասակարգերի մտածելակերպին։ ԱՄՆ–ում (նաև Անգլիայում և Ֆրանսիայում) ձևավորվեց այսպես կոչված «ռևզիոնիստական» ուղղությունը, որի նպատակն էր տեսական հիմք ստեղծել Գերմանիայի հետ հաշտեցման և հիտլերյան ագրեսիան խրախուսելու համար։ Մյուս կողմից բանվորական շարժման պատմությունը շարադրվում էր բուրժուա-լիբերալ և ռեֆորմիստական տեսանկյունից (Զ. Կոմմոնսի «սոցիալական դպրոցը»)։ 2-րդ համաշխարհային պատերազմից հետո բուրժուական պատմագրության կենտրոնը տեղափոխվեց ԱՄՆ։ Ամերիկյան պատմագրությունը դուրս եկավ «ավանդական» ամերիկյան թեմաների շրջանակներից։ Հրատարակվեցին բազմաթիվ աշխատություններ պատմության բոլոր ժամանակաշրջանների և պրոբլեմների մասին, որը ամերիկյան իմպերիայիզմի գլոբալ հավակնությունների արտահայտությունն էր պատմագրության մեջ։

Ժամանակակից ամերիկյան բուրժուական պատմագրության ու սոցիոլոգիայի հիմքը փիլիսոփայական իդեալիզմն է, հատկապես սուբյեկտիվ իդեալիզմը։ 1960–ական թթ. նկատելի էր «տնտեսական ուղղության» անկումը և առավել հետադիմական սոցիոլոգիական տեսությունների Ազդեցության ուժեղացումը ամերիկյան պատմագրության վրա։ Որպես կանոն ամերիկյան բուրժուական պատմագիրները սքողում են դասակարգերի պայքարը՝ այն ներկայացնելով որպես ԱՄՆ–ի աշխարհագրական տարբեր շրջանների շահերի ընդհարում։ Այսպես կոչված պրոսոպոգրաֆիական ուղղությունը այդ նույն դիրքերից դասակարգային պայքարը Հին Հռոմում մեկնաբանում է որպես ազնվազարմ տոհմերի և ընտանիքների բախում (Լ. Թեյլոր, Թ. Բրոութոպ և ուրիշներ)։ Այդ տեսակետից բնորոշ են պատմաբանների նոր դպրոցի ներկայացուցիչների (Դ. Փոթեր, Լ. Հարց, Դ. Բուրեսթին) աշխատությունները, որոնց հեղինակները ձգտում են ժխտել դասակարգային պայքարի դերը ԱՄՆ–ի պատմության մեջ։ 1861–65-ի քաղաքացիական պատերազմը ներկայացվում է որպես ոչ անհրաժեշտ, պատահական թյուրիմացություն (Զ. Ռենդել, Ա. Քերվեյն) կամ բարոյական պատճառներով ծագած կոնֆլիկտ (Ա. Շլեզինգեր կրտսեր, Ա. Նևիս և ուրիշներ)։ Ռ. Պալմերը նման կոնֆլիկտ է հռչակում նաև 1775–83-ի անկախության պատերազմը։

Ժամանակակից բուրժուական պատմագրությանը ընդհանրապես և ամերիկյան պատմագրությանը մասնավորապես յուրահատուկ է «նեոկապիտալիզմի» կոնցեպցիան։ Բուրժուական պատմագիրները, սոցիոլոգները և տնտեսագետները ճգնում են ապացուցել, որ իբր արդի կապիտալիզմն արմատապես տարբերվում է XIX դ. կապիտալիզմից, որ իբր նվազել է մոնոպոլիզացիայի աստիճանը, «դեմոկրատացել է հարստությունը», սեփականության դիսպերսիայի շնորհիվ կապիտալիզմը դարձել է «ժողովրդական», իսկ կապիտալիստական հասարակարգը՝ «համընդհանուր բարեկեցության» հասարակարգ։ «Հին» և «նոր» կապիտալիզմի հակագիտական տեսակետն էլ ընկած է նեոգաղութակալության տեսության հիմքում (Վ. Հառլոու, Դ. Պերկինս)։

ԱՄՆ–ի ետպատերազմյան պատմագրությունը և սոցիոլոգիան կրում են «սառը պատերազմի» քաղաքականության կնիքը։ Ուժեղացել է պատմությունը ամերիկյան իմպերիալիզմի պլաններին և քաղաքականությանը հարմարեցնելու տենդենցը, որը հայտնի է «պրեզենտիզմ» (անգլ. present - ժամանակակից բառից) անվամբ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի պատմաբանների «ռևիզոնիստական» դպրոցի ներկայացուցիչները (Չ. Թենզիլ, Ֆ. Սենբոռն) պրեզենտիզմի դիրքերից ելնելով՝ արևմտյան տերություններին մեղադրում են այն բանում, որ նրանք մինչև վերջ չհասցրին «մյունխենյան» քաղաքականությունը, հիտլերականների և ճապոնական միլիտարիստների հետ դաշինք չկնքեցին ընդդեմ ԱՍՀՄ–i և դրանով իսկ հրահրեցին պատերազմը, որը կապիտալիզմի համար աղետալի հետևանքներ բերեց։ Նույնքան պրեզենտիստական է նաև այն տեսակետը, թե պատերազմի ծագման պատճառը արևմտյան տերությունների միջև անհրաժեշտ համագործակցության բացակայությունն Էր։ Զարգացնելով այդ տեսակետը՝ ամերիկյան պատմաբանները նպատակ ունեն արդարացնել սոցիալիստական երկրների դեմ ուղղված ռազմա-քաղաքական դաշինքների ստեղծման քաղաքականությունը։ 2-րդ համաշխարհային պատերազմի պատմությանը նվիրված աշխատություններից հիշատակության արժանի է Ու. Շիրերի «Երրորդ ռայխի վերելքն ու անկումը» (1960) գիրքը, որտեղ վավերագրերի հիման վրա շարադրված է ֆաշիստական Գերմանիայի պատմությունը։ Այնուհանդերձ, Շիրերը 2-րդ համաշխարհային պատերազմին նախորդած որոշ իրադարձությունների, հատկապես 1939-ի սովետագերմանական պակտի պատմությունը տվել է ոչ առանց բուրժուական պատմագրությանը հատուկ տենդենցիոզության։

Ժամանակակից ամերիկյան պատմագրության վրա զգալի է բուրժուական սոցիոլոգիայի նորագույն տեսությունների ազդեցությունը։ Իշխում է տնտեսության և սոցիալ–քաղաքական հարաբերությունների պատմությունը միմյանցից անջատելու, արտադրողական ուժերի զարգացումը արտադրական հարաբերությունների բնույթից անջատ դիտելու միտումը։ Այդ մեթոդոլոգիան իր ավարտուն արտահայտությունն է գտել ամերիկյան պատմաբան և տնտեսագետ Ու. Ոոստոուի «Տնտեսական աճի փուլերը։ Հակակոմունիստական մանիֆեստ» աշխատության մեջ։ Քմահաճորեն ընտրված չափանիշներով Ռոստոուն որոշում է զարգացման 5 «փուլեր»՝ հակադրելով դրանք սոցիալ–տնտեսական ֆորմացիաներին։ Ըստ Ռոստոոփ, սոցիալիստական երկրներին, որոնք ապրում են ինդուստրացման շրշան, յուրահատուկ են նույն պրոցեսները, ինչ տեղի է ունեցել զարգացած կապիտալիստական երկրներում անցյալ հարյուրամյակում։ Այստեղից բխեցվում է այսպես կոչված «ինդուստրիալ հասարակության» տեսությունը, որը փորձում է կապիտալիզմի և սոցիալիզմի միջև գտնել ընդհանրություններ (տեխնիկական բարձր մակարդակ, արդյունաբերական արտադրության գերակշռություն, տրանսպորտի և կապի բարձր զարգացում, համատարած գրագիտություն, զարգացած մշակույթ, բարձր կենսամակարդակի ձգտում ևն), անտեսելով նրանց բաժանող Էական հատկանիշը՝ արտադրական հարաբերությունների սկզբունքային հակադրությունը։ Այդ երևութական ընդհանրությունների հիման վրա Ռոստոուն և նրա հետևորդները կապիտալիզմը և սոցիալիզմը միավորում են մեկ ընդհանուր «արդյունաբերական հասարակություն» հասկացության մեջ։ Բավական տարածված է նաև «կոնվերգենցիայի» կամ կապիտալիզմի ու սոցիալիզմի փոխադարձ ներթափանցման տեսակետը, որը փաստորեն աջ–սոցիալիստների՝ «երկու հասա– րակարգերի սինթեզի» ռեֆորմիստական տեսության վերահրատարակությունն է։ «Բիզնեսի պատմության» նոր դպրոցի ներկայացուցիչները զբաղվում են մոնոպոլիստական խոշոր խմբավորումների պատմությամբ (առավել հայտնի են Ա. Նևինսի գրքերը, Ֆորդի ե Ռոկֆելլերի, Ռ. Հիդի, Մ. Հիդի և մյուսների բազմահատոր աշխատությունները «Ստանդարտ օյլի» Սասին)։ ԱՄՆ–ի ետպատերազմյան պատմագրության մեջ առանձնահատուկ տեղ է հատկացվում ՍՍՀՄ–ի և սոցիալիստական մյուս երկրների պատմությանը։ Այս ասպարեզում ստեղծված գրականությանը ունի պրեզենտիստական բնույթ, քաղաքական բացահայտ նպատակասլացություն և օգտագործվում է որպես գաղափարական զենք կոմունիզմի դեմ մղվող պայքարում։ Գործում է այսպես կոչված «սովետոլոգների» կամ «կրեմլոլոգների» մի ստվար խումբ, որոնք մասնագիտանում են սոցիալիստական երկրների պատմության կեղծարարության մեջ։ Լենինիզմի առաջացումը համարում են ցարական Ռուսաստանի առանձնահատուկ պայմանների, ռուս. կապիտալիզմի «անբավարար» զարգացման և քաղաքական դեմոկրատիայի բացակայության արգասիք։ Փորձելով ապացուցել Հոկտեմբերյան հեղափոխության «պատահական» բնույթը և Արևմուտքում պրոլետարական հեղափոխությունների համար նախադրյալների բացակայությունը 1-ին համաշխարհային պատերազմի տարիներին և հետո՝ ամերիկյան բուրժուական պատմաբանները միջազգային կոմունիստական շարժումը հայտարարում են «հեղափոխական պատրանքների» արդյունք։ Համաշխարհային սոցիալիստական սիստեմի առաջացումը և ձևավորումը լուսաբանվում է խեղաթյուրված ձևով, դիտվում որպես այդ սիստեմի մեջ մտնող երկրների «խոտորում» բնական զարգացումից։ Կոլեկտիվացումը հակադրվում է գյուղացիության շահերին, նվազեցվում են սոցիալիստական երկրների տնտ. նվաճումները, խեղաթյուրվում են խաղաղ գոյակցության քաղաքականության նպատակները։

1972-ի սկզբին՝ ՍՍՀՄ կազմավորման 50-ամյակի կապակցությամբ ամերիկյան պատմաբանները և սոցիոլոգները առանձնահատուկ ուշադրություն էին նվիրում ազգային հարցին, որպես կանոն, ծուռ հայելու մեջ ներկայացնելով լենինյան ազգային քաղաքականության տեսությունը, պրակտիկան, ազգային հարաբերությունների վիճակը Սովետական Միությունում (Ռ. Փայփս, Լ. Թիլլեթ ևն)։

ԱՄՆ–ի պատմությունը մարքսիստական Դիրքերից շարադրված է Ու. Ֆոստերի և Հ. Ապտեկերի աշխատություններում։ Առաջադիմական պատմագրությունը ներկայացրել է նաև ականավոր նեգր գիտնական, գրող և հասարակական գործիչ Ու. Դյուբուան։

Փիլիսոփայությունը։ Կազմավորվել է Ամերիկայի անգլիական գաղութներում, XVIII դ. 1-ին կեսին (Ջ. Էդուարդս,Ս. Ջոնսոն) և հիմնվում էր Ջ. Բերկլիի ու քեմբրիջյան պլատոնականների իդեալիզմի վրա։ XVIII դ. 2-րդ կեսի ամերիկյան լուսավորիչները (Թ. Ջեֆերսոն, Բ. Ֆրանկլին, Թ. Պեն, Ի. Ալեն), լինելով դեիստներ փիլիսոփայության մեջ, հանդես էին գալիս որպես դեմոկրատներ և հեղափոխականներ սոցիալ–քաղաքական բնագավառներում։ Ամերիկյան լուսավորչական փիլիսոփայության մեջ մատերիալիզմը ներկայացնում էին Թ. Կապերը և ուրիշները։ ԱՄՆ–ում ազգային բուրժուազիայի իշխանության հաստատումը XIX դ. հանգեցրեց իդեալիստական փիլիսոփայության զարգացմանը հանձին «բոստոնյան տրանսցենդենտալիստների» ռոմանտիկական դպրոցի (Ռ. Էմերսոն)։ Որպես լուսավորչության դեմ բացահայտ ռեակցիա՝ հանդես եկավ շոտլանդական դպրոցի ամերիկյան վերսիան (Ն. Պորտեր, Ջ. Մակ-Կոշ), որի դեմ XIX դ. 2-րդ կեսին ծառացավ Սենտ Լուիսի դպրոցը։ Այն պրոպագանդում էր աջ հեգելականության տիպի թեիստական և մետաֆիզիկական բացարձակ իդեալիզմ և ճանապարհ հարթեց Ջ. Ռոյսի և այլոց բացարձակ իդեալիզմի համար։ Վոլյունտարիստական և պերսոնալիստական մոտիվները, որ բնորոշ են ամերիկյան իդեալիզմին, առավել պարզորոշ կերպով արտահայտվեցին պրագմատիզմի մեջ, որը առանձնապես մեծ ազդեցություն ձեռք բերեց ԱՄՆ–ում, XIX դ. վերջին և XX դ. սկզբին (Չ. Պիրս, Ու. Ջեմս, Ջ. Դյուի ևն)։ XX դ. ԱՄՆ–ում ձևավորվեցին նեոռեալիզմը և քննադատական ռեալիզմը։ ժամանակակից փիլիսոփայությունը ԱՄՆ–ում բնութագրվում է դպրոցների խայտաբղետությամբ, որոնք իրենցից ներկայացնում են իմպերիալիզմի դարաշրջանի իդեալիստական փիլիսոփայության տարատեսակները (տրամաբանական պոզիտիվիզմ, սեմանտիկական իդեալիզմ, օպերացիոնալիզմ, «նատուրալիզմ», ֆենոմենոլոգիա, օբյեկտիվ իդեալիզմ, պերսոնալիզմ, ինստրումենտալիզմ, նեոթոմիզմ ևն)։ Այսպես կոչված «նատուրալիզմի» ձախ թևի առանձին ներկայացուցիչներ իդեալիստական հոսանքների դեմ պայքարում հանդես են գալիս որպես դիալեկտիկական մատերիալիզմի դաշնակիցներ։ Մարքսիստական փիլիսոփայության ներկայացուցիչները ԱՄՆ–ում, չնայած խիստ ծանր պայմաններին, մշակում և պրոպագանդում են դիալեկտիկական և պատմական մատերիալիզմը։

Քաղաքատնտեսությունը։ ԱՄՆ–ում քաղաքատնտեսությունը ծնունդ է առել գաղութատիրական շրջանում՝ շոշափելով հիմնականում ընթացիկ տնտեսական հարցեր (Ու. Պեն. Ու. Դուգլաս, Ս. Հեյլ և ուրիշներ)։ Այդ շրջանում գրված տնտեսագիտական երկերից առավել կարևորը Բ. Ֆրանկլինի «Հետազոտություն թղթադրամի բնույթի և անհրաժեշտության մասին» աշխատությունն է։ Անկախության պատերազմին հաջորդած շրջանում ԱՄՆ–ի տնտեսագիտական մտքի զարգացման մեջ ակնառու դեր խաղաց Ա. Համիլտոնը (1757–1804), որը սկիզբ դրեց քաղաքատնտեսության մեջ այսպես կոչված «ամերիկյան տնտեսական սիստեմին»։

Բուրժուական հեղափոխական–դեմոկրատ Թ. Ջեֆերսոնը հանդես եկավ «հարըստության արիստոկրատացման» դեմ՝ պաշտպանելով միջին և մանր բուրժուազիայի շահերը։ Տնտեսագիտական մտքի հեղափոխական–դեմոկրատական թևի ներկայացուցիչներից էր նաև Թ. Կապերը (1759–1839), որը Ա. Սմիթի և Դ. Ռիկարդոյի հայացքների պրոպագանդիստը եղավ ԱՄՆ–ում։ Սակայն բուրժուական քաղաքատնտեսության զարգացումն ԱՄՆ–ում հիմնականում ընթացել է հակագիտական և գռեհիկ տնտեսագիտական տեսությունների մշակման ուղղությամբ։ Արդ. կապիտալիզմի զարգացման շրջանում տիրապետում էին «ամերիկյան տնտեսական սիստեմի» ջատագովները (Հ. Քլեյ, Վ. Ֆիլիպս, Դ. Ռայմոնդ), որոնք պաշտպանում էին պրոտեկցիոնիզմի և պետական վարկի քաղաքականությունը և «տնտեսական լիբերալիզմի» (ամերիկյան ֆրիթրեդյորների) դպրոցը (Ջ. Մակվիքար, Ս. Նյումեն, Ֆ. Վեյլենդ, Ս. Յանգ)։ Այդ շրջանի խոշորագույն տնտեսագետը Հ. Քերին էր, որի՝ տարբեր դասակարգերի «շահերի ներդաշնակության» տեսությունը զգալի ազդեցություն է ունեցել գռեհիկ քաղաքատնտեսության վրա։ Արդյունաբերական Հյուսիսի և ստրկատիրական Հարավի միջև հակասությունների սրման շրջանում հայտնվեցին ստրկության «առավելությունները» ապացուցող աշխատություններ։ Աշխատավորների և կապիտալիստների «շահերի ներդաշնակության» տեսակետը շարունակեց զարգացնել Ֆ. Ուոկերը իր աշխատավարձի, շահույթի և ռենտայի տեսության մեջ, որը հիմնված էր «առավելագույն արտադրողականության» սկզբունքի վրա։ «Շահերի ներդաշնակության» գաղափարը օգտագործել է նաև բուրժուական ռեֆորմատոր Հ. Ջորջը, որը միասնական հողային հարկը համարում էր բուրժուական հասարակության բոլոր հակասությունները վերացնելու միջոցը։ XIX դ. վերջին ուժեղացավ պատմա–ինդուկտիվ մեթոդի ազդեցությունը, «պետության տնտեսական դերի» տեսությունը (Հ. Ադամս և ուրիշներ)։ 1885-ին ստեղծված Ամերիկյան տնտեսական միությունը առաջ քաշեց աշխատանքի և կապիտալի հակամարտությունը պետության, եկեղեցու և ժողովրդի «միասնական ուժերով» հաղթահարելու գաղափարը։

Ի հակադրություն բուրժուական քաղաքատնտեսության, զարգանում էին նաև աշխատավորական զանգվածների շահերը արտահայտող ուղղություններ, որոնք, սակայն, գտնվում էին մանրբուրժուական ուտոպիզմի ազդեցության ներքո (Ա. Բրիսբեն, Պ. Գոդվին)։ «Ագրարային ռեֆորմի» գաղափարը պրոպագանդել են Թ. Սկիդմորը և Ջ. Էվանսը, «դրամական ռեֆորմի» գաղափարը՝ Է. Կելոգը։ Տնտեսագիտական մտքի զարգացման համար կարևոր նշանակություն ունեցան ամերիկյան բանվորական շարժման գործիչներ՝ I Ինտերնացիոնալի անդամ Ու. Սիլվիսի և 8-ժամյա աշխատանքային օրվա շարժման կազմակերպիչ Ա. Ստյուարդի գործերը։

Կապիտալիզմի զարգացման իմպերիալիստական փուլում տեսության մեջ տիրապետող նշանակության ստացավ, ձևավորվեց, այսպես կոչված, ինստիտուցիոնալիզմի ուղղությունը, որը տնտ. օբյեկտիվ օրենքները նենգափոխում էր բնազդների, սովորույթների և բարքերի շարժիչ դերի մասին իդեալիստական պատկերացում– ներով։ Կապիտալիզմի ընդհանուր ճգնաժամի շրջանում այդ ուղղության ներկայացուցիչները ստեղծեցին «առանց ճգնաժամի ցիկլի» (Ու. Միտչել, Ա. Բարնս), «գերհասունացած տնտեսության» (Է. Հանսեն), «պլանային կապիտալիզմի» (Ջ. Գելովեյ, Լ. Լորիան և ուրիշներ) տեսությունները։ Ամերիկյան տնտեսագիտական մտքի մեջ ակնառու տեղ է գրավել քննադատական ուղղությունը, որը ձգտում է մերկացնել մոնոպոլիաների տիրապետության մեխանիզմը և գտնել դրանից ձերբազատվելու ուղին (է. Բելամի, Բ. Ադամս, Հ. 0’Կոննոր ե ուրիշներ)։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ԱՄՆ–ի բուրժուական տնտեսագետների հիմնական ջանքերն ուղղված են սոցիալիստական լագերի դեմ մղվող գաղափարական պայքարի նպատակին։ Ձգտելով ապացուցել «կապիտալիզմի կենսունակությունը»՝ նրանք կառուցում են «կապիտալիզմի տրանսֆորմացիայի» տեսություններ։ Ընդ որում, կա բանավեճ կապիտափստական տնտեսության պետական կարգավորման կողմնակիցների՝ քեյնսականների և, այսպես կոչված, լիբերալ տնտեսության ջատագովների՝ հակաքեյնսականների միջև։ Առանձին ուշադրություն է դարձվում սոցիալիզմի և կապիտալիզմի տնտ. մրցությանր, մանրակրկիտորեն ուսումնասիրվում են ՍՍՀՄ տնտեսությունը, վիճակագրությունը, տնտեսական քաղաքականության և հատկապես պլանավորման մեխանիզմը։ Այդ մրցակցության մեջ սոցիալիզմի հաղթանակի հնարավորությունը համառորեն ժխտողների (Նատտեր, Նում Ջենսի) կողքին կան նաև տնտեսագետներ, որոնք ընդունում են սոցիալիզմի տնտ. քաղաքականության առավելությունները։

«Կապիտալիզմի տրանսֆորմացիայի» տեսությունը, որը փորձում է ապացուցել կապիտափզմի՝ «մարդասիրական սիստեմի», «ժողովրդական կապիտալիզմի» վերաճելու հակագիտական թեզը, ընդգրկում է «մեծ բիզնեսի» (Դ. Լիլիենթալ, Ֆ. Մահլուփ), «օլիզոպոլիսւյի և արդյունավետ մրցակցության» (Զ. Կլարկ, Ա. Կեփլեն, Ռ. Հեֆլեբաուեր), «մոնոպոլիստական մրցակցության» (է. Չեմբեռլեն), «հավասարակշռող ուժի» (Ջ. Գելբրեյս), «սեփականության դիֆուզիայի» (Բ. Ջոնստոն), «եկամուտների հավասարեցման» (Ս. Կուզնեց), «կառավարման հեղափոխության» (Բերնհեմ), ինչպես նաև «պլանային» և «կարգավորվող» կապիտալիզմի տեսությունները։

ԱՄՆ–ում գոյություն ունի նաև առաջադիմական տնտեսագիտական միտք (Վ. Պեռլո և ուրիշներ), որը, հենվելով մարքսիզմ–լենինիզմի վրա, տալիս է ժամանակակից կապիտալիզմի խոր վերլուծությունը և նեոկապիտալիստական տեսությունների հակագիտական էությունը։

1960–70-ական թթ. ԱՄՆ–ում հասարակական գիտությունների զարգացման վրա, ավելի քան երբևէ, զգացվում էր հասարակարգի կնիքը։ Դա զգալի չափով բացատրվում է նրանով, որ հասարակագիտական հետազոտական կենտրոնները և ինստ–ները ԱՄՆ–ում կարող են իրենց գոյությունը պահպանել մոնոպոլիստական միավորումների նյութական աջակցության և ֆինանսական օլիգարխիայի ամենահարուստ ընտանիքներին պատկանող «բարեգործական ֆոնդերի» շնորհիվ։ Խոշորագույն «բարեգործական ֆոնդերը» առավել մեծ ուշադրություն դարձնում են սոցիոլոգիական, տնտեսական, քաղաքական և պատմագրական ուսումնասիրություններով զբաղվող գիտահետազոտական կենտրոններին։ Երեք խոշորազույն ֆոնդերի միջոցներով գործում են միջազգային հարաբերություններն ուսումնասիրող առաջատար հետազոտական կենտրոնները՝ «Արտաքին հարաբերությունների խորհուրդը», «Արտաքին քաղաքականության ասոցիացիան», «Քարնեգի էնդաումենթ ֆոր ինտերնեյշնըլ փիս», ինչպես նաև Հարվարդի, Կոլումբիական, Յեյլի, Պրինսթոնի, Սթենֆորդի և այլ համալսարաններին կից հետազոտական կենտրոնները։ Տսւտկապես մեծ նշանակություն է տրվում Սովետական Միությունը ուսումնասիրող կենտրոններին։ «Ռոկֆելլերի ֆոնդը» զգալի գումարներ է տրամադրում Կոլումբիական համալսարանի «Ռուսական ինստիտուտին», «Ֆորդի ֆոնդը» մասնակցում է Հարվարդի համայսարանի «Ռուսական հետազոտական կենտրոնի» ֆինանսավորմանը։ Նման կենտրոնների մեծ մասը կապված է պետական դեպարտամենտի և կենտրոնական հետախուզական վարչության հետ։ Առաջատար մոնոպոլիստական միավորումների հսկողության ներքո են գտնվում նաև Պլանավորման ազգային ասոցիացիան, Արտաքին առևտրի խորհուրդը, Քաղաքական և սոցիալական գիտությունների ամերիկյան ակադեմիան։ 1951-ին «Ֆորդի ֆոնդը» ստեղծեց հատուկ «հանրապետության ֆոնդը»՝ 15 մլն. դոլար կապիտալով, «կոմունիզմի պատմության և գաղափարախոսության» ուսումնասիրման, այսինքն մարքսիզմի դեմ պայքարելու համար։ ԱՄՆ–ի «բարեգործպկան» ֆոնդերը ձգտում են ներազդել հասարակական գիտությունների զարգացման վրա նաև մյուս կապիտալիստական երկրներում։ Մասնավորապես նրանց միջոցներով են ստեղծված Արևմտյան Բեռլինի և Բեյրութի համալսարանները, որոնք կոչված են ամերիկյան իմպերիալիզմի գաղափարախոսությունը տարածող կենտրոնների դեր խաղալ։ «Ռոկֆելլերի ֆոնդր» 1958-ից ֆինանսավորում է Սովետական Միության, Չինաստանի, Աֆրիկայի և մուսուլմ. երկրների «հետազոտման» դպրոցը Փարիզում։

XII. Մամուլը, ռադիոն, հեռուստատեսությունը

ԱՄՆ–ում մամուլը մոնոպոլիզացիայի ենթարկված նույնպիսի շահութաբեր ասպարեզ է, ինչպես արդյունաբերությունը, տրանսպորտը, կապը ևն։ Այն բաժանվում է երկու հիմնական խմբի, թերթերի հրատարակություններ («նյուսփեյփըրս») և հանդեսների հրատարակություններ («պերիոդիքլս»)։ Թերթերին բնորոշ է արտակարգ մեծ ծավալը (20–40 էջ՝ սովորական օրերին, ավելի քան 100 էջ՝ կիրակի օրերին)։ ԱՄՆ–ում լույս է տեսնում մոտ 12 հզ. պարբերական, այդ թվում շուրջ 1755 օրաթերթ և 8000 շաբաթաթերթ։ Խոշոր օրաթերթերից 544-ը ունեն կիրակնօրյա հրատարակություն՝ ավելացված տպաքանակով և շատ մեծացված ծավալով։ Կիրակնօրյա հրատարակությունների ընդհանուր միանվագ տպաքանակը անցնում է 47 մլն. օրինակից։ Ամենամեծ տպաքանակն ունի «Նյու Յորք դեյլի նյուս» (New York Daily News», 1919-ից) օրաթերթը (ավելի քան 2 մլն., կիրակի օրերին՝ 3,5 մլն. օրինակ)։

Հրատարակվում է մոտ 8,7 հզ. հանդես, որից մոտ 4,5 հզ. ամսագրեր են, 1,7 հզ. շաբաթական հանդեսներ։ ԱՄՆ–ում առաջին թերթի՝ «Բոստոն նյուս լեթըր»–ի («Boston News Letter») առաջին համարը լույս տեսավ 1804-ին։ Այն ժամանակից ի վեր ամերիկյան մամուլն անցել Է զարգացման տարբեր փուլեր՝ հարմարվելով փոփոխվող պատմական իրադրությանը, սակայն միշտ ծառայելով տիրող դասակարգերի շահերին։ Բուրժուական մամուլի առավել տարածված օրգաններից են Վերստի կոնցեռնի («Տերստ քոնսոլիդեյթեդ փաբյիքեյշն») հրատարակությունները։ Կոնցեռնը միավորում է 18 թերթ, 13 հանդես և մի քանի ռադիոկայան։ Նրա ամենամեծ թերթը ծայրահեղ հետադիմական «Նյու Յորք ջոռնել ամերիկեն»–ն է («New York Journal American», 1896-ից)։ Վերստի առավել տարածված հրատարակություններից է նաև «Նյու Յորք դեյլի միրըր» («New York Daily Mirror», 1924-ից) թերթը։ Մակկորմիկ–Պատերսոնի թերթային տրեստը հրատարակում Է «Չիկագո տրիբյուն» («Chicago Tribune», 1847-ից) և «Նյու Յորք դեյլի նյուս» («New York Daily News») մեծածավալ օրաթերթերը։ Սկրիպս–Հովարդի թերթային տրեստը հրատարակում է 19 թերթ, որոնցից գլխավորն Է «Նյու Յորք ուորլդ տելեգրամ էնդ սան» («New York World Telegram and Տսո», 1867-ից) օրաթերթը։ Նայթա թերթային տրեստը հրատարակում է 4 օրաթերթ, այդ թվում «Չիկագո դեյլի նյուս» («Chikago Daily News», 1875-ից) ազդեցիկ բուրժուական թերթը, որը կապված է Մորգանի մոնոպոլիստական խմբի հետ։ Առավել աչքի ընկնող կոնցեռներից է նաև Լյուսի միավորումը, որը լույս էր ընծայում պատկերազարդ «Լայֆ» հանդեսը («Life», 1936–1972) և շարունակում է հրատարակել ընդհանուր քաղաքական բնույթի «Թայմ» («Time», 1923-ից) շաբաթական հանդեսը և հասարակական–քաղաքական «Ֆորչուն» («Fortune», 1930-ից) ամսագիրը։ Տեխնիկական և առևտրական հանդեսների հրատարակությամբ զբաղվում է «ՄակԳրոու–Տիլլ փաբլիշինգ կոմպանի» կոնցեռնը, որի լույս ընծայած 37 պարբերականներից հատկապես նշանավոր է «Բիզնես ուիկ» («Business Week», 1929-ից) տնտեսական–քաղաքական շաբաթաթերթը։ ԱՄՆ–ում կան նաև այսպես կոչված չտրեստավորված մամուլի օրգաններ։ Դրանցից առավել կարևոր պարբերականն Է «Նյու Յորք թայմս» («New York Times», 1851-ից) օրաթերթը, որը քաղաքական շրջաններում համարվում է ամենաազդեցիկը և լավատեղյակը։ Նույնպիսի լավատեղյակ օրգան է նաև «Նյու Յորք Հերալդ տրիբյուն» («New York Herald Tribune», 1924-ից) օրաթերթը, որն արտահայտում է հանրապետական կուսակ– ցության ուոլսարիթյան թևի հայացքները։ Այս թերթի էշերում էր հանդես գալիս ամերիկյան բուրժուական հայտնի տեսաբան Ու. Լիպմանը։ Չնայած համեմատաբար ոչ մեծ տպաքանակին, զգալի ազդեցություն ունեն «Վաշինգտոն փոստ» («Washington Post», 1877-ից) և Բոստոնում լույս տեսնող «Քրիսչեն սայենս մոնիթոր» («Christian Scinece Monitor», 1908) օրաթերթերը։ Չտրեստավորված թերթերից պետք է հիշատւսկել նան գործարար շրջանների «Ուոլլ ստրիթ ջոռնել» («Wall Street Jornal», 1889-ից) քաղաքական–տնտեսական թերթը և «Նյու Յորք փոստ» («New York Post», 1801) թերթը, «Յունայթեդ Սթեյթս նյուս Ւնդ ուորլդ ռիփորթ» («United States News and World Report» 1933-ից), «Նյուս ուիկ» («News Week», 1933-ից) շաբաթաթերթերը և «Ֆորին աֆֆերս» («Foreign Affairs», 1922-ից) եռամսյա հանդեսը։ Վերջինս լուսաբանում է արտաքին քաղաքականության և միջազգային հարաբերությունների հարցեր։ Ամերիկյան և միջազգային հրատարակություններով և հսկայական տպաքանակով լույս է տեսնում գրական–քաղաքական «Ռիդերս դայջեսթ» («Reader's Digest», 1922-ից) ամսագիրը։ Բազմաթիվ տպագիր օրգաններ են հրատարակվում նահանգներում, զանազան բանկային ու արդյունաբերական միավորումների, առանձին մոնոպոլիաների, եկեղեցական ե այլ կազմակերպությունների կողմից։

ԱՄՆ–ի մամուլի ասպարեզում մեծ դեր են խաղում ինֆորմացիոն գործակալությունները և պրես–սինդիկատները։ Դրանցից խոշորագույնը ոչ միայն ԱՄՆ–ում, այլև աշխարհում «Ասսոշիեյթեդ պրեսս»–ն է, որը լուրեր և նյութեր է մատակարարում մի քանի հազար թերթի, ռադիո և հեռուստատեսային կայանների։ Մյուս նշանավոր գործակալությունը «Յունայթեդ պրեզս ինթերնեյշնլ»–ն է։ Պրես–սինդիկատները քաղաքական բնույթի հոդվածներ, տեսություններ, թերթային սյունակներ և այլ նյութեր են մատակարարում տեղական մամուլին։ Ամերիկյան թերթերի և հանդեսների բովանդակության անբաժանելի մասը ռեկլամն է, որ ստացվում է մասնագիտացված գործակալություններից, զբաղեցնում է երբեմն թերթերի ծավալի 40–60% և հանդեսների ծավալի գրեթե կեսը և դրանց եկամտի հիմնական աղբյուրն է։ 1969-ին մամուլում տրված ռեկլամների վրա ծախսվել է 7.225 մլն. դոլար։ «Մեծ բիզնեսը», կրոնական հիմնարկությունները, կառավարությունը և կոնգրեսը զանազան ճանապարհներով ու միջոցներով հսկում են մամուլի գործունեությունը։ Թերթերին և հանդեսներին հրահանգում են Սպիտակ տան, պետական դեպարտամենտի մամուլի բաժինները, ԱՄՆ–ի ինֆորմացիոն գործակալությունը և այլ պաշտոնական մարմիններ։ Մամուլի վրա ներազդում է Արդյունաբերողների ազգային ասոցիացիան, որն ունի իր պրոպագանդիստական կենտրոնը՝ «Արդյունաբերական ինֆորմացիայի ազգային կոմիտեն»։ Ժամանակակից ամերիկյան բուրժուական մամուլը մոնոպոլիստական կապիտալի սեփականությունն է նրա խոսափողը։ Սերտորեն կապված լինելով ֆինանսական մագնատներ Ռոկֆելլերի, Դյուպոնի, Մորգանի, Հարրիմանի և այլ խմբավորումների հետ, ինչպես կոնցեռններին պատկանող, այնպես էլ չտրեստավորված բուրժուական մամուլը, բացառությամբ մի քանի լիբերալ բնույթի օրգանների, պաշտպանում է ամերիկյան իմպերիալիզմի ներքին և արտաքին քաղաքականությունը, պրոպագանդում նրա ֆինանսա–տնտեսական ն ռազմա–քաղաքական էքսպանսիայի պլանները։ Նյութական դժվարությունների և քաղաքական հալածանքների պայմաններում են գործում մամուլի փոքրաթիվ առաջադիմական օրգանները։ Կոմունիստական կուսակցությունը հրատարակում է «Դեյլի ուորլդ» (Daily World», 1968-ից) թերթը և «Պոլիթիքլ աֆֆերս» («Political Affairs», 1921-ից) տեսական–քաղաքական ամսագիրը։ Աան Ֆրանցիսկոյում լույս է տեսնում «Փիփլս ուորլդ» («Peolple's World», 1937-ից) առաջադիմական շաբաթաթերթը։

Ռադիոն և հեռուստատեսությունը։ 1969-ի սկզբին ԱՄՆ–ում կար 260 մլն. ռադիոընդունիչ (որից 50 մլն. ավտոմեքենաներում) ն 1,7 մլն. բարձրախոս, որոնք միացված էին ռադիոտրանսլյացիոն ցանցին։ Հեռուստացույցների թիվը հասնում էր 77 մլն. (որից 20 մլն. գունավոր հաղորդումներ դիտելու համար)։ Ամերիկյան ռադիոն և հեռուստատեսությունը առևտրական ձեռնարկություն են։ Ռադիոկայանների և հեռուստատեսային կայանների մեծ մասը պատկանում է կապիտալիստական կորպորացիաներին կամ մասնավոր անձանց։ Նրանց եկամտի հիմնական աղբյուրը ռեկլամն է։ 1969-ին ռադիոյով և հեռուստատեսությամբ տրվոդ ռեկլամի վրա ծախսվել է 4.855 մլն. դոլար։ Մոտ 6700 առևտրական ռադիո և հեռուստատեսային կայանների մեծ մասը միավորված է «Նեշնլ բրոդքաստինգ կոմպանի» (Էն–բի–սի), «Կոլամբիա բրոդքաստինգ սիստեմ» (Սս–բի–սի) և «Ամերիկեն բրոդքաստինգ կոմպսւնի» (Էյ–բի–սի) ազգային ցանցերի մեջ։ Այդ 3 ընկերությունները կազմում են այսպես կոչված «մեծ եռյակը»։ Չորրորդ ազգային ցանցը՝ «Մյուչուալ բրոդքաստինգ սիստեմ» (էմ–բի–էս), զբաղվում է միայն ռադիոհաղորդումներով։ Այդ ցանցերից յուրաքանչյուրն իր հաղորդումներով փաստորեն ընդգրկում է ողջ երկիրը և Կանադայի տերիտորիայի մի մասը։

ԱՍՆ–ի ռադիո և հեռուստատեսային հաղորդումների հիմքում ընկած են ամերիկյան իմպերիալիզմի ներքին և արտաքին քաղաքականության ջատագովումը, ամերիկյան ապրելակերպի և ընդհանրապես կապիտալիստական սիստեմի փառաբանումը, հակակոմունիզմը և ամենից առաջ հակասովետիզմը, միլիտարիզմը և ռասիզմը։ Հեռուստատեսային հաղորդումները առատորեն ներկայացնում են արյունալի ողբերգություններ, սպանություններ, աղետներ, գերմարդկանց, լրտեսների, սեռամոլ տեսարաններ։ Հաղորդումների մի զգալի մասը այս կամ այն ձևով պրոպագանդում է բռնություն։

«Սեծ եռյակի» ցանցերը մրցում են միմյանց և իրենց ազդեցության ոլորտը չներքաշված տեղական, ոչ առևտրական կայանների հետ, որոնք վարում են ուսումնական և հասարակական–քաղաքական բնույթի հաղորդումներ։ ԱՍՆ–ում կա մոտ 400 այդպիսի ռադիո և 160 հեռուստատեսային կայան։ Դրանք պատկանում են ուս. հաստատություններին, մունիցիպալիտետներին, հասարակ, կազմակերպություններին, բարեգործական ֆոնդերին։

Ռադիոն և հեռուստատեսությունը ԱՄՆ–ում գաղափարական էքսպանսիայի միջոց են։ Այդ տեսակետից առանձնահատուկ դեր է կատարում «Ամերիկայի ձայն» ռադիոկայանը, որը գործում է 1953-ի օգոստ. 1-ին ստեղծված ԱՄՆ–ի ինֆորմացիոն գործակալության (Յու ՍԻԱ) հետ սերտորեն համագործակցած։ ԱՍՆ–ից դուրս գտնվող ամերիկյան զորքերին սպասարկում է զինված ուժերի ռադիո–հեռուստատեսային ծառայությունը, որի տրամադրության տակ կա ավելի քան 350 ռադիոկայան և 90 հեռուստատեսային կայան (1970)։ Այդ խոշոր ռադիո–հեռուստատեսային սիստեմը զբաղվում է ոչ միայն ամերիկյան զինվորների ու սպաների հոգեբանական և գաղափարական մշակմամբ, այլև ԱՍՆ–ի դաշնակից երկրներում բորբոքում է «սառը պատերազմի» մթնոլորտ։ Ըստ էության ամերիկյան իմպերիալիզմի շահերին են ծառայում այնպիսի հակակոմունիստական և հակասովետական կազմակերպություններ, ինչպես ձևականորեն անկախ «Ազատ Եվրոպա» և «Ազատություն» (նախկին՝ «Ազատագրություն») ռադիոկայանները, որոնց գործունեությունը հիմնականում ֆինանսավորում է ԱՍՆ։ Այդ ռադիոկայանների կենտրոններին, որոնք գտնվում են Մյունխենում, հրահանգավորում են ԱՍՆ–ի պաշտոնական մարմինները, հատկապես կենտրոնական հետախուզական վարչությունը։

XIII. Գրականությունը

Անգլերեն գրականությունը մայր ցամաքում սկզբնավորվել է XVII դ.։ Առաջին ներկայացուցիչներն էին տարեգրող Ջ. Սմիթը («Նոր Անգլիայի նկարագրությունը», 1616), Ա. Ուիթիքրը («Լավ նորություններ Վիրջինիայից», 1613)։ Այդ շրջանի նշանավոր բանաստեղծներից են Ա. Բրեդստրիթը և Է. Թեյլորը։ Արձակի խոշորագույն ներկայացուցիչը բազմաժանր և արգասավոր գրող Ք. Մադրն էր (1663–1728), որը տպագրել է 459 գիրք։ Նրա գլուխգործոցը հանրագիտարանն է (1702), ուր տրված է Նոր Անգլիայի տարեգրությունը։ Ազգային գրականությունն իր ծիլերն սկսեց տալ անկախության պատերազմի նախօրյակին, երբ գրական ասպարեզ իջան բուրժուական լուսավորիչդեմոկրատներ Բ. Ֆրանկլինը, Թ. Փեյնը և Թ. Ջեֆերսոնը, որոնք դատապարտեցին Անգլիայի գաղութակալական քաղաքականությունը և գաղափարապես հիմնավորեցին երկրի քաղաքական ինքնուրույնության անհրաժեշտությունը։ Այդ տարիներին վերելք ապրեց պոեզիան։ Ֆ. Ֆրենոյի, Ջ. Բառլոուի, Հ. Բրեքենրիջի պոեզիայում մարմնավորվել են ժամանակի հեղափոխական տրամադրությունները։ XIX դ. սկզբին ազգային գրականությունը թևակոխեց ռոմանտիզմի շրջանը։ Ու. Իրվինգը «Ճանապարհորդի պատմածները» (1824), «Աստորիա» (1836) երկերում խարազանել է ամերիկյան բարքերը և իդեալականացրել նահապետական տնտեսաձևն ու հարաբերությունները, Ֆ. Կուպերը իր ստեղծագործություններում ծաղրել է բուրժուական քաղաքակրթությունը, ցույց տվել հնդկացիների հոգևոր ու բարոյական գերազանցությունը գաղութարարների նկատմամբ։ է. Պոն («Աշերի տան փլուզումը», 1839, «Ագռավը», 1845), Հ. Մելվիլը («Թսւյփի», 1846), Ն. Հոթոռնը («Կարմիր տառը», 1850, «Ցոթճակտոնով տունը», 1851) բացահայտել են կապիտալիստական Ամերիկայի տնտեսական ու հոգևոր կյանքի արատները և ռոմանտիզմի ծավալման շրջանում սաղմնավորել քննադատական ռեալիզմը։ Քննադատական ռեալիզմի տարրերը ԱՄՆ–ի գրականության մեջ երևան են եկել գրական–փիլիսոփայական հոսանքի՝ այսպես կոչված բոստոնյան «տրանսցենդենտալիզմի» ներկայացուցիչների՝ Ռ. էմերսոնի («Ամերիկացի աշակերտը», 1837), Հ. Թորոյի («Կյանքն անտառներում», 1854) մոտ, որոնք իրենց գործերում առաջադրեցին նեգրերի ազատագրման, ստրկատիրության վերացման գաղափարը, որը XIX դ. 30–60-ական թթ. վերաճեց աբոլիցիոնիստական շարժման։ Հակաստրկատիրական գրականության մեջ որոշակի ավանդ է ներդրել նաև Հ. Լոնգֆելլոն իր «Երգեր ստրկության մասին» (1842) գրքով։ Աբոլիցիոնիզմի գաղափարները իրենց արտացոլումը գտան նաև Ջ. Լոուելի, Հ. Բիչեր–Սթոուի ստեղծագործություններում։ Ու. Ուիթմենը պոեզիային հաղորդեց հեղափոխական ռիթմ և այն վերջնականապես մղեց դեպի ռեալիզմը։ Նա դատապարտել է ստրկատիրությունը, գովերգել ամերիկյան ժողովրդի հեղափոխական ավանդույթները («Խոտի տերևները», 1855)։ Հ. Լոնգֆելլոն «Հայսւվաթի երգը» (1855) նշանավոր պոեմում հնդկացիների բանահյուսության հիման վրա տվել է Ամերիկյան մայր ցամաքի հս. մասի հնդկացիների կյանքի գունեղ պատկերը։ Քննադատական ռեալիզմի հասունացումը կապված է գրողներ Ֆ. Բրեթ–Հարթի, Ջ. դե Ֆորեստի, Ռ. Դևիսի, Մ. Տվենի, Ֆ. Նորիսի անվան հետ։ Մ. Տվենը իր ստեղծագործություններում շոշափել է այն հանգամանքները, որոնք խոչընդոտում էին ԱՄՆ–ում քննադատական ռեալիզմի զարգացմանը։ Ֆ. Նորիսն իր ստեղծագործություններում արտացոլել է հասարակական խոր հակասությունները, մանր հողատերերի քայքայումը («Ութոտնիկ», 1901)։ Ջ. Լոնդոնի («Երկաթե կրունկ», 1907, «Մարտին Իդեն», 1909), Թ. Դրայզերի («Ամերիկյան ողբերգություն», 1925), Է. Սինքլերի («Ջունգլի», 1906) ստեղծագործություններում քննադատվում են դրամատիրական աշխարհի բիրտ օրենքները։ Պարզ մարդկանց կյանքը հումորով է պատկերել 0’Հենրին։ Առաջին համաշխարհային պատերազմին և Հոկտեմբերյան հեղափոխության հաղթանակին հաջորդող տարիներին ԱՄՆ–ի գրականությունը հարստացել է Ջ. Ռիդի, Ռ. Բոռնի, Կ. Սենդբերգի, Վ. Լինդսեյի, Յու. 0’Նեյլի, Շ. Անդերսոնի, Ռ. Ֆրոսթի քննադատական ռեալիզմի ոգով գրված ստեղծագործություններով։ Ջ. Ռիդը պատկերել է Հոկտեմբերյան հեղափոխության դեպքերը («Տասը օր, որ ցնցեցին աշխարհը», 1919), Ս. Լյուիսը հանդես է եկել սոցիալական հարաբերությունների սուր քննադատությամբ («Բսւբիտ», 1922)։ Հակապատերազմական - հակաֆաշիստական տրամադրություններով են տոգորված է. Հեմինգուեյի («Հրաժեշտ զենքին», 1929), Վ. Ֆոլկների, Ֆ. Ֆիցջերալդի, Ջ. Դոս–Պասոսի ստեղծագործությունները։ Պատերազմը, ֆաշիզմի գաղափարախոսությունը և գործելակերպը դատապարտված են Ա. Մալցի և Ջ. Լ. Ստեֆենսի ստեղծագործություններում, որոնք ամերիկյան պրոլետարական գրականության և սոցիալիստական ռեալիզմի կենսունակության վկայագրերն են։

Երկրորդ համաշխարհային պատերազմի և նրան հաջորդող տարիներին դասակարգային հակասությունները ավելի սրվեցին։ Քաղաքական, փիլիսոփայական, գրական պայքարը հրապարակ հանեց նորանոր առաջավոր դեմքերի՝ Վ. Սարոյան, Ջ. Ստայնբեք, Ջ. Սելինջեր, Ջ. Ապդայկ, Ա. Միլլեր ևն։ Համաշխարհային ճանաչում են գտել նաև ժամանակակից դրամատուրգներ Թ. Ուիլյսւմսը, Տ. Կապոտեն, է. Օլբին, Լ. Սթիվենսը, Վ. Գիբսոնը և ուրիշներ։ 1970-ին լայս տեսած առավել կարևոր վեպերը շոշափում են ավանդական թեմաներ, ինչպես Թ. Բերդերի «Հանապազօրյա գործեր» վեպը։ Իր երկում հեղինակը զարգացնում է այն գաղափարը, որ չնայած պարտության հնարավորությանը, ի վերջո հաղթանակում է նա, ով սիրում է կյանքը և չի վախենում փորձություններից։ Ավելի մռայլ և անկեղծ դառնությամբ է գրված Ս. Բելոու «Միստեր Սեմլերի մոլորակը» վեպը, ուր պատմվում է հրեա մտավորական Արթուր Սեմլերի մասին, որր հասկանում է, թե ինչպես ժամանակակից Ամերիկայում իրենց նշանակությունը կորցնում են այն արժեքները, որոնց համար ինքը պայքարել է։ 1970-ին հրատարակված բանաստեղծությունների ժողովածուներից հիշատակության արժանի են Ու. Սերեդիթի «Երկրային աարածության»–ը, Դ. Իգնատովի «Բանաստեղծություններ. 1934–1969» գիրքը, Մ. Հարփերի «Թանկագին Ջոն, թանկագին Կոլտրեյն»–ը։

Նեգրական գրականությունը ԱՄՆ–ի գրականության մի մասն է։ XVIII դ. նեգր լուսավորիչներ՝ բանաստեղծուհի Ֆ. Ուիթլին, հրապարակախոս Բ. Բանեկերը իրենց ստեղծագործություններում դատապարտել են ստրկությունը։ XIX դ. հրապարակախոսներ Ֆ. Դուգլասը, Դ. Ուոկերը և ուրիշներ պահանջել են վերացնել ստրկատիրությունը։ Նեգրական գրականությունը հարստացել է դեմոկրատական ոգով գրված նշանակալից ստեղծագործություններով (Չ. Չեսնաթ, Ու. է. Բ. Դյուբուա, Լ. Հյուզ, Լ. Բրաուն)։

Նկարում` Վաշինգտոն: Թ. Ջեֆերսոնի հուշարձանը: 1939-41: Ճարտ. Ջ. Ռ. Պոուպ:

Նկարում` Օրենսդիր մարմնի շենքը Ջեքսոնում (Միսսիսիպի)։

Նկարում` Մասնավոր տուն Նյու Քենանում։ Ներքին տեսքը։ Ճարտ. Ֆ. Ջոնսոն։

Նկարում` Նյու Յորք։ Գուգենհայմի թանգարանի ներսը։ 1956–59։ Ճարտ. Ֆ. Ռայթ։

XIV. ճարտարապետությունը և կերպարվեստը

Գաղութատիրական վաղ շրջանի ճարտարապետության վրա զգալի էր տեղաբնիկների բնակելի և պաշտամունքային կառույցների տիպերի ու ձևերի ազդեցությունը։ Եվրոպական շենքերի քարե ճարտարապետությանը բնորոշ ձևերը պարզեցվում, կոպտացվում և հարմարեցվում էին եղած շինանյութերին։ Շենքերի ուրվագծերում գերիշխում էին ուղիղ գծերը։

XVII դ. 2-րդ կեսին որոշ քաղաքներ կառուցապատվում էին նախապես արված հատակագծերով (Չարլսթոն, 1680)։ Ֆիլադելֆիայի հատակագիծը (1682) կատարվել էր կանոնավոր հատակագծման սկզբունքով և արդեն առանց քաղաքային պարիսպների։ Կանոնավոր կառուցապատման սկզբունքը հիմնականում կիրառվել է XVIII դ.։ Մերիլենդ–Աննապոլիսը վերոհիշյալ սկզբունքի շառավղային կառուցապատման տարբերակն է։ Վաշինգտոնի համար 1777-ին կառուցապատման նման հատակագիծ առաջսւրկեց ճարտարապետ Պ. Լ՚Անֆանը (1754–1826)։ Սակայն, դեռևս շատ քաղաքներ կառուցապատվում էին տարերայնորեն (Բոստոն, Նյու Յորք ևն)։ Նյու Յորքի կանոնավոր հատակագծումը կատարվել է XIX դ. 2-րդ տասնամյակում։ Կառույցներին բնորոշ էին իտալական վերածննդի գավառական տարբերակի, կլասիցիզմի և ամրոցային ճարտարապետության ձևերի խառնուրդով ստեղծված կերպարները։ Այս ժամանակաշրջանում սկսում են ստեղծագործել մասնագետ-ճարտարապետներ Ջոն Էրիսը, Պիտեր Հարիսոնը, որոնք հակված էին վերականգնելու հունական, անտիկ ճարտարապետության ձևերը։ XVIII դ. վերջին և XIX դ. սկզբին հաստատվեց դասական ոճի ազգային տարբերակը։ Այս ոճով է ստեղծագործել քաղաքական գործիչ և լուսավորիչ, ԱՄՆ–ի երրորդ պրեզիդենտ, ճարտարապետ Թ. Ջեֆերսոնը (Մոնտիչելլիի առանձնատունը Շարլոտսվիլում, 1796–1809, Կապիտոլիումը` Ռիչմոնդում, 1785–92, համալսարանական կոմպլեքսը Շարլոտսվիլում, 1819–26)։ Ֆիլադելֆիայում կառուցվեցին Փենսիլվանիայի բանկը (1799, ճարտ. Բ. Լաթրոբ), ԱՍՆ–ի բանկը (ճարտ. Ու. Սթրիքլենդ), Նյու Յորքի Բիրժան (ճարտ. Ի. Ռոջերս), Վաշինգտոնի Կապիտոլիումը (ճարտ. Ու. Թորնթոն, Բ. Լաթրոբ, Չ. Բալֆինչ, Թ. Ուոլթեր և ուրիշներ), Սպիտակ տունը Վաշինգտոնում (1792, ճարտ. Ջ. Հոբան), Նյու Յորքի Հին քաղաքապետարանը (1812) ևն։

Նկարում` Վաշինգտոն։ Սպիտակ տունը։ 1792–1829։ Ճարտ. Ջ. Հոբան, Բ. Լաթրոբ։

Նկարում` Տեսարան Լիթլ Ռոք քաղաքից (Արկանզաս)։

Նկարում` Կյանքի ապահովագրական գործակալության շենքը Հարթֆորդում (Քոնեքթիքութ)։

Դասականի հետ կառուցվում էին Վերածննդի, գոթական և ռոմանական ոճի շենքեր։ 1820–50-ական թթ. կլասիցիզմին աստիճանաբար փոխարինելու են գալիս զանազան էկլեկտիկ հոսանքներ։ XIX դ. ճարտարապետներից շատերը իրենց նորարարություններով նպաստեցին շինարարական տեխնիկայի առաջընթացին, օգտագործվեցին հրակայուն և մետաղական կոնստրուկցիաներ (Ռ. Սիլս), գազային լուսավորություն (Ռ. Սթրիքլենդ), երկաթե և չուգունե կոնստրուկցիաներ (Ա. Յունգ)։ Կառուցվեց Նյու Յորքի Բրուկլինյան կամուրջը (1869–83, Հ. Ռիչարդսոն, Ջ. Դյոբլինգ, Ու. Ռյոբլինգ)։ Ճարտարապետության վերաբերյալ տեսական աշխատություններով իրենց ժամանակից շատ առաջ անցան քանդակագործ Հորացիո Գրինոուն և ճարտարապետ Ա. Բենջամենը։ ԱՄՆ–ի ճարտարապետության զարգացման վրա իր կնիքը դրեց Չիկագոյի հայտնի դպրոցը, որի ներկայացուցիչներին (Հ. Ռիչարդսոն, Դ. Ադլեր, Լ. Սալլիվեն, Ֆ. Ռայթ և ուրիշներ) փաստորեն պատկանում է առաջին երկնաքերների կառուցման գաղափարը։ Լ. Սալլիվենը (1856– 1924) համարձակորեն կիրառեց մետաղական կոնստրուկցիաները՝ որոնելով ճարտարապետական նոր լուծումներ։ Ամերիկյան ժամանակակից ճարտարապետության հիմնավորման գործում ակնառու դեր կատարեցին ազգությամբ ֆինն ճարտարապետներ Էլիել Սաարինենը և նրա որդին՝ էերո Սաարինենը։

Արդի ամերիկյան ճարտարապետության մեջ մեծ ներդրում անի Ֆրանկ Լլոյդ Ռայթը, որը զարգացնելով իր ուսուցչի՝ Սալիվենի ֆունկցիոնալիզմը, հանգեց ձևի և ֆունկցիայի միասնականության գաղափարին։ ԱՄՆ–ի ճարտարապետության համար բախտորոշ եղավ 1930-ական թթ. Գերմանիայից տեղափոխված ճարտարապետներ Վ. Գրոպիուսի և Լ. Միս վան դեր Ռոեի գործունեությունը։ ԱՄՆ–ում Լ. Միս վան դեր Ռոեն բարենպաստ պայմաններ գտավ տեխնիկական նորարարություններ իրականացնելու համար։ ԱՄՆ–ի ճարտարապետության վրա ուժեղ ազդեցություն գործեցին նրա ոչ միայն այդ ժամանակվա կառույցները, այլև 1920-ական թթ. մշակած «ապակեպատ» երկնաքերների նախագծերը։ Լակոնիկ ծավալները, տարրերի ռիթմիկ (մետրական ռիթմ) կրկնությունը դառնում են արտահայտչականության հիմնական միջոցները։ Միս վան դեր Ռոեի ունիվերսալ հատակագծի և ունիվերսալ տարածության կոնցեպցիայի հիմքում ընկած էր նրա այն համոզմունքը, որ ոչ թե ֆունկցիան պետք է թելադրի հատակագիծը, այլ ճարտարապետը պետք է բավարար տարածության հատկացնի ցանկացած ֆունկցիայի կատարման համար։ Այդպիսի մտածողությունը հակադրվում է օրգանական ճարտարապետությանը, հղի է միօրինակություն ստեղծելու վտանգով որպես նպատակ բացառում է ճարտարապետական կառույցի կերպարի հարցը։ Այսպիսի մոտեցմամբ էր պայմանավորված ամերիկյան ճարտարապետության «միջազգային» ոճի ծնունդը, որը հատկապես զարգացավ ետպատերազմյան տարիներին։ Այս ոճի ցայտուն օրինակներն են «Լիվերհաուզը»–ը Նյու Յորքում (ճարտ. Գորդոն Բունշաֆտ), Միավորված ազգերի կազմակերպության քարտուղարության շենքը (1950, ճարտ. Ու. Հարիսոն, Մ. Աբրամովից), «Սիգրամ Բիլդինգ»–ը (1958, ճարտ. Լ.Միս վան դեր Ռոե և Ֆիլիպ Ջոնսոն), «Չեյս Սանհաթան» բանկի շենքը (ճարտ, Լ. Սքիդմոր, Ն. Օուինգս, Ջ. Սերիլ), Իլինոյսի տեխնոլոգիական ինստիտուտը (ճարտ. Լ. Միս վան դեր Ռոե), «Ջեներալ մոտորս»–ի տեխնիկական կենտրոնը Միչիգանում (ճարտ. էերո Սաարինեն)։ 1950-ական թթ. սկսած ամերիկյան ճարտարապետությունը հիմնականում հրաժարվեց նախագծման վերոհիշյալ ձևերից և շրջադարձ կատարեց դեպի ռայթյան մտածողությունը։ Որոնվեցին նոր ու բարդ ձևեր։ Կառույցներում՝ թե ներքուստ, թե արտաքուստ տիրապետող դարձան ամենաբարդ կորագծերը։ Այսօրինակ ամենահռչակված կառույցը Գուգենհայմի թանգարանն է Նյու Յորքում (1959, ճարտ. Ֆ. Ռայթ)։ Լայն տարածում Նկարում` Տեսարան Ջեֆերսոն Սիթի քաղաքից (Միսսուրի)։

Նկարում` Նյու Յորքի Ջոն Ֆ. Քենեդի միջազգային օդանավակայանի շենքը։ 1960–62։ Ճարտ. էերո Սաարինեն։

Նկարում` Սենտ Լուիզ։ Միսսուրիի բուսաբանական այգու կլիմատրոնի գմբեթը։ 1960։ Ճարտ. Բ. Ֆուլլեր։

ստացան մեծ թռիչքներ ծածկող մետաղական, ինչպես նաև պրոյեկցիաներում պարաբոլիկ ու բարդ ուրվագծեր ունեցող երկաթբետոնե բարակ թաղանթներով կառույցները (Ամենամյա տոնավաճառ-ցուցահանդեսը Հյուսիսային Քարոլինայում, 1953, ճարտ. Հենրի, Ու. Դետրիկ), Քենեդիի օդանավակայանի ընդունարանի շենքը Նյու Յորքում (ճարտ. էերո Սաարինեն)։

Նորանոր ու բազմազան արտահայտչականության հասնելու ձգտումը ճարտարապետներին հարկադրեց դիմելու արտակարգ ձևերի, որով Ամերիկայում ստեղծվեց «էքսպրեսիոնիստական» ճարտարապետությունը, իսկ դասական ձևերը նոր պահանջներին հարմարեցնելու ձգտումը հանգեցրեց «Նեոկլասիցիզմին» («Ռեյնոլդս մեթալս բիլդինգ»–ը Դետրոյտում, 1958, ճարտ. Մինորու Յամասակի, «Անտանիք եկեղեցին» Նյու Հարմոնիում, ճարտ. Ֆ. Ջոնսոն)։

Պատկերազարդումը տես աղ. XII, 304–305 էջերի միջև՝ ներդիրում։

Նկարում` Նյու Յորք։ Ձախից ՄԱԿ–ի շենքը։

Նկարում` Կաուֆմանի տունը («Ջրվեժի վրա») Բեր Ռանում։ 1936։ ճարտ. Ֆ. Ռայթ։

Կերպարվեստը։ Հնում ԱՄՆ–ի տերիտորիայում զարգացած է եղել հնդկացիների արվեստը։ Գաղութաբնակեցումից հետո սկզբնավորվել և լայն տարածում է գտել սիրողական պարզունակ, բայց ճշմարտացի երփնագրային դիմանկարչությունը, որը XVIII դ. կեսին հասավ պրոֆեսիոնալ մակարդակի։ Ջ. Բլեկբյոռնը, Ռ. Ֆիկը գաղութարար–առևտրականներին, ֆերմերներին, քաղաքացիներին պատկերում էին կենցաղային մանրամասներով։ Հմուտ դիմանկարիչներ էին Ջ. Քոփլին և Բ. Ուեսթը։ Անկախության պատերազմի ազդեցությամբ սկզբնավորվեց ու զարգացավ պատմական ժանրը, պատմա–հերոսական բնույթ ստացավ նաև դիմանկարչությունը (մարտանկարիչ Ջ. Թրամբալ, դիմանկարիչներ Ջ. Ստյուարտ, Չ. Ու. Պիլ, Թ. Սալի, Ջ. Ոայթ)։ Ամերիկյան քանդակագործության ձևավորմանը նպաստեց ֆրանսիացի քանդակագործ Ժան–Անտուան Հուդոնը, որ ԱՄՆ էր եկել Ջ. Վաշինգտոնի մոնումենտալ մարմարյա արձանը (1785–92, Ռիչմոնդ) կերտելու համար։ 1820–50-ին տիրապետող դարձան սալոնային–ակադեմիական գեղանկարչությունն ու քանդակագործությունը (Դ, Նիգլ, Վ. Օլսթոն, Ս. Մորզե)։ 1850-ական թթ. իդիլիական, ռոմանտիկականացված բնանկարչության մեջ առաջատար դարձավ այսպես կոչված «Հուդզոն գետի դպրոցի» ուղղությունը (Թ. Կոուլ, Թ. Դաութի, Ա. Դյուրանդ)։ Զուգընթաց աշխատում էին ռեալիստներ Մ. Հիդը, Ֆ. Լեյնը։ Զարգացավ նաև նատյուրմորտի ժանրը (Ռ. Պիլ)։ Կենցաղագիրներ Ջ. Բինհեմը, Ու. Մաունթը, Ի. Ջոնսոնը պատկերեցին գավառական և գյուղական տեսարաններ, փոքր քաղաքների կյանքը։ 1861–65-ի քաղաքացիական պատերազմը, նեգրերի ազատագրման օրենքը հարված հասցրին ռեակցիայի ուժերին, նպաստեցին ԱՄՆ–ի այնպիսի խոշորագույն ռեալիստների հանդես գալուն, ինչպիսիք են՝ Ու. Հոմերը, դիմանկարի և բնանկարի ականավոր վարպետներ Թ. Իկինսը, Ջ. Մակ–Նեյլ Ուիսթլերը, քանդակագործներ՝ Ջ. Ուորդը, Ս. Սենտ–Գոդենսը, որ ստեղծեցին ԱՄՆ–ի ազգային քանդակագործության դպրոցը։ Մի շարք հոգեբանորեն ճշմարտացի դիմանկարներ են ստեղծել Ու. Հանթը, Ֆ. Դուվենեկը, Ջ. Ս. Սարջենտը, Ու. Չեյզը։ ժանրային ռեալիստական գեղանկարչության զարգացմանը նպաստել են Ի. Ջոնսոնը, Թ. Տովենդենը, Մ. Կեսսեթը։ Ազգային ռեալիստական բնանկարչության խոշոր ներկայացուցիչը դարձավ Ջ. Իննեսը, որը Բարբիզոնի դպրոցի հետևորդ էր։ Բուրժուակսւն վերնախավի ծախվածությունը մերկացրել է քաղաքական ծաղրանկարիչ Թ. Նաստը։

Նկարում` Չիկագո։ Արձան քաղաքացիական կենտրոնի շենքի սաշե։ Քանդակագործ Պաբլո Պիկասո։ Պողպատ։

Նկարում` Ջեյմս Է. Մ–Ն. Մակ–Նեյլ Ուիսթլեր։ Միսս Սայսլի Ալեքսանդերի դիմանկարը։ 1873։ Լոնդոնի Ազգային պատկերասրահ։

XX դ. ամերիկյան կերպարվեստի պատմությունը երկու հակադիր՝ առաջադիմական ռեալիստական և բացահայտ հետադիմական ուղղությունների պայքարիշ պատմությունն է։ ժամանակի նոր ռեալիստական միտումների արտահայտիչներն էին Նյու Յորքի 1908-ի ցուցահանդեսում «Ութնյակ» խմբում միավորված գեղանկարիչներ ու գրաֆիկներ Ռ. Հենրին, Ջ. Լաքսը, Ջ. Սլոունը, Ու. Գլեկկենսը, Զ. Բելլոուզը։ Ռեալիզմի ավանդույթները զարգացնում էին Է. Տոփերը, գրաֆիկ Ջ. Փեննելլը, քանդակագործ Ջ. Բառնարդը։ 1917-ից հետո սկզբնավորվեց առաջադիմական, նաև կոմունիստական մամուլի հետ կապված մարտական, քաղաքական գրաֆիկան։ «Ջոն Ռիդ» ակումբի նկարիչներ Ռ. Մայնորը, Ու. Գրոփերը, Ֆ. Էլիսը, Ա. Յանգը, Ֆ. Բարդը և ուրիշ վարպետներ առաջնորդվում էին XIX դ. վերջի և XX դ. սկզբի ամերիկյան քաղաքական գրաֆիկայի փորձով։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ «Ջոն Ռիդ» ակումբի ներկայացուցիչների հիմնական թեման դարձավ ֆաշիզմի մերկացումը։ Խաղաղության ականավոր մարտիկ Ռ. Քենտը 1900-ից սկսած ԱՄՆ–ի գեղանկարչության մեջ մշսւկեց հերոսական ռեալիստական բնանկարի տիպը, պատկերեց ծայրագույն Հյուսիսի մարդկանց խստաշունչ կյանքը։ XX դ. առաջին տասնամյակների ռեալիստական քանդակագործության ականավոր ներկայացուցիչը դարձավ Ջ. էպշտայնը, իսկ նույն դարի կեսին՝ Ու. Զորախը։ Սակայն ԱՄՆ–ի գեղարվեստական կյանքում ավելի ակտիվ դեր են խաղում ձևապաշտական հոսանքները։ Ֆորմալիզմի զարգացմանը մեծ չափով նպաստեց 1913-ին Նյու Յորքում (ապա Չիկագոյում և Բոստոնում) կազմակերպված հսկա «Արսենալ ցուցահանդեսը» («Արմորի–Շոու»), ուր ի տես դրվեցին Եվրոպայի տարբեր երկրների ձևապաշտական քանդակագործության և գեղանկարչության գործերը։ 1920–30-ական թթ. տարածվեց այսպես կոչված «ռեգիոնալիգմը», որի նպատակն էր գովաբանել «ամերիկյան ապրելակերպը»։ «Ռեգիոնալիզմի» առաջնորդներն էին Թ. Տ. Բենթոնը, Գ. Վուդը, Ջ. Քերրին։ 1930-ական թթ. տարածում գտավ նաև սյուրռեալիզմը (Ջ. 0’Կիֆֆ, Պ. Բլում և ուրիշներ), ապա՝ վերացական արվեստը (Ա. Դոուվ և ուրիշներ)։ Բոլոր այդ հոսանքները ավելի ուժեղացան երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ համալրվելով ի հաշիվ ԱՄՆ տեղափոխված «Փարիզի դպրոցի» բազմաթիվ ներկայացուցիչների՝ դադաիստների, սյուրռեալիստների, էքսպրեսիոնիստների և աբստրակցիոնիստների (հոլանդացի Պ. Մոնդրիան, գերմանացիներ Մ. Էռնստ և Կ. Զելիգման, իսպանացի Ա. Դալի, ֆրանսիացիներ Ա. Բրեթոն, Մ. Դյուշան, Ի. Թանգի, Ա. Մասսոն և ուրիշներ)։ Հանդես եկան տարբեր ավանգարդիստական խմբավորումներ։ Ինչպես աբստրակտ էքսպրեսիոնիզմի այսպես կոչված «խաղաղօվկիանոսյան դպրոցի» ներկայացուցիչների (Զ. Պոլլոք, Մ. Թոբի, Ռ. Մոզերուելլ) «ինքնարտահայտման» որոնումները, այնպես էլ Ֆ. Քլայնի մռայլ պատկերները զուրկ են որևէ գաղափարից, զգացմունքից, կյանքի տպավորությունից։ Ծայրահեղ ձևապաշտական հոսանքներն իրենց արտացոլումը գտան նաև քանդակագործության մեջ։ Այստեղ աննախանձելի դեր խաղաց Ֆրանսիայից եկած Ժ. Լիպշիցը։ ԱՄՆ–ի ավանգարդիստ քանդակագործներ Թ. Ռոժակը, Ս. Լիպտոնը, Ի. Նոգուչին, Ի. Լասսոուն աշխատում են ավտոգեն զոդման մեթոդով, ստեղծում «զոդված» մետաղյա կառուցվածքներ։ Ա. Քոլդերի հորինած աբստրակտ կոնստրուկցիաները, այսպես կոչված «մոբիլները», դեկորատիվ կիրառում են գտել։ Հսկայական դեր են խաղում թանգարանները (ժամանակակից արվեստի թանգարան, «Մետրոպոլիտեն» թանգարան ևն), որոնց ֆինանսավորում և վերահսկում են միլիոնատերերը (Ռոկֆելլեր և ուրիշներ)։ Այդ արվեստը ռեկլամվում է բոլոր միջոցներով։ Վերջին շրջանում ԱՄՆ–ում աղմկոտ կերպով պրոպագանդվում է «Պոպ–արտ»–ը (Ջ. Դայն, Ջ. Ջոնս, Ռ. Լիխտենշտայն, Ռ. Ռաուշենբերգ, Զ. Ռոզենքվիստ, Է. Ուորհոլ)։ ԱՄՆ–ի քանդակագործության ժամանակակից փորձառական ուղղությունների ներկայացուցիչներից են Ա. Քոլդերը, Ե. Ջադդը, Պ. Ագոստինին, Լ. Բոնտեկոն, Ջ. Աեգալը, Ն. Շյոֆֆերը Ռ. Ստանկևիչը, Ջ. Շուգերմանը և ուրիշներ։ Վետերաններից է Ռ. Նակյանը։ ԱՄՆ–ի կերպարվեստի պատմության մեջ զգալի ներդրում ունեն նեգր արվեստագետները (Տ. Պիպպինը, Չ. Ուայթը և ուրիշներ)։ 1960-ական թթ. օպտիկական («օպ–արտ») կամ կինետիկական արվեստի բնագավառում աշխատող արվեստագետները (Վ. Վասարելի, Ջ. Սոտո, Բ. Ռայլ, Մ. Կիգներ, Ջ. Ստիլլ և ուրիշներ) ձեռք են բերել մեծ ազդեցություն։ Ժամանակակից ԱՄՆ–ի արվեստի ռեափստական գիծը շարունակում է նկարիչ Ա. Ռեֆրեժհեն, որ պատկերում է բանվոր դասակարգի առօրյան։ Սոցիալական պաթոսով են ներծծված երկվորյակ եղբայրներ Ռաֆայել և Մոզես Սոյերների, Է․ Ուայեսի, Ջ. Լևինի, Չ. Ուայթի և մի շարք ուրիշների գործերը։ Կալիֆոռնիայում հայտնի է նկարչուհի Էմմի Լա Պակարդին, որը ստեղծել է մոնումենտալ որմնանկարներ, խճանկարներ և լինոփորագրություններ։ ԱՄՆ–ի կերպարվեստում իրենց ներդրումն ունեն նաև հայազգի քանդակագործներ Ա. Ակոբովը, Տ. Բադիկյանը, Ն. Թուրը, Ռ. Նակյանը, Խ. Տեր–Հարությանը, Հ. Փափազյանը, նկարիչներ՝ Հ. Աճեմյանը, Ա. Գորկին, Տիրիթր, Տ. Փուշմանը և ուրիշներ։

Պատկերազարդումը տես աղ. XIII, 304–305 էջերի միջև՝ ներդիրում։

XV. Երաժշտությունը

ԱՄՆ–ի երաժշտական մշակույթը կազմավորվել ու զարգացել է երկիրը բնակեցրած տարբեր ժողովուրդների և տեղաբնիկ հնդկացիների ազգային երաժշտական մշակույթների փոխներգործությամբ։ Երաժշտության կազմավորման վրա առանձնապես ուժեղ է ազդել ամերիկյան նեգրերի՝ լադային հիմքով և ռիթմերով հարուստ երաժշտական բանահյուսությունը, նրա այնպիսի ժանրերը, ինչպիսիք են կրոնական հիմները («սպիրիչուելները») և քնարական երգերը («բլյուզները»)։ Աոաջին գաղութաբնակների կյանքի ու կենցաղի պայմանները երաժշտական արվեստի զարգացմանը քիչ են նպաստել, անգլիկան եկեղեցին ընդդիմացել է «աշխարհիկ» երգերի ու պարերի տարածմանը, թույլատրել է սաղմոսները։ Աճող ներգաղթի հետ, XVIII դ. 20-ական թթ. տարածում են գտել աշխարհիկ երաժշտությունը, եվրոպական գործիքները։ Պրոֆեսիոնալ երաժշտական մշակույթը սկզբնավորվել է XVIII դ. 2-րդ կեսին։ 1768-ին Չառլսթոն քաղաքում ստեղծվել է առաջին երաժշտական ընկերությունը, որը կազմակերպել է համերգներ պրոֆեսիոնալ երաժիշտների մասնակցությամբ։ Ֆիլադելֆիայում, Բոստոնում, Նյու Յորքում, Չառլսթոնում և այլ քաղաքներում տրվել են օպերային ներկայացումներ։ 1775–83-ին, անկախության պատերազմի ժամանակաշրջանում, հանդես են եկել ԱՄՆ–ի առաջին կոմպոզիտորները՝ Ֆ. Հոպկինսոնը (1737–91), Ու. Բիլլինգսը (1746–1800), Ջ. Լայոնը (1735–94) և ուրիշներ։ ԱՄՆ–ի երաժշտության ազգային գծերի ձևավորմանը նպաստել է Ս. Ֆոստերի (1826–64) ստեղծագործությունը։ Նեգրական և կրեոլական բանահյուսության ազդեցությունը նկատելի է ԱՄՆ–ի առաջին դաշնակահար, նշանավոր կոմպոզիտոր Լ. Գոթսչոկի (1829–69) երկերում։ Եվրոպայից եկած մեծ թվով երաժիշտներ 1860-ական թթ. կազմակերպել են բազմաթիվ երաժշտական ուսումնական հաստատություններ և ընկերություններ։ 1883-ին Նյու Յորքում բացվել է «Մետրոպոլիտեն օպերա» թատրոնը։ Օտարերկրացիների հետ միասին ելույթներ են ունեցել օպերային երգչուհիներ Լ. Նորդիկան, Ա. Սանդերսոնը, Ջ. Ֆառրարը։ Նշանավոր կոմպոզիտորներ Ջ. Փեյնը (1839–1906), Ջ. Չեդուիկը (1854–1931), Ա. Ֆուտը (1853–1937), Հ. Պարկերը (1863–1919), որ սովորել էին Գերմանիայում, նպաստեցին եվրոպական երաժշտական մշակույթի տարածմանը ԱՄՆ–ում, իրենց ստեղծագործություններում հիմնականում հետևելով Լայպցիգի դպրոցի ակադեմիական ավանդույթներին։ ԱՄՆ–ի պրոֆեսիոնալ կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրը համարվում է Է. Մաք–Դոուելը, որը Վայմարի դպրոցի ոգով՝ ռոմանտիկական գաղափարների հետևորդ էր։ Երաժշտության հետագա զարգացման վրա մեծ ազդեցություն է գործել չեխ կոմպոզիտոր Ա. Դվորժակը, որը 1892–95-ին եղել է Նյու Յորքի կոնսերվատորիայի դիրեկտոր և իր սաներին ուսուցանել է օգտվել ամերիկյան ժողովրդական երաժշտությունից։ XX դ. սկզբին զարգացել է «ֆոլկլորային» երաժշտությունը (Հ. Ջիլբերտ, Չ. Քեդմեն և ուրիշներ), ավելի ուշ նկատելի է դարձել ֆրանս. երաժշտության ազդեցությունը (Չ. Լոեֆլեր)։ 1920-ական թթ. երիտասարդ կոմպոզիտորներ Ա. Քոպլենդը, Ջ. Անթեյլը, Ու. Պիսթոնը, Ռ. Հարրիսը, Վ. Թոմսոնը, որ երաժշտական կրթությունն ստացել էին Փարիզում, իրենց երկերում հետևում էին ֆրանս. ժամանակակից երաժշտությանը։ Միաժամանակ նրանց, ինչպես և ուրիշ կոմպոզիտորների (Չ. Այվզ, Ու. Ռիգգեր, Ջ. Քարպենթեր, Դ. Թեյլոր, Լ. Գրյունբերգ, Ս. Բարբեր, Է. Սիգմեյստեր, Ու. Շուման) ստեղծագործության մեջ ի հայտ է գալիս ազգային երաժշտական ոճի հաստատման ձգտումը։ Այդ ժամանակ էլ ուժգնանում է ջազի ազդեցությունը, որն ԱՄՆ–ում դարձել էր կենցաղային երաժշտության տարածված ձև (ականավոր վարպետներից են՝ Լ. Արմսթրոնգը, Բ. Գուդմենը, Է. Էլինգտոնը, Ի. Բեռլինը)։ Ջազի սիմֆոնիզացիայի հիման վրա Ջ. Գերշվինը ստեղծել է նվագախմբի համար գրված մեծարժեք ստեղծագործություններ և իսկական ազգային օպերա («Պորգի և Բեսս»)։ Ամերիկյան ազգային երաժշտության բնույթը իր վառ դրսևորումն է գտել Չ. Այվզի գործիքային երկերում։ Սկզբնավորվում է երաժշտական կատակերգության յուրահատուկ տարբերակը՝ մյուզիկլը։ 1930-ական թթ. սրվեց ուղղությունների պայքարը, աճեց կոմպոզիտորների ստեղծագործական ակտիվությունը, որոնք հիմնականում խմբված էին Նյու Յորքի «Կոմպոզիտորների լիգայի» (հիմն. 1923-ին) և «Բանվորական երաժշտական լիգայի» շուրջը։ 14 ազգային միություններ համախմբող «Բանվորական մշակութային ֆեդերացիային» կից 1931-ին ստեղծված «Բանվորական երաժշտական լիգան» ընդգրկում էր տարբեր ազգային խմբերի բանվորական երգչախմբեր և նվագախմբեր։ Բանվոր երաժիշտների ակումբի աշխատանքներին մասնակցում էին կոմպոզիտորներ Ա. Քոպլենդը, Ռ. Սեշենսը, Յա. Շեյֆերը, Լ. Ադամյանը, Տ. Քոուելլը, Պ. Սիգերը, Մ. Բլիցշտայնը, Է. Սիգմայստերը։ Նրանք գրեցին առաջադիմական բովանդակությամբ մի շարք օրատորիաներ, օպերաներ, խմբերգեր, մասսայական երգեր։ Բանվորական երաժշտական ինքնագործունեության համար արժեքավոր գործեր գրեց Է. Ռոբինսոնը, հանրաճանաչ «Բալլադներ ամերիկացիների համար» և «Երգ Ջո Հիլլի մասին» գործերի հեղինակը։ Նեգրական երաժշտական ֆոլկլորի հաջող մշակումներով հանդես եկան նեգր կոմպոզիտորներ Գ. Բեռլեյը, Ռ. Դետտը և Ու. Ստիլլը։ ԱՄՆ–ի երաժշտական կյանքի վերելքին նպաստել են առաջին և ապա երկրորդ համաշխարհային պատերազմից հետո այնտեղ հաստատված եվրոպացի խոշոր երաժիշտները։ Ամերիկյան կատարողական մշակույթի զարգացման գործում կարևոր ներդրում են ունեցել Ռուսաստանից եկած երաժիշտները՝ Մ. Էլմանը, Ա. Ասլանովը (Ասլանյան), Ե. Ցիմբալիստը, Ա. Կուսևիցկին, Լ. Աուերը, Ի. Կալամյանը, Յա. Հեյֆեցը, Ա. Ռախմանինովը, Ի. Լևինը, Ռ. Լևինան, Ի. Վինոգրադովան, Վ. Գորովիցը, Գ. Պյատիգորսկին, Ն. Բլինդերը և ուրիշներ։ 1939–45-ին Ֆրանսիայից, Գերմանիայից, Ավստրիայից ԱՄՆ տեղափոխվեցին Ի. Ստրավինսկին, Ա. Շյոնբերգը, Պ. Հինդեմիթը, Է. Կշենեկը։ ԱՄՆ–ի ժամանակակից նշանավոր երաժիշտներից են՝ կոմպոզիտոր, դաշնակահար և նվագավար Լ. Բեռնսթայնը, կոմպոզիտորներ Ս. Բարբերը, Ա. Հովհաննեսը, Յու. Կեյը, Ա. Քոփլենդը, Ջ. Մենոտտին, Ու. Պիսթոնը, Ռ. Սեշենսը, Է. Սիգմայստերը, Ռ. Տարրիսը, Տ. Հանսոնը, Ու. Շումենը, Ռ. Յարդումյանը, դիրիժորներ՝ Ջ. Սելլը, Է. Լայնդսորֆը, Լ. Սազելը, Յա. Օրմանդին, Ա. Ռոձինսկին, Լ. Ստոկովսկին, դաշնակահարներ՝ Ջ. Բրաունինգը, Զ. Բայրոնը, Վ. Կլայբեռնը, Յու. Լիստը, Մ. Ֆրագերը, ջութակահարներ՝ Ե. Մենուհինը, Մ. Ռուբինը, Ռ. Ռիչչին, Ի. Ստեռնը, Բ. Սենովսկին, Կամիլլա Ուիկսը, Է. Ֆրիդմանը, թավջութակահարներ՝ Լ. Ռոզը, Լ. Պառնասը, երգիչներ՝ Ժ. Պիրսը, Պ. Ռոբսոնը, Լ. Թիբբեթը, Լ. Ուորրենը, Ս. Քրմոյանը, երգիչ և կոմպոզիտոր Պ. Սիգերը, երգչուհիներ՝ Լ. Ամարան, Մ. Անդերսոնը, Ռ. Բեմպթոնը, Մ. Դոբսը, Լ. Չուգասզյանը, Լ. Պոնսը, Ռ. Պոնսելը, Լ. Պրայսը, Ռ. Ռոզնիչեկը, Է. Ստիբերը, երաժշտագետներ՝ Օ. Քինկելդին, Պ. Լանգը, Ն. Սլոնիմսկին, Ջ. Չեյզը։ Օպերային թատրոններից են «Մետրոպոլիտեն օպերան» և «Սիթի օպերան» Նյու Յորքում։ Երաժշտական ուսումնական խոշոր հաստատություններից են՝ Ջուլյարդի երաժըշտական դպրոցը՝ Նյու Յորքում, Կյորտիս ինստ․–ը՝ Ֆիլադելֆիայում, Մալքին կոնսերվատորիան՝ Բոստոնում։ Կա մոտ 60 պրոֆեսիոնալ նվագախումբ (առավել հայտնիները գործում են Նյու Յորքում, Ֆիլադելֆիայում, Բոստոնում, Քլիվլենդում)։ Համալսարանները նույնպես ունեն երաժշտական ֆակուլտետներ։ Գործում են բազմաթիվ ուսանողական նվագախմբեր, երգչախմբեր, գործիքային և վոկալ անսամբլներ (Միչիգանի համալսարանի փողային նվագախումբը, Օբեռլինի համալսարանի երգչախումբն ու կամերային նվագախումբը ևն)։ Գոյություն ունեն բազմաթիվ երաժշտական ընկերություններ, ասոցիացիաներ, կազմակերպվում են երաժշտական փառատոներ։

Բալետը։ ԱՍՆ–ի ազգային բալետը կազմավորվել է XX դարի 2-րդ քառորդում։ Ամերիկյան բեմական պարի զարգացման նոր էտապը կապված է Ա. Դունկանի ստեղծագործության հետ։ «Ազատ պարի» կողմնակիցներից էին նաև Ռ. Սեն–Դենին և Թ. Շոուն, որոնք կազմակերպեցին դպրոց, ուր սովորում էին, այսպես կոչված, «մոդեռն պարի» առավել տաղանդավոր ներկայացուցիչները։ Վերջին տարիների բնորոշ երևույթներից մեկը դասական պարի և «մոդեռն պարի» փոխներգործությունն ու փոխհարստացումն է։ 1930-ական թթ. ԱՄՆ–ում կանոնավոր կերպով հյուրախաղեր էր տալիս «Բալլե Ռյուսս դե Մոնտե–Կարլո» խումբը, որը 1938-ին ընդմիշտ հաստատվեց այնտեղ։ Դա առաջին պրոֆեսիոնալ բալետային խումբն էր, որ կանոնավոր կերպով դասական բալետներ էր ներկայացնում Մ. Մ. Ֆոկինի, Լ. Ֆ. Մյասինի և ուրիշների բեմադրությամբ։ Ստեղծվեցին նաև երկու խոշոր բալետային կոլեկտիվներ, որոնք առաջատար դեր են կատարում նաև ներկայումս. «Նյու Յորք սիթի բալլե» (անունը 1948-ից է), որին կից 1934-ից գոյություն ունի Ամերիկյան բալետի դպրոց և «Բալլե թիետր» (1957-ից՝ «Ամերիկյան բալլե թիետր»)։ Հայտնի են նաև «Վաշինգտոնի ազգային բալետը», «Ռոբերտ Ջոֆրի բալլե»–ն (մինչև 1964), «ԱՄՆ–ի բալետը», ղեկավար՝ Ջ. Ռոբբինս (մինչև 1963) ևն։ Ամերիկյան առաջատար պարուհիներից են՝ Ա. Դանիլովան, Ռ. Բորիսը, Մարիա և Մարջորի Տոլչիֆները, Ն. Քեյը, Ռ. Հայթաուերը, Մ. Հեյդենը, Լ. Սերրանոն, Ա. Քենթը և ուրիշներ, պարողներից են՝ Վ. Ֆրանկլինը, Ու. Դոլլարը, Թ. Բոլենդերը, Ն. Մագալյանեսը, Ֆ. Մոնսիոնը, Ջ. Քրիզան, ժ. դ' Ամբուազը, Լ. Դանիելյանը, Է. Վիլիելիան։

XVI. Թատրոնը

1751-ին «Վենետիկի վաճառականը» ներկայացումով Ուիլյամսրուրգում բացվեց Լ. Հալլեմի թատրոնը, որով և սկիզբ դրվեց ԱՄՆ–ի պրոֆեսիոնալ թատերական արվեստին։ XVIII դ. ամերիկյան առաջին դրամատուրգներն էին՝ Ու. Դանլեպը, Մ. Ուորթենը, Ռ. Թայլերը, Ռ. Բյորդը, Դ. Սթոունը։ 1820–30-ական թթ. խոշոր քաղաքներում ստեղծվեցին գործամոլ-անտրեպրենյորների կողմից ղեկավարվող թատրոններ, կառուցվեցին թատերական շինություններ։ XIX դ. հանդես եկան բեմի վարպետներ՝ Ջ. Բութը, Է. Ֆորրեսթը, Ա. Օլդրիջը, Է. Բութը, Ջ. Ջեֆերսոնը, Մ. Ֆիսկը, Մ. Ադամսը, Ջ. Մառլոն, Բերրիմոր ընտանիքը, Ռ. Մանսֆիլդը և ուրիշներ։ XIX դարի 2-րդ կեսին ԱՄՆ–ի խոշոր քաղաքներում ստեղծվեցին ստացիոնար թատրոններ։ Դրանց ներկայացումները գեղարվեստորեն ավելի բարձր էին (Ջ. Դրյուի թատրոնը, հիմն. 1860, և Լ. Քինի թատրոնը, 1869, Ֆիլադելֆիայում)։ Մոնոպոլիստական կապիտալը ներթափանցեց նաև թատրոն, առաջ եկան տրեստներին պատկանող թատրոններ։ 1896-ին թատերական տրեստները միավորվեցին թատերական սինդիկատների մեջ (Ֆիլադելֆիայում, Նյու Յորքում), որոնք տալիս էին թատերական շենքերի վարձակալման և ներկայացումների թույլտվություն։ XIX դ. վերջին Երևան եկան Բրոդվեյի (Նյու Յորքի փողոցներից) առևտրական թատրոնները, որոնց խաղացանկը կազմված էր առավելապես երաժշտական կատակերգություններից, վոդևիլներից, ռիվյուներից։ Բրոդվեյի առևտրական թատրոնի դեմ հանդես եկան այսպես կոչված «փոքր» կամ «խաղացանկային» թատրոնները։ «Գրուպ–թիետր»–ը (1931–41, Նյու Յորք) պրոպագանդում էր Ստանիսլավսկու գաղափարները, յուրացնում էր Մ. Ռայնհարդի և ուրիշ առաջադեմ ռեժիսորների փորձը։ Խոշոր համալսարաններում բացվեցին թատերական ֆակուլտետներ, կազմակերպվեցին «համալսարանական» թատրոններ։ Այդ շրջանի խոշոր դրամատուրգներ են՝ Յու. ՕՆիլը, Ս. Հոուարդը, Պ. Գրինը, է. Ռայսը, Ա. Մալցը, Վ. Սարոյանը, Ջ. Լոուսոնը, Մ. Անդերսոնը, ռեժիսորներ՝ Ա. Հոպկինսը, Ֆ. Մյալլերը, Հ. Քլերմենը, Լ. Սլորասբերգը, է. Կազանը, Ռ. Մամալյանը, դերասաններ՝ Ա. Լանթը, Լ. Ֆոնտանը, Ք. Կոռնելլը, Զ. Բարրիմորը, Մ. Գիլմորը, Լ. Ադլերը, թատերական նկարիչներ՝ Ռ. Ջոնսը, Լ. Սայմոնսոնը, Ն. Բել–Գեդդիսը, Ս. Հյումը, Մ. Գորելիկը, Դ. Միլզիները, Ռ. Պիտերսը և ուրիշներ։ Ամերիկյան թատրոնի առաջադեմ գործիչները նպաստեցին ազգային արվեստում ռեալիստական միտումների հետագա զարգացմանը։ 1927–30-ին գործում էր «Նոր դրամատուրգների թատրոնը», որ ստեղ– ծել էին Ջ. Լոուսոնը և Մ. Գոլդը։ Նրանք բեմադրում էին սուր սոցիալական թեմա– տիկայով պիեսներ (Գոլդի «Խոբոկեն Բլյուզ», Լոուսոնի «Ինտերնացիոնալ» ևն)։ Որպես «Պրոֆեսիոնալ հիմունքներով գործող պրոլետարական թատրոն», ստեղծվեց «Յունիոն թիետր»–ը (1932–37)։ Այն բեմադրում էր բանվոր դասակարգի կյան– քին և պայքարին նվիրված պիեսներ։

1950-ական թթ. սկզբին ստեղծվեցին «Նոր դրամատուրգներ», «ժողովրդական դերասաններ» և այլ միավորումներ, որոնց մեջ մտան տարբեր թատրոններ, ստուդիա– ներ, թատերական դպրոցներ։ Նրանք հիմնականում բեմադրում էին ժամանա– կակից ամերիկյան դրամատուրգների առաջադիմական պիեսները։ 1955-ին Նյու Յորքի արվարձանում բացվեց ԱՄՆ–ում առաջին Շեքսպիրյան թատրոնը։

Ամերիկյան ապրելակերպի քննադատական պատկերումով առանձնանում են Լ. Հելմանի պիեսները։ 1940-ական թթ. վերջին դրամատուրգ Ա. Միլլերը իր գործերում առաջ քաշեց հումանիզմի և «փոքր» մարդու իրավունքների պաշտպանության թեման։ 50-ական թթ. բեմադրվեցին Ու. Ինջի հոգեբանական դրամաները։ Նյու Յորքը առաջվա նման մնամ է ԱՄՆ-ի թատերական կյանքի կենտրոնը, ար գոր ծում են առևտրական թատրոններ և«Բրոդ– վեյից դուրս» («Off Broadway») թատրոնների խումբը՝ «Կրիկետ»–ը, «Գրինուիչ–Մյուզ»–ը, «Լիվինգ»–ը, «Ֆինիքս»–ը, «Շերիդան Սքվեր փլեյհաուզ»–ը։ Դրանք ստեղծվել են 2-րդ համաշխարհային պատերազմից հետո և շարունակում են «Փոքր» թատրոնների ավանդույթները, բեմադրում են Ինջի, Հելմանի, Միլլերի, Շ. 0'Քեյսի և արևմտաեվրոպական դրամատուրգների (Բ. Բրեխտ, Կ. Չապեկ և ուրիշներ) պիեսները։ 1957-ին Նյու Յորքում կազմակերպվեց «Բրոդվեյից դարս» թատրոնների լիգա։ 1960-ական թթ. համար բնորոշ է Բրոդվեյի. և «Բրոդվեյից դուրս» թատրոնների մերձեցումը։

ԱՄՆ–ի թատերական արվեստում հատուկ տեղ են գրավում նեգրական թատրոնները։ 1920–30-ական թթ. հայտնի էին «Լաֆայետտ» և «Ընկերակցություն» թատրոնները։ 1950-ին կազմակերպվեց «Յունիտի» նեգրական թատրոնը։ Նեգրերի կյանքից մի շարք պիեսներ գրեցին Պ. Պիտերսը և Ջ. Սկլյարը, Ջ. Հոուն և Ա. դ'Յուսսոն, Դ. Թենկը և Ու. Դյուբուան։

XVII. Կինոն

ԱՄՆ–ում կինոարտադրությունն սկսվել է 1896-ին։ Առաջին ֆիլմերը քաղաքական կարևոր դեպքերի, էստրադային, թատերական ներկայացումների առանձին տեսարանների նկարահանումներ էին։ 1903-ին ռեժիսոր և օպերատոր է. Ս. Պորտերը բեմադրեց «Գնացքի մեծ կողոպուտը» ֆիլմը՝ ԱՄՆ–ի առաջին սյուժետային կինոնկարը։ 1909-ից կինոնկարահանումները տեղափոխվեցին Հոլիվուդ։ Կինոնկարի յուրահատուկ դրամատուրգիայի սկզբունքները, նրա մոնտաժային, արտահայտչամիջոցները զարգացրեց ամերիկյան և համաշխարհային կինոարվեստի դասական՝ Դ. Ու. Գրիֆիտը։ Նրա «Անհանդուրժողության» (1916) ֆիլմը կրքոտ բողոք էր անարդարության, ռասիզմի դեմ։ Դրիֆիտը կինոն դարձրեց ինքնուրույն արվեստ։ Նրա ղեկավարությամբ ձևավորվեց դերասաններ Լ. Դիշի, Ռ. Բարթելմեսի, Մ. Մարշի, Բ. Սուիթի, Մ. Փիկֆորդի արվեստը։ Կինոռեժիսոր Թ. Հ. Ինսը ԱՄՆ–ի կինոյում սկիզբ դրեց «կովբոյական» ֆիլմերին։ Ամերիկյան կինոյի ձևավորման գործում կարևոր դեր է խաղացել կոմեդիայի ժանրը, որը զարգացել է այսպես կոչված «Մակ–Սեննեթի դպրոցի» ֆիլմերում։ Մակ–Սեննեթի հրավերով կինոյում առաջին քայլերն է արել Չ. Չապլինը։ Չապլինի «Թափառաշրջիկ» (1915), «Խաղաղ փողոց» (1917), «Ներգաղթածը» (1917), «Հրացաններն ուսն առ» (1918), «Պստիկը» (1920) ֆիլմերը դարձան կոմեդիայի ժանրի դասական ստեղծագործություններ։ 1920-ական թթ. հաստատվեց ֆիլմեր արտադրելու ստանդարտ սիստեմը։ Մեծ տեղ գրավեցին սալոնային սիրային դրամաները, էկզոտիկ ֆիլմերը (Ռ. Ուոլշի «Բաղդադի գողը»), արկածային, ինչպես և կատակերգական կինոնկարները (Հ. Լլոյդի, Հ. Լենգտոնի, Բ. Քիթոնի և ուրիշների մասնակցությամբ)։ Լայն տա– րածում գտան Ս. դը Միլլի ֆիլմերը, է. Լյուբիչի կինոկատակերգությունները։ Ռեալիստական ուղղությունն այդ շրջանի կինոյում զարգացրին Չ. Չապլինը, ռեժիսորներ՝ է. Շտրոգեյմը («Ընչաքաղցություն», 1924), Ք. Վիդորը («Մեծ շքերթ», 1925, «Ամբոխ», 1928), Ջ. Շտեռնբերգը («Նյու Յորքի նավաշինարարները», 1928), ռեժիսոր–դոկումենտալիստ Ռ. Ֆլաեր– տին, որի առաջին ֆիլմը՝ «Նանուկը Հյուսիսից» (1922), նպաստեց վավերագրական կինոյի զարգացմանը ամբողջ աշխարհում։ Չ. Չապլինը խորացրեց իր ֆիլմերի սոցիալական, փիլիսոփայական բովանդակությունը, ստեղծեց «Ոսկյա տենդ» (1925), «Մեծ քաղաքի կրակները» (1931) ֆիլմերը, որոնք համր կինոյի զարգացման շրջափուլերը դարձան։ Գունավոր կինոյի հա– ջողություններից էին «Օպերայի ուրվականը» (1925, ռեժ. Ջուլիան, գլխավոր դերում՝ Լ. Չանի) և «Սև ծովահենը» (1926, ռեժ. Ա. Պարկեր, գլխավոր դերում՝ Դ. Ֆերբենքս)։ 1930-ական թթ. կեսերին ավարտվեց ամերիկյան կինոարդյունաբերության մոնոպոլիզացիան։ Ֆիլմերի մեծ մասը թողարկող գլխավոր կինոընկերություններից դարձան «Մետրո–Գոլդվին–Մայեր»–ը, «Կոլումբիա»–ն, «Պարամաունթ»–ը, «XX դար–ֆոքս»–ը, «Ուորներ Բրադերս»–ը։ 1940-ին Չ. Չապլինը հանդես եկավ «Մեծ դիկտատորը» ֆիլմով, մերկացնելով ֆաշիզմը, Ֆ. Կապրան՝ «Ծանոթացեք Ջոն Դոուին» (1941), քննադատելով ԱՄՆ–ի հետադիմական շրջաններին, որոնք օժանդակում էին ֆաշիստական պրոպագանդին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ թողարկվեցին պատերպզմական թեմայով բազմաթիվ ռիվյուներ և դետեկտիվ ֆիլմեր։ Ֆորդը, Ուայլերը և Կապրան նկարահանեցին փաստագրական ֆիլմեր։ Բեմադրվեցին «Յոթերորդ խաչը» (1943, ռեժ. Ֆ. Ցինեման), «Դահիճները նույնպես մեռնում են» (1943, ռեժ. Ֆ. Լանգ), «Հյուսիսային աստղ» (1943, ռեժ. Լ. Մայլսթոուն), «Հակահարձակում» (1944, ռեժ. Ք. Վիդոր) կինոնկարները։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո գերիշխող տեղ են գրածում ոճրագործության մասին ֆիլմերը, միլիտարիստական կինոնկարները, սոցիալիստական երկրների դեմ ուղղված ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ։ 1–4 Տեսարաններ ներկայացումներից՝ 1. Ջ. Գերշվինի «Պորգի ն Բես» օպերան։ «Գիլդ» թատրոն։ Նյու Յորք։ 1955։ 2. Լ. Բեռնսթայյնի «Ուեսթսայդյան պատմության» մյուզիկըլը։ «Ուինթեր Գարդըն» թատրոն։ Նյու Յորք։ 1957։ 3. է. Օլբիի «Վերջինիա Վուլֆից չենք վախենում» պիեսը։ Բ. Ռոուզի թատրոն։ Նյու Յորք։ 1962։ 4. Յու. Օ’Նիլի «Տարօրինակ ինտերլյուդիա» պիեսը։ «Դերասանական ստուդիա»։ Նյու Յորք։ 1963։՝ 5–11 Կադրեր կինոնկարներից՝ 5. «Անհանդուրժողություն», ռեժ. Դ. Ու. Գրիֆիտ։ 1916։ 6. «Պստիկը», ռեժ. Չ. Չապլին։ 1920։ 7. «Ընչաքաղցություն», ռեժ. է. Շտրոհայմ։ 1924։ 8. «Մեծ շքերթ», ռեժ. Ք. Վիդոր։ 1925։ 9.«Բեմբի», ռեժ. Ու. Դիզնի։ 1940։ 10. «Լ. Բ. Ջոնսի ազատագրումը», ռեժ. Ու. Ուայլեր։ 1970։ 11. «Օրհնիր գազաններին և երեխաներին», ռեժ. Ս. Կրամեր։ 1971։ զրպարտչական ֆիլմերը, ֆրեյդական ժապավենները։ Հետապնդվում են առաջադեմ կինոգործիչները, նրանց անունները մտցվում են «սև» ցուցակների մեջ, ոմանք արտագաղթում են Եվրոպա։ 1952-ին երևան եկավ պանորամային կինոն՝ «սիներամա»–ն։ 1953-ին թողարկվեցին լայնէկրան ֆիլմեր։ 1958-ին համարյա բոլոր կինոթատրոններում տեղադրվեցին լայնէկրան սարքավորումներ։ «Հոլիվուդի սիստեմի» անկումը հնարավորություն ընձեռեց «անկախ» կինոընկերությունների գործունեության համար։ Դրանցից «Յունայտեդ արտիստս»–ը, որ գլխավորում են Ս. Կրամերն ու Կ. Ֆորմանը, կարճ ժամանակում թողարկեց մի շարք ռեալիստական ֆիլմեր՝ «Կեսօր» (1952, ռեժ. Ֆ. Ցինեման), «Վերջին ափի վրա» (1959), «Նյուրնբերգյան դատավարություն» (1962, երկու ֆիլմերի ռեժ. Կրամեր), «Հաղթողներ» (1964, ռեժ. Ֆորման), «Յոթ օր մայիսին» (1964, ռեժ. Ջ. Ֆրանկենհայմեր)։ Նյու Յորքում աշխատում են, այսպես կոչված, «Նյու Յորքյան դպրոցի» կինեմատոգրաֆիստները։ Միջոցներ չունենալով նրանք դիմեցին փաստագրական կինոյին, ստեղծեցին ժամանակակից իրականության հրատապ խնդիրները արտացոլող ֆիլմեր՝ «Բաուերիի վրա» (1958), «Վերադարձիր Աֆրիկա» (1959, երկու ֆիլմերի ռեժ. Լ. Ռոգոզին), «ամերիկյան ապրելակերպը» պատկերող՝ «Ցասումնալից աչք» (1960, ռեժ. Ջ. Ստրիկ, Ա. Մեյերս ե Բ. Մադդոու) ֆիլմերը։ 1929-ից Կինոարվեստի և գիտությունների ամերիկյան ակադեմիան (Լոս Անջելես) ամերիկյան և արտասահմանյան լավագույն, ֆիլմերի համար ամեն տարի շնորհում է «Օսկար» մրցանակը։ Ամերիկյան կինոյի ռեալիստական ուղղությունը զարգացնող ռեժիսորների ղեկավարությամբ ստեղծվել է դերասանական արվեստի ամերիկյան դպրոցը, որի լավագույն ներկայացուցիչներն են» Բ․ Դեյվիսը, Ս. Թրեյսին, Ֆ.Մարչը, Հ. Ֆոնդան, Գ. Կապերը, Չ. Լոթոնը, Ա. Քուինը, Բ. Լանքասթերը, Մ. Բրանդոն, Գ. Պեկը։

XVIII. Հայերը ԱՄՆ–ում։

Հայերը Հյուսիսային Ամերիկայում հաստատվել են XVII դ. առաջին տասնամյակներից։ Այստեղ եկած առաջին հայի անունը (հիշատակվում է 1618-ին) Ջոն Մարտին (Martin the Armenian) էր։ Հայտնի է նաև, որ երկու շերամաբույծ վարպետներ Թուրքիայից Ամերիկա են գնացել (1653–1654) Վիրջինիայի կառավարչի հրավերով՝ շերամաբուծությունը զարգացնելու նպատակով։ XVII–XVIII դդ. շատ հայեր մուտք են գործել Ամերիկա Արևելյան Եվրոպայի երկրներից, մասնավորապես Լեհաստանից և Հունգարիայից։ XIX դ. 30-ական թթ. սկսած հայերի նոր հոսք է սկսվում դեպի ԱՄՆ, որը հետևանք էր Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում և Թուրքիայի հայաբնակ այլ վայրերում ամերիկյան միսիոներների քարոզչական գործունեության։ 1861–65-ին քաղաքացիական պատերազմին հաջորդած շրջանում, երբ երկիրը թևակոխեց արդյունաբերական բուռն զարգացման շրջանը, ի թիվս «հին աշխարհի» շատ գաղթականների, ԱՄՆ սկսեցին գալ հայերի խմբեր։ Պատճառը հայ գյուղացու տնտեսական քայքայումը, ծանր հարկերը, կյանքի և գույքի անապահովությունն էր Թուրքիայում։ 1870-ական թթ. վերջերին Նյու Յորքում, Վուսթերում, Փրովիդենսում սկսեցին ձևավորվել հայ առաջին համայնքները։ XIX դ. վերջին Վուսթերը, որտեղ, երկաթալարի գործարանում, մեծաթիվ հայ բանվորություն էր աշխատում, դարձել էր ԱՄՆ–ի արևելյան նահանգներում բնակվող հայության կենտրոնը։ 1891-ին Վուսթերում կառուցվեց ԱՄՆ–ում հայկ. առաջին եկեղեցին (Ս. Փրկիչ)։ XIX դ. 2-րդ կեսին հայերը սկսել են հաստատվել նաև Կալիֆոռնիայում, որտեղ 1881-ին հիմնվել է առաջին հայ համայնքը (Ֆրեզնո)։

ԱՄՆ գաղթած հայերի թիվը ստվարացավ հատկապես 1894–96-ի համիդյան ջարդերից հետո։ Հայերը հեռանում էին Թուրքիայից, հիմնականում, ֆիզիկական բնաջնջման վտանգից փրկվելու համար։ Այդ տարիներին ԱՄՆ–ի ֆիլանտրոպիական շրջանները սկսեցին հետաքրքրություն ցուցաբերել. հայերի և Հայաստանի նկատմամբ, ստեղծվեց «Հայաստանի բարեկամներ» ընկերությունը (նախագահ Ի. Բորրոուս, քարտուղար Ա. Բլեքուել), որը բողոքի ցույցեր կազմակերպեց հայկ. կոտորածների դեմ և հանգանակություններ կատարեց հօգուտ տուժածների։

Վիճակագրական տվյալներով 1820–1899-ին Թուրքիայից ԱՄՆ մուտք էր գործել 95.930 մարդ, որից 30.552-ը՝ հայեր։ 1900-ին ԱՄՆ–ում եղած հայերի թիվը շուրջ 25.000 էր։

1908-ից հետո Թուրքիայի անկայուն վիճակը, Ադանայի կոտորածը (1909), Բալկանյան պատերազմները (1912–13), ապա Մեծ եղեռնը ուժեղացրին հայերի գաղթը Թուրքիայից։ 1920-ին հայերի թիվն ԱՄՆ–ում 100 հզ. էր։ Գաղթականական հանձնախմբի հրապարակած տվյալներով, ԱՄՆ։ի հայերի սոցիալական կազմում եղել են. արհեստավորներ և բանվորներ՝ 56,6%, հողագործներ և գյուղատնտ. բանվորներ՝ 23,5%, տարբեր մասնագետներ՝ 2,3%, առևտրականներ՝ 8–10%։ 1930-ական թթ. ԱՄՆ գաղթած հայերի վերաբերյալ ճշգրիտ տվյալներ չկան։ Հայտնի է, սակայն, որ երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրյակին նրանց թիվը շուրջ 200 հզ. էր, իսկ 1945-ին՝ 215 հզ.։ 1972-ին ԱՄՆ–ում ապրում էր շուրջ 450 հզ. հայ՝ հիմնականում Նյու Յորք, Մասսաչուսեթս, Ռոդ Այլենդ, Նյու Ջերսի, Վիրջինիա, Փենսիլվանիա, Դելավեր, Իլինոյս, Մերիլենդ, Միչիգան, Քոնեքթիքութ, Նյու Հեմփշիր, Վիսքոնսին, Ինդիանա, Օհայո, Միսսուրի, Կանգաս, Նեբրասկա, Կալիֆոռնիա նահանգներում և Կոլումբիա օկրուգում։ Նրանց գրեթե կեսը բնակվում է վեց խոշոր քաղաքներում (իրենց արվարձաններով)՝ Նյու Յորք (60.000), Լոս Անջելես (50.000), Դետրոյտ (40.000), Բոստոն (40.000), Չիկագո (20.000), Ֆիլադելֆիա (12.000)։ Հայաշատ քաղաքներ են նաև Ֆրեզնոն (30.000), Սան Ֆրանցիսկոն (10.000), Փրովիդենսը (10.000) ևն (տես Հայերի տեղաբաշխումը ԱՄՆ–ում քարտեզը)։ XIX դ. վերջին և XX դ. սկզբին ամերիկահայերի գերակշռող մասը բանվորներ էին, որոնք ցածր օրավարձով աշխատում էին Վուսթերի և այլ քաղաքների գործարաններում։ Հազարավոր հայ բանվորներ էին աշխատում Ֆորդի գործարաններում, Չիկագոյի սպանդանոցներում ևն։ Ավելի ուշ առանձին մարդիկ հայտնվեցին բիզնեսի ասպարեզում։ Կալիֆոռնիայում հայերը հռչակվեցին որպես լավ հողագործներ։ Նրանք տնկեցին խաղողի, պտղատու (թուզի, նարնջի, ծիրանի, դեղձի) այգիներ, զբաղվեցին բանջարանոցային կուլտուրաների (ձմերուկ, սեխ ևն) մշակությամբ։ 1960-ական թթ. Սան Վոքին հովտում հայերն ունեին խաղողի, չամչի, մրգերի, գինիների արտադրության ու վաճառքի հետ կապված 20-ից ավելի արտադրական ձեռնարկություններ։ Ընդհանուր առմամբ, հայ ագարակատերերն արտադրում են Սան Վոքին հովտի խաղողի 1/4-ը և բոլոր տեսակի մրգերի՝ 40%-ը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին և հետո հայ բիզնեսմեններ երևացին նաև մեքենաշինության, սարքաշինության, էլեկտրոնիկայի, ինչպես նաև սպասարկման, առևտրի, ֆինանսական կապիտալի ոլորտներում։ Ամերիկահայությունը մասնակցում է երկրի հասարակական–քաղաքական կյանքին։ Ամերիկահայ բանվորությունը մասնակցում է համաամերիկյան արհմիութենական, իսկ նրա հեղափոխական տարրը՝ կոմունիստական շարժմանը։ Գաղութի առանձին ներկայացուցիչներ պաշտոնավարում են պետական ու կառավարական հիմնարկներում, մամուլի օրգաններում։

Ամերիկահայերին միավորող համագաղութային մարմին գոյություն չունի։Նրանք ընդգրկված են տարբեր հասարակական կազմակերպությունների, միությունների ու ընկերությունների մեջ։ Դրանցից հնագույնը «Հայկական միություն»–ն է (Նյու Յորք, 1886)։ XIX դ. 80–90-ական թթ. հիմնվել են նաև «Կաճառ հայկական»–ը (1888, Վուսթեր), «Արարատյան գունդ»–ը (1890, Նյու Յորք), «Հայոց գրադարանի միություն»–ը (1892, Ֆրեզնո), «Հայոց առաջադիմական ընկերություն»–ը (1899, Ֆիլադելֆիա) ևն։ 1906-ից Չիկագոյում գործում է «Ամերիկահայ կրթասիրաց ընկերություն» (1922-ից «Հայ կրթական հիմնարկություն»)։ Ամերիկահայ գաղութային ընկերակցությունը (Նյու Յորք, 1909) խնդիր էր դրել օգնել ԱՄՆ գաղթած հայերին աշխատանք գտնելու և տեղական բարքերին ընտելանալու գործում։ Ամերիկահայ ուսանողական միությունը (1910) նպատակ ուներ միավորել ամերիկյան բուհերում սովորող հայ ուսանողներին և մտավորականներին, հրատարակել հայերեն բառարաններ, ուսումնական ձեռնարկներ։ 1924–37-ին գործել են ՀՕԿ–ի (տես Հայաստանի օգնության կոմիտե) ամերիկյան մասնաճյուղերը։ Աշխույժ գործունեություն են ծավալել Հայ երիտասարդաց միությունը (ՀԵՄ) և հայ օգնության միությունը (ՀՕՄ)։ 1940-ից Նյու Յորքում է գտնվում Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) կենտրոնական վարչությունը, որը գլխավորում է Ալեք Մանուկյանը։ ՀԲԸՄ Ամերիկյան շրջանակի (նախագահ՝ արդյունաբերող և հասարակական գործիչ Էդվարդ Մարտիկյան) մասնա– ճյուղերը 1946-ին մասնակցել են ի նպաստ հայրենադարձության կատարված հանգանակությանը, զգալի ներդրում են կատարել սփյուռքի մշակութային օջախների պահպանման ասպարեզում։ ՀԲԸՄ–ի 8 պարբերականներից 4-ը լույս է տեսնում (1972) ԱՄՆ–ում։ Մշակութային մասսայական կազմակերպություններից են Ամերիկահայ առաջադիմական միությունը, Թեքեյան մշակութային միությունը, համազգային մշակութային միությունը, «Սևան» թատերական ե մշակութային միությունը, Նյու Յորքի, Դետրոյտի, Ֆիլադելֆիայի մշակութային միությունները, «Հայ գրականության բարեկամներու միությունը», «Հայք» կինոընկերությունը։

Դեռևս XIX դ. վերջերին ԱՄՆ–ում կազմակերպվել են հայրենակցական միություններ՝ միավորելով Արևմտյան Հայաստանի միևնույն քաղաքից, շրջանից կամ գավառից գաղթած հայրենակիցներին։ Նրանց գործունեության ասպարեզը լայն է (կրթական գործ, նյութական օժանդակություն կարիքավոր հայրենակիցներին, մշակութային կապեր Սովետական Հայաստանի հետ ևն)։ Առաջին հայրենակցականները՝ «Հյուսեյնիկի ուսումնասիրաց»–ը, «Քեսրիկի երկսեռ ուսումնասիրաց»–ը, հիմնադրվել են 1888-ին։ Առաջիններից են նաև «Բալու Պաղին գյուղի ուսումնասիրաց ընկերություն»–ը, «Մորենիկի ուսումնասիրաց ընկերություն»–ը (1890), «Խարրերդի Փերչենճ գյուղի ուսումնասիրաց ընկերություն»–ը «Դատեմի ուսումնասիրաց ընկերություն»–ը (1891), «Արաբկիրի ուսումնասիրաց ընկերություն»–ը (1900), «Մալաթիո կրթասիրաց ընկերություն»–ը (1904) ևն։ Միություններ ստեղծվեցին նաև՝ Սեբաստիայի, Խարբերդի, Տիգրանակերտի, Բալուի, Քղիի, Կյուրինի, Էվերեկի, Սուրսուրի, Թոմարզայի, Չոմախլուի, Կովաանի, Հաղթի, Կեմերեկի, Բռաբերդի, Պարտիզակի, Քոթնիի, Խոռոխոնի, Դավրայի, Իսթանոսի, Գոչ–Հիսարի, Խույլու–Թլկատինի, Մեղրեի, Եղեգիի, Վարդաթիլի և այլ քաղաքների ու գյուղերի անուններով։ 1970-ական թթ. գործում են վերանվանված, միավորված ու նորակազմ շուրջ 100 հայրենակցական միություններ։ Նրանց զգալի մասը նվիրատվություններով մասնակցել է Սովետական Հայաստանում հայրենի բնակավայրերի անուններով (Նոր Արաբկիր, Նոր Մալաթիա, Նոր Սեբաստիա, Նոր Խարբերդ, Նոր Գեղի, Նոր Երզնկա, Բալահովիտ ևն) ավանների կառուցմանը։

Ամերիկահայ եկեղեցին առաջնորդություն է ստացել 1898-ին։ Հայաստանում սովետական իշխանության հաստատումից հետո դաշնակցականները մեծ ջանքեր գործադրեցին այն իրենց ազդեցությանը ենթարկելու, հակասովետական պրոպագանդի գործիք դարձնելու նպատակով։ Դրան հետևողականորեն դիմադրում էր թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Ղևոնդ Դուրյանը՝ աշխատելով միաժամանակ կանխել եկեղեցու պառակտումը։ Սակայն դաշնակցականները ստեղծեցին առանձին եկեղեցական մարմին (1933), որը 1957–ին կապվեց Կիլիկիայի կաթողիկոսության (Անթիլիաս) հետ։ Ամերիկահայ եկեղեցին բաժանված է Արևելյան (կենտրոնը Նյու Յորքում) և Արևմտյան կամ Կալիֆոռնիայի (կենտրոնը Լոս Անջելեսում) թեմերի։ Հավատացյալների գերակշռող մասը հայ առաքելական եկեղեցու հետևորդներ են։ Կան նաև ավետարանականներ ու կաթոլիկներ։ 1966-ից Ամերիկահայոց առաջնորդն է արքեպիսկոպոս Թորգոմ Մանուկյանը։ 1968-ին ավարտվեց Նյու Յորքի Ս. Վարդան Մայր տաճարի շինությունը, որին կից են «Կյալլսւպի Կյուլպենկյան» մշակութային կենտրոնը և «Հայկ և Ալիս Դավուգճյան» հանդիսասրահը։ 1972-ին ԱՄՆ–ում գործում էր շուրջ 130 հայկ. եկե– ղեցի։ Նրանց հովանավորությամբ ԱՄՆ–ում ծայր առավ հայկ. դպրոցներ բացելու շարժումը։ 1972-ին գործում էին մոտ 80 կիրակնօրյա և 6 ամենօրյա դպրոց (վերջիններից 3-ը՝ Լոս Անջելեսում, մյուսները՝ Դետրոյտամ, Ուոթերթաունում և Ֆիլադելֆիայում)։

Նկարում` Մեծ եղեռնի նահատակների հուշարձանը Մոնթեքլոյում (Կալիֆոռնիա), ճարտ. Հ․Աղպապյան։

Հայ իրականության մեջ ծավալված իրադարձությունները արտացոլում են գտել ամերիկահայ գաղութում։ XIX դ. 90-ական թթ. այնտեղ սկսել են գործել հայ քաղաքական կուսակցությունները։ 1890-ին վուսթերում հիմնվել է հնչակյան կուսակցության մասնաճյուղ։ «Վերակազմյալ հնչակյան» անունն ընդունելուց (1898). հետո ԱՄՆ–ի հայ գաղութը դարձավ նրանց գործունեության հիմնական վայրերից մեկը։ 1895–96-ին այդտեղ սկսեցին երևալ դաշնակցականները։ Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին ԱՄՆ–ում գործող հայ քաղաքական կուսակցությունները (հնչակյան, վերակազմյալ-հնչակյան, ռամկավար, դաշնակցական) ստեղծեցին «Միջկուսակցական խորհուրդ», որը հետագայում վերանվանվեց որպես «Ազգային պաշտպանության Ամերիկայի հանձնախումբ»։ Այն խնդիր է դրել օժանդակել կամավորական շարժմանը և նպաստել Հայկական հարցի լուծմանը։ Նույն նպատակն էր հետապնդում նաև «Հայ ազգային միություն Ամերիկայի» կազմակերպությունը, որ ստեղծվեց 1917-ի ապրիլին այդ կուսակցությունների, հայ եկեղեցու և Բարեգործական միության ներկայացուցիչների մասնակցությամբ : Նրպնց գործունեությունը նպաստեց հայկական հարցի պրոպագանդմանը; 1919-ի մարտին ԱՄՆ–ի պրեզիդենտ Վ. Վիլսոնին ներկայացվեց երկու խնդրագիր, որպեսզի նա Փարիզի խաղաղության կոնֆերանսում նպաստի Հայկական հարցի լուծմանը։ Որպես պատրվակ օգտագործելով Հայկական հարցը՝ Վիլսոնը ձգտում էր իրականացնել ամերիկյան իմպերիալիզմի ծավալապաշտական ձգտումները Մերձավոր և Միջին Արևելքի երկրներում։ Սակայն Հոկտեմբերյան հեղափոխության ազդեցությամբ ծավալված ազգային–ազատագրական շարժումները և իմպերիալիստական տերությունների միջև սուր հակասությունները ամերիկյան կառավարող շրջաններին ստիպեցին հրաժարվել այդ պլաններից (1920-ի հունիսի 1-ին ԱՄՆ–ի Սենատը, 52 ձայնով ընդդեմ 23-ի, ընդունեց Հայաստանի մանդատը մերժելա բանաձև)։

Հայաստանում սովետական կարգեր հաստատվելուց հետո փոխվեցին ԱՄՆ–ում հայ քաղաքական կուսակցությունների միջև պայքարի ձևերն ու բովանդակությունը։ Ներկուսակցական և միջկուսակցական պայքարի հիմնական առանցքը դարձավ գաղութի հետագա ճակատագրի և Սովետական Միության ու Սովետական Հայաստանի նկատմամբ վերաբերմունքի հարցը։ Դաշնակցությունը ԱՄՆ–ում և սփյուռքահայ մյուս գաղութներում միշտ հանդես է եկել որպես սովետական իշխանության ու սոցիալիստական կարգերի թշնամի՝ ջանալով պառակտել գաղութը, եկեղեցին, հայրենակցական և այլ կազմակերպությունները։

1920-ական թթ. սկզբին, Սովետական Հայաստանի ազդեցությամբ ամերիկահայ գաղութում աշխուժացավ հայ բանվորական կազմակերպությունների գործունեությունը։ Դեռևս 1906-ին ստեղծվեց «ԱՄՆ–ի սոցիալիստական հայ կազմակերպու թյուն»: Ավելի ուշ կազմակերպվեց ԱՄՆ–ի բանվորական կուսակցության հայկական հատված՝ հայ մարքսիստների խմբի (Արամ Զարդարյան, Հայկ Ադամյան, Խ. Քյոսայան) նախաձեռնությամբ, որ հրատարակում էր «Գործավոր» թերթը։ 1922-ին Նյու Յորքում հիմնադրվեց Հայ-բանվորական կուսակցությունը («Բանվոր» օրգանով), որը, որպես ազգային հատված, մտավ Ամերիկայի բանվորական կուսակցության մեջ։ Վերջինիս անվանափոխությունից հետո այն մինչև 1943-ը եղել է ԱՄՆ–ի կոմունիստական կուսակցության հայկական հատվածը՝ «Նոր աշխարհ», ապա «Բանվոր» օրգաններով (տես նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների կոմունիստական կուսակցություն

1938-ին հիմնադրվեց Ամերիկահայ առաջադիմական միությունը, որի շարքերում երկարատև գործել են Արամ Զարդարյանը, Կարապետ Սիտալը, Պատրիկ Սելյանը, Օգսեն Սարյանը, Մարտիկ Մարտենցը, Ալբերտ Ճանճիկյանը, Միհրդատ Թիրյաքյանը, Վահան.Ղազարյանը և ուրիշներ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին (ամերիկյան բանակի շարքերում պատերազմին մասնակցել է 18,5 հզ. հայ), սովետական բանակի փայլուն հաղթանակների շնորհիվ առաջացած ընդհանուր ոգևորության պայմաններում, սփյուռքի գաղութներում սկսեցին ստեղծվել «Հայ ազգային խորհուրդներ»։ Առաջիններից մեկը և ամենաազդեցիկը կազմվեց ԱՄՆ–ում՝ «Ամերիկահայ ազգային խորհուրդ» անունով, որի նախաձեռնությամբ 1947-ի ապրիլի 30-ին Նյու Յորքում հրավիրվեց Հայկական համաշխարհային կոնգրեսը:

ԱՄՆ–ում առաջին հայ պարբերականը՝ «Արեգակ»–ը, լույս է տեսել 1888-ին, Ջերսի Սիթիում։ Մինչև 1972-ը գաղութում հրատարակվել է 300-ից ավելի պարբերական (թերթ, ամսագիր, տարեգիրք)։ 1972-ին լույս էր տեսնում 69 անուն հայկ. պարբերական, որոնցից 17-ը անգլերենով։ Գրեթե բոլոր խոշոր հայրենակցական միությունները հրատարակում են իրենց օրգանը։ 1970-ին հաստատված Երևան–Մոսկվա–Նյու Յորք հեռատիպային գիծը ՍՍՀՄ և Սովետական Հայաստանի կյանքին վերաբերող թարմ նյութեր է մատակարարում ԱՍՆ–ում լույս տեսնող հայ պարբերականներին։

Ամերիկահայ գրականությունը սկզբնավորվել է XIX դ. 80-ական թթ. վերջին։ Ամերիկահայ միջավայրը, իր տասնյակ հազարավոր հայրենակարոտ պանդուխտներով, նպաստավոր հող է եղել պանդխտական պոեզիայի համար։ 1890-ական թթ. հայկ. կոտորածների և ազգային–ազատագրական շարժման ուժեղացման ազդեցությամբ ամերիկահայ պոեզիայում գերիշխող դարձան պայքարի և հայրենասիրության մոտիվները (Շահան Նաթալի, Արշակ Տեր–Մահտեսյան, Տիգրան Ս. Լևոնյան և ուրիշներ)։ Մեծ եղեռնի ծանր տպավորության տակ, երբ փլուզվել էր ազգային, գրական ու մշակութային կյանքը Կ. Պոլսում ու գավառներում, ամերիկահայ գաղութում սկսեց աշխուժանալ գրական կյանքը։ «Փյունիկ» գրական հանդեսը (1918–20, Բոստոն) իր շուրջը համախմբեց նոր սերնդի գրողներին՝ նպատակ ունենալով շարունակել «անհետացած գրական սերունդի» գործը (Համաստեղ, Կարապետ Սիտալ, Վահե Հայկ, Հովհաննես Ավագյան, Նշան Տեստեկյուլ և ուրիշներ)։ 1920–30-ական թթ. ամերիկահայ բանաստեղծության վրա տակավին զորեղ էր XX դ. սկզբի արեւմտահայ պոեզիայի եւ առանձնապես Դանիել Վարուժանի ու Սիսաք Մեծարենցի ազդեցությունը։ Նրա հիմնական թեմաներն էին հայրենիքի սերն ու կարոտը. հին երազների ու հիշատակների ոգեկոչումը, գեղջկական հովվերգությունը։

1920-ական թթ. սկզբից ամերիկահայ բանվորական մամուլին աշխատակցող բանաստեղծների (Կարապետ Սիտալ, Հակոբ Գույումճյան, Հակոբ Երվանդունի–Գասպարյան, Ա. Նորայր և ուրիշներ) վրա մեծ է եղել Եղիշե Չարենցի ազդեցությունը։ Բանաստեղծությունների ժողովածուներ հրատարակեցին Նվարդ Կեորկիզյանը («Կարոտի երգեր», 1924), պրոֆ. Կ. Հ. Պեշկեթյուրյանը («Բարոյաշունչ քերթվածներ», 1926), Վահրամ Սոֆյանը («Քիչ մը երկինք», 1931, «Լույս և ստվեր», 1939), Ա. Գ. Կյուլպենկյանը («Վերջալույսի խոհեր», 1935), Հակոբ Գույումճյանը («Լենինյան երգեր», 1935, «Փոթորիկ», 1936), Ալեքսանդր Գլըճյանը («Երգեր ուրացման և զղջումի», 1938), Խաչիկ Մարկոսյանը («Տրոփումներ», 1938); Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հրատարակվեցին Եղ. Եբվ. Մելեքյանի «Մոխիրներ և կայծեր» (1945), Միհրան Սիրանի «Բարակ լարեր» (1946), Հակոբ Գույումճյանի «Ճեղքված սիրտ» (1947), «Ոսկեղեն հունձք» (1948), «Երևանյան երգեր» (1957), «Արարատյան ծաղիկներ» (1960), Վահան Չուգասզյանի (Ոսկի Պլպուլ) «Հոգեհատորիկ» (1951), Նուրի Մինասի (Արևորդի) «Փունջ մը հին և նոր բանաստեղծություններ» (1958) ժողովածուները։ 1920-ական թթ. վերջերից ԱՍՆ–ում է ստեղծագործել արևմտահայ բանաստեղծուհի Զարուհի Գալեմքյարյանը։ Արձակի ասպարեզում ստեղծագործել են՝ Վահան Քյարքճյանը, Մուշեղ Շահինյանը (Սարորդի), Ն. Ազգունին, Ա. Ասլանը, Նազարեթ Մանկունին, Բենիամին Նուրիկյանը, Գրիգոր Սխալյանը, Արամ Հայկազը, Վահրամ Տատրյանը, Անդրանիկ Անդրեասյանը, Սուրեն Մանվելյանը, Հակոբ Ասատուրյանը և ուրիշներ։ ԱՄՆ–ի գրական շրջանակներում լայնորեն հայտնի են հայազգի անգլիագիր գրողներ Վիլյամ Սարոյանը, Լևոն Զ. Սյուրմելյանը, Ռիչարդ Հակոբյանը, Փիթեր Սուրյանը, Մարջըրի Հովսեփյանը։

Նկարում` Նյու Յորքի Ս. Վարդան մայր տաճարը Ա «Կյուլլապի՝ Կյուլպենկյան» մշակութային կենտրոնի շենքը։

Ամերիկահայ գաղութում դեռևս անցյալ դարի 90-ական թթ. կազմակերպվել են սիրողական թատերախմբեր, երգչախմբեր, նվագախմբեր, պարախմբեր։ XX դ. սկզբին ստեղծվեցին «Րաֆֆի» (հիմն. 1903-ին), «Ադամյան» (1908, Նյու Յորք), «Ազատամարտ» (1908, Փրովիդենս), «Դուրյսւն» (1913, Ֆրեզնո), «Փարոս» (1917, Հարթֆորդ), «Շանթ» (1922, Չիկագո) թատերախմբերը, Նյու Յորքի «Հայ դրամատիկ խումբ»–ը (1916), Բոստոնի «Հայ դրամատիկ խումբ»–ը (1921), 1923-ից գործում է «Անդրանիկ» պրոֆեսիոնալ դրամատիկական թատերախումբը, 1954-ից՝ «Նորք» թատերախումբը (Լոս Անջելես)։ 1972-ին ԱՄՆ–ում գործում էին 30-ից ավելի գեղարվեստական խմբեր։ Լավագույն երգչախմբերից են «Կոմիտաս»–ը, «Պրո–Կոմիտաս»–ը, «Երևան»–ը, «Քնար»–ը, «Բոստոնի հայ ազգային երգչախումբ»–ը, «Գուսան»–ը, «Ֆրեզնոյի հայկական երգչախումբ»–ը, «Սայաթ–Նովա»–ն, պարախմբերից՝ «Նաիրի»–ն, «Վահագն»–ը, «Արարատ»–ը, «Սևան»–ը, «Նյու Յորքի երկսեռ պարախումբ»–ը: ՀԲԸՄ նախաձեռնությամբ 1969-ին ստեղծվեց «Անդրանիկ» երգի–պարի խումբը՝ կոմպոզիտոր և խմբավար Համբարձում Պերպերյանի և պարուսույց Սարգիս Փասքալյանի ղեկավարությամբ։ Տարբեր տարիներին ամերիկահայ երգչախմբերի հետ աշխատել են հայտնի խմբավարներ ու երաժիշտներ՝ Գրիգոր Սյունին, Հարություն Մեհրապը (Մեհրապյան), Կոմիտասի աշակերտներ Վաղարշակ Սրվանձտյանն ու Միհրան Թումաճանը և ուրիշներ։ Ամերիկյան սիմֆոնիկ նվագախմբեր են ղեկավարել դիրիժորներ Ալեքսանդր Ասլանյանը, Կարլ Կարապետյանը, Հայկ Յաղճյանը և ուրիշներ։ Ներկայումս ստեղծագործող կոմպոզիտորներից են Ալան Հովհաննեսը (Չագմագճյան), Ռիչարդ Յարտըմյանը, Ռոս Պաղտասարյանը և ուրիշներ։ Ամերիկահայ գաղութը տվել է բազմաթիվ երգիչ–երգչուհիների, որոնք, երաժշտական կրթություն ստանալով եվրոպական ու ամերիկյան հաստատություններում, հանրածանոթ են դարձել հայ և օտար շրջանակներին։ Ամերիկյան բեմերի վրա երգել են նաև արտասահմանյան գաղութներից եկած հայ երգիչներ։ Նյու Յորքի «Մետրոպոլիտեն օպերա»–ում անցյալում երգել են Արմենակ Շահ–Մուրադյանը, Արման Թոքատյանը, Պողոս Անանյանը, Շաքե Վարդենիսյանը, ներկայումս՝ Լիլի Չուգասզյանը, Լուսին Ամարան (Արմաղանյան)։ Ամերիկյան օպերաների, երաժշտական խմբերի կազմերում կամ որպես մենակատարողներ ներկայումս հանդես են գալիս Քեյ Արմենը, Միքայել (Գեղամ) Քրմոյանը, Նորմա Գագանճյանը, Արա Պերպերյանը և ուրիշներ։ Հայտնի երաժիշտներ են ջութակահար–մանկավարժ Իվան Կալամյանը, Լեո Սարգիսյանը, ջութակահարներ՝ Հերրի Զառացյանը, Զավեն Մելիքյանը, դաշնակահարուհիներ՝ Լուիզ Ոսկերչյանը, Լյուսի Իշխանյանը, երգեհոնահար Պերճ Ժամկոչյանը, քանոնահար Արա Սևանյանը, ուդ նվագող Գևորգ (Ջորջ) Մկրտիչյանը։ Վարուժան Գոճյանը, 1972-ին մասնակցելով Սորենտոյի (Իտալիա) դիրիժորների միջազգային մրցույթին, շահել է առաջին մրցանակ։ Ամերիկյան բեմերում հանդես են եկել ռուսական բալետային դպրոցն անցած արվեստագետներ Լևոն Դանիելյանը, Թամար Թումանովան (Թումանյան), Միշել Քոչարովը (Քոչարյան):

ԱՄՆ–ի կինոարվեստի հայ գործիչներից համաշխարհային համբավի է արժանացել ռեժիսոր Ռուբեն Մամուլյանը։ Հայտնի են նաև ռեժիսորներ Մեսրոպ Քեստեքյանի, Ռիչարդ Սարաֆյանի, Արմեն Մոմճյանի, կինոդերասաններ Ակիմ Թամիրովի, Մայք Քանըրզի (Գրիգոր Օհանյան), Ջոն Կարապետյանի, Ռիչարդ Պաքալյանի, հեռուստատեսության դերասանուհի Առլին Ֆրենսիսի (Գազանճյան), կինոտեսաբան պրոֆ. Հայկ Մանուկյանի անունները։ Կինոյում նկարահանվել են նաև Եղիշե, Մագդա և Աստա Հարութները։

Գեղանկարչության ասպարեզում ճանաչված են՝ Հովսեփ Փուշմանը (Փուշմանյան), Արշիլ Գորկին (Ոստանիկ Ադոյան), Արշակ Ֆեթվաճյանը,, Սարգիս Խաչատուրյանը, Եղիա Գասպարյանը, Հարություն (Արիել) Աճեմյանը, Մանվել Թոլիկյանը, Քերո Անթոյանը, թատերական նկարիչ Ռուբեն Տեր–Հարությունյանը, ծաղրանկարիչ Վահան Շիրվանյանը, գծանկարիչներ Մինաս Մինասյանն ու Սուրեն Էրմոյանը, գեղանկարիչ պրոֆ. Էդմոն Յաղճյանը, լուսանկարիչ Մկրտիչ Հովհաննես Կարոյանը (Ջոն Կարո, որի արվեստն իր անունով լուսանկարչության պատմության մեջ կոչեցին՝ «կարոգրաֆիա»)։ Հանրա– հայտ արձանագործներ են՝ Հայկ Բադիկյանը, Ռուբեն Նաքյանը, Խորեն Տեր–Հարությանը, Ակոբ Ակոբովը, Հակոբ (Ժակ) Փափազյանը, Հարություն Ասլանյանը (Հերրի Լայըն), Նշան Թուրը (Թուրունճյան), Վարուժան Պողոսյանը, ճարտարապետներ՝ պրոֆ. Մովսես Գալճյանը, Ժան Մինասյանը, Հրանդ Աղպապյանը, պրոֆ. Հարություն Տիրացյանը։

ԱՄՆ–ի գիտության և տեխնիկայի զարգացման մեջ իրենց ավանդն ունեն ամերիկահայ գիտնականները։ Դեռես 1840-ական թթ. Յեյլի համալսարանում ուսանած քիմիկոս Խաչատուր Սերոբյանը կատարել է ամերիկյան դեղին թղթադրամի (դոլար) ներկի գյուտը։ Այժմ ԱՄՆ–ում աշխատող ամերիկահայ գիտնականներից ոմանք եկել են սփյուռքահայ այլ գաղութներից։ Միհրան Գասապյանը (մահացել է ճառագայթումից) 1903-ին Ֆիլադելֆիայում հիմնադրեց ԱՄՆ–ի առաջին ռենտգենյան լաբորատորիան։ Պրոֆ. Վարազդատ Գազանճյանը պլաստիկ վիրաբուժության (դեմքի և ծնոտի) առաջին մասնագետներից է ԱՄՆ–ում։ Տիեզերական հետազոտությունների ամերիկյան ծրագրին իր մասնակցությունն է բերում «Ինթերնեշընըլ թելեգրաֆ էնդ թելեֆոն քորփորեյշըն»–ի լաբորատորիաների ընդհանուր վարիչ և ընկերության փոխնախագահ Արմիկ Գանտոյանը։ Նրա պաշտոնավարած հաստատության լաբորատորիաներում է պատրաստվել «Քուրիեր 1-Բ» արբանյակը, որն արձակվեց 1960-ին։ Ա. Գանտոյանը նաև ինքնաթիռների կույր վայրէջքի ռադիոտեխնիկական սխեմայի հեղինակն է։ Դ–ր Միհրան Կյուլյանը նոբելյան մրցանակի դափնեկիր Արթուր Քորնբերգի և դ–ր Ռոբերտ Սինշեյմերի հետ միասին 1967-ին, Չիկագոյի համալսարանի լաբորատորիայում, ստացավ ԴՆԹ։ Անցյալի և ներկայի անվանի գիտնականներից են՝ մաթեմատիկոսներ Երվանդ Քողբեթլյանցը, Կարլ Կարապետյանը, Տիգրան Էրքիլեթյանը, Հովարդ Նահիկյանը, Պողոս Կարապետյանը, Ֆրեդ Ասատուրյանը, Ալեքսանդր և Սմբատ Աբյան եղբայրները, Արա Ավագյանը, ֆիզիկոսներ՝ Կարապետ Տաղլյանը, Կարապետ Գապաքճյանը, Հարություն Տատարյանը, Տիրան Թոմպուլյանը, Վազգեն Բարսեղյանը, Հերրի Տաղլյանը, Էնդրյու Նարկիզյանը, Ջորջ Ատոմյանը, քիմիկոսներ՝ Վահան Պապասինյանը, Հարություն Հովհաննես Չագմագճյանը, Զավեն Նալբանդյանը, Վարդգես Մկրտիչյանը, կենսաքիմիկոսներ՝ Մանասե Սևակը (ՀՍՍՀ ԳԱ արտասահմանյան անդամ), Չարլզ Գոչաքյանը, Քենեթ Ամիրայանը, մանրէաբան Արծրունի Փախչանյանը, անատոմներ Մարթին Աճեմյանը, Ջոն Պասմաճյանը, բժիշկ–գիտնականներ Միհրան Բարունակյսւնը, Վերոնիկա Արմաղանը, Վահագն Թաշճյանը, հոգեբույժներ Գրեգորին (Գրիգորյան), Կարո Այվազյանը, վիրաբույժներ Համբարձում Քելիկյանը (Քեքլիկյան), Տիգրան Պերպերյանը, Ջոն Ապաճյանը, Նյու Յորքի անեստեզոլոգիայի կլինիկայի ղեկավար, ԱՄՆ–ի ակադեմիայի պատվավոր անդամ Վիրջինիա Աբգարը։ Սնկաբան Լևոն Լևոնյանը կարևոր աշխատանքներ է կատարել գյուղատնտ. կուլտուրաների սնկային հիվանդությունների դեմ պայքարելու ասպարեզում։ Աչքի ընկնող գիտնականներից են. էլեկտրատեխնիկայի գծով՝ Վլադիմիր Կարապետովը, Հրաչ (Չարլզ) Փափազյանը, Վիլյամ Պողոսյանը, Նորման Պալապանյանը, մեխանիկայի գծով՝ Լևոն Սահակը, Մորիս Լարյանը, օվկիանոսագետ Ռիչարդ Պուլությանը, աստղագետ Առաքել Ավազլյանը, տիեզերական հետազոտությունների գծով՝ Պողոս (Փոլ) Տեր–Կարապետյանը, Կարլ Խաչիկյանը, որ 1958-ին ղեկավարեց «Ատլաս» ամերիկյան բազմաստիճան հրթիռի առաջին արձակումը, Վիկտոր Աֆթանդիլյանը (հրթիռային վառելանյութի մասնագետ)։ Բազմաթիվ են ամերիկահայ գյուտարար–ինժեներները. Սարգիս Թերգյանը ունի գյուտեր ռադիոէլեկտրոնիկայի բնագավառում. Հարություն (Հերրի) Գըլճյանը էներգետիկային, արհեստական մետաքսաթել արտադրող կատարելագործված մեքենաներին, ատոմային ռեակտորին վերաբերող մի շարք գյուտերի հեղինակ է։ Նա նախագահն է իր իսկ հիմնադրած Ֆիլադելֆիայի «Ինժեներների և կոնստրուկտորների ընկերության», որ բազմաթիվ էլեկտրակայաններ և ինժեներական այլ կառույցներ է նախագծել ԱՄՆ–ի և արտասահմանյան երկրների (Պակիստան, Իսպանիա ևն) համար։

Հումանիտար գիտությունների տարբեր բնագավառներում աչքի են ընկել Գասպար Մալլարյանը (լեզվաբանություն), ՀՍՍՀ ԳԱ արտասահմանյան անդամ Սիրարփի Տեր–Ներսեսյանը (բյուզանդագիտություն և հայագիտություն), Լ. Նալպանտյանը (պատմություն) և ուրիշներ։

XIX դ. վերջից ԱՄՆ–ում հետազոտություններ են կատարվել հայագիտության ասպարեզում։ Անցյալի հայտնի հայագետներից են Հարություն Թիրյաքյանը, Մ. Սմբատ Գաբրիելյանը, Մարտիրոս Անանիկյանը, Վահան Քյուրքճյանը, Միհրան Մինասյանը, Բաբգեն Կյուլեսերյանը, Տիրայր Հովհաննեսյանը, Գարեգին Խաչատուրյանը, Տիրան Ներսոյանը և ուրիշներ։ Հայագիտության մեջ բազմամյա վաստակ ունեն ամերիկահայ ավագ սերնդի հայագետներից՝ պատմաբան Հրանդ Ք. Արմենը, հնագետ Հարություն Քյուրտյանը, ազգագրագետ–բանահավաքներ Երվանդ Տեր–Մկրտիչյանը, Տիգրան Մկունդը, քարտեզագիր Հովհաննես Պապեսյանը, պատմաբան Մանուկ Ճիզմեճյանը, միջին և նոր սերնդի ներկայացուցիչներից՝ Ավետիս Սանճյանը, Պողոս Էսապալյանը, Զարեհ Պտուկյանը, Նինա Գարսոյանը, Տիգրան (Ռիչարդ) Հովհաննեսյանը և ուրիշներ։ Հայագիտության զարգացմանը մեծ չափով խթանեց հայ մտավորականների ջանքերով 1955-ին Բոստոնում հիմնադրված «Հայագիտական ուսմանց և հետազոտություններու ազգային ընկերակցություն»–ը (NANSR), որը մասնաճյուղեր ունի մի շարք քաղաքներում։ Հայագիտական ամբիոններ են գործում Հարվարդի, Կոլումբիայի և Կալիֆոռնիայի համալսարաններում, ինչպես նաև հայագիտական դասընթացներ՝ Ջորջթաունի (Վաշինգտոն), Ֆրեզնոյի և մի շարք այլ քաղաքների համալսարաններում ու կոլեջներում։ 1926-ին մի խումբ ամերիկահայ գիտնականների նախաձեռնությամբ ստեղծվեց «Ամերիկահայ գիտական միություն»–ը, որի առաջին նախագահը դարձավ քիմիկոս Զավեն Նալբանդյանը, քարտուղարը՝ կենսաքիմիկոս Մանասե Սևակը։ Միության ներկայիս նախագահն է դ–ր Վարդգես Մկրտիչյանը։ Միությունը հրատարակել է «Գիտական շարժում» (1930, Նյու Յորք), «Բյուլլետեն» (1968-ից, անգլ.) պարբերականները։ 1950-ական թթ. կեսերից սկսեցին ընդլայնվել ու ամրապնդվել ԱՄՆ–ի հայ գաղութի և Սովետական Հայաստանի կապերը։ Դրան մեծապես նպաստել են Արտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապի հայկական ընկերությունը, իսկ 1964-ից՝ Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեն։ Ներկայումս Հայաստանի մշակութային, հասարակական, գիտական և ուսումնական հաստատությունների հետ հարաբերությունների մեջ են ամերիկահայ հարյուրավոր կազմակերպություններ (մշակութային, հայրենակցական, երիտասարդական միություններ, բարեգործական, կրթական, գիտական հիմնարկներ, դպրոցներ, գեղարվեստական խմբեր, ակումբներ, խմբագրություններ) և հազարավոր ամերիկահայեր (արվեստագետներ, հասարակական գործիչներ, գրողներ, գիտնականներ, գրասերներ)։ Ամեն տարի Հայաստան են այցելում ամերիկահայ զբոսաշրջիկներ, մշակութային, հայրենակցական, երիտասարդական, գիտական գործիչներից կազմված խմբեր։ Սփյուռքահայ ուսուցիչների կատարելագործման դասընթացներին մասնակցում են ամերիկահայ մանկավարժներ, իսկ ամերիկահայ դպրոցականների խմբեր իրենց ամառային հանգիստն են անցկացնում Հայաստանի պիոներական ճամբարներում։ Հայաստանում հաջողությամբ ելույթներ են ունեցել դիրիժոր Հայկ Յաղճյանը, կոմպոզիտոր Ալան Հովհաննեսը, երգիչներ Լուսին Ամարան, Լիլի Չուգասզյանը, Միքայել Քրմոյանը, Արա Պերպերյանը, Շաքե Շահբազյանը, դաշնակահարուհի Լյուսի Իշխանյանը, երգեհոնահար Պերճ ժամկոչյանը և ուրիշներ։ Այստեղ ցուցադրվել են արձանագործ Խորեն Տեր–Հարությանի, գեղանկարիչ Քերո Անթոյանի, գծանկարիչ Մինաս Մինասյանի և այլոց ստեղծագործությունները։ Հայաստանի գիտական հաստատությունների հետ սերտ հարաբերություններ են հաստատել ամերիկահայ գիտնականներ Մանասե Սևակը (1896–1967), Վարդգես Մկրտիչյանը, Հարություն Քյուրտյանը և ուրիշներ։ Հայաստանի հրատարակչությունները լույս են ընծայել ամերիկահայ գրողներ Կարապետ Սիտալի, Վահե Հայկի, Բենիամին Նուրիկյանի, Անդրանիկ Անդրեասյանի, Հակոբ Գույումճյանի և ուրիշների ստեղծագործությունները։ Թարգմանվել են հայերեն և հրատարակվել Վիլյամ Սարոյանի վեպերը, թատերգություններն ու պատմվածքները, իսկ Սունդուկյանի անվ. թատրոնը բեմադրել է նրա «Իմ սիրտը լեռներում է» պիեսը։ Հայ սովետական գիտնականների համագործակցությամբ Արթին Շալյանը անգլ. Նկարում` «Պրո–Կոմիտաս» երգչախումբը։

թարգմանեց ու հրատարակեց «Սասունցի Դավիթ» դյուցազներգությունը (չափածո), իսկ Լևոն Զավեն Սյուրմելյանը՝ «Սասնա ծռեր»–ն (արձակ) ու «Հայ ժողովրղական հեքիաթներ» ժողովածուն, որոնք մեծ տպաքանակով լույս տեսան ՅՈՒՆԵՍԿՈ–ի և ՀԲԸՄ հրատարակությամբ։ Կոմիտասի սան, բանահավաք Միհրան Թումաճանը տպագրության է պատրաստել ավելի քան վաթսուն տարիների ընթացքում հավաքած ու ձայնագրած հայկ. ժողովրդական երգերի բազմահատորյակը, որի առաջին հատորը, Հայաստանի գիտությունների ակադեմիայի հրատարակությամբ, լույս տեսավ 1972-ին։

ԱՄՆ–ում ելույթներ են ունեցել Կոմիտասի անվան պետական ակադեմիական քառյակը, կոմպոզիտոր Արամ խաչատրյանը, երգիչներ Պավել Լիսիցյանը, Գոհար Գասպարյանը, Զարուհի Դոլուխանյանը, Նար Հովհաննիսյանը, Հայաստանի գեղարվեստական խմբեր, առանձին մենակատարողներ։ ԱՄՆ–ում միջազգային գիտաժողովներին մասնակցող հայ սովետական գիտնականները՝ ՀՍՍՀ ԳԱ պրեզիդենտ, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանը, ՍՍՀՄ ԳԱ թղթակից–անդամ Արտեմ Ալիխանյանը, ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս ակադեմիկոսներ Նագուշ Հարությունյանը, Հրաչյա Բունիաթյանը, Գագիկ Դավթյանը և ուրիշներ հանդիպումներ են ունեցել ամերիկա–հայության տարբեր շրջանների հետ։

ԱՄՆ–ի հայ գաղութում, տակավին 1920-ական թթ., սկսվել է Հայաստանի գրադարանները, թանգարաններն ու գեղարվեստական ֆոնդերը հարստացնելու հայրենասիրական շարժումը։ 1930-ական թթ. սկզբին ամերիկահայ Աստիկ Տևեճյանի նվիրատվությամբ Երևան փոխադրվեց և Ա. Մյասնիկյանի անվան հանրապետական գրադարանին հանձնվեց Թեոդիկի (Թեոդորոս Լապճինճյան) 30 հզ. կտոր պարունակող գրադարանը։ Հայ հոգևոր գանձերի «հայրենադարձության» գործը առանձնապես մեծ ծավալ ստացավ 1950-ական թթ. վերջերից։ Երևանի Եղիշե Չարենցի անվ. գրականության և արվեստի թանգարանը ստացել է Զարուհի Գալեմքյարյանի, Վահե Հայկի, Հովհաննես Ավագյանի, Հակոբ Գույումճյանի արխիվներն ու նյութերը։ ՀՍՍՀ կենտրոնական պատմական արխիվին հանձնվեցին մի շարք հասարակական գործիչների, պատմաբանների ու բանասերների դիվանները։ Հայաստանի պատմության պետական թանգարանի ֆոնդերը համալրվեցին Արևմտյան Հայաստանի նյութական ցուցանմուշներով՝ կենցաղային իրերով, տարազներով, Գեղամ Գալայճյանի և Զարեհ Պտուկյանի հայկական և հին աշխարհի այլ երկրների դրամների հավաքածուներով, Պետական պատկերասրահը հարստացավ Հովսեփ Փուշմանի, Սարգիս Խաչատուրյանի, Եղիա Գասպարյանի, Խորեն Տեր–Հարությանի և այլոց կտավներով ու արձաններով։ Կոլեկցիոներ Հարություն Հազարյանը (Նյու Յորք) Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարանին է նվիրել 300-ից ավելի հայերեն և այլալեզու ձեռագրեր, իսկ Արիս Փափազյանը (Ուոթերթաուն), Ամերիկահայ ազգային խորհրդի օգնությամբ, Երևանի գրադարաններին է ուղարկել 50 հզ. ավելի գիրք։ Հայկական սովետական հանրագիտարանի խմբագրությունը 1972-ին որպես նվեր ստացավ պատմաբան Աղան Ենկոյանի (Սան Ֆրանցիսկո) հայագիտական գրադարանը։ Արժեքավոր գրականություն են ուղարկել Արշակ Ալճյանը (Փեշտիմալճյան, Դետրոյտ), Արա Ավագյանը (Ֆրեզնո), Առաքել Եղիկյանը (Իսթ Սենտ Լուիզ), Հովակ Հակոբյանը (Քրենսթոն), Ալբերտ Նալպանտյանը (Սան Ֆրանցիսկո), Սուրեն Սարգիսյանը (Էվընսթոն), Լևոն Փափազյանը (Ֆրեզնո) և մի շարք այլ ամերիկահայեր։

1960-ական թթ. կեսերից ամերիկահայ ուսանողներ սովորում են Երևանի պետական համալսարանում, ուսումնասիրում հայոց լեզու, պատմություն, հայ գրականություն։

ԱՄՆ–ի հայ գաղութի առջև ծառացած գլխավոր խնդիրը հայապահպանման և ամերիկահայության երիտասարդ սերունդը ուծացումից փրկելն է։ Վերջին տարիներին այդ սերնդի մոտ նկատվում է աճող հետաքրքրություն դեպի ազգային ավանդույթները, մայր հայրենիքը, նրա տնտեսական ու մշակութային նվաճումները, որն ամրապնդում է ամերիկահայ երիտասարդության ազգային ինքնագիտակցությունը։ Դրան զգալի չափով նպաստում է նաև ԱՄՆ–ում ազգային, ռասայական փոքրամասնությունների պայքարը քաղաքացիական իրավունքների և ազգային ու սոցիալական իրավահավասարության համար։ Միաժամանակ դա նպաստում է ամերիկահայ երիտասարդ սերնդի շրջանում քաղաքական հայացքների դեմոկրատացմանը և առաջադիմական, արմատական հոսանքների ուժեղացմանը։

Ամերիկահայ գաղութի կենսունակության, ամերիկահայությունը ուծացումից փրկելու երաշխիքը Հայկական Սովետական Սոցիալիստական Հանրապետության գոյությունն է, նրա տնտեսական ու մշակութային հարաճուն վերելքը սովետական ժողովուրդների համերաշխ ընտանիքում։

Քարտեզը տես 289 էջից առաջ՝ ներդիրում։

Գրկ. Маркс К., Гражданская война в Северной Америке, Маркс К. и Энгельс Ф., Соч., т, 15; Маркс К., Гражданская война в Соединенных Штатах, там же; Энгельс Ф., Уроки американской войны. там же; Энгельс Ф., О концентрации капитала в Соединенных Штатах, там же, т. 19; Լենին Վ. Ի., Ամերիկյան բանվորների հաջողությունները, Երկ., հ. 18։ Լենին Վ. Ի., Իմպերիալիզմը որպես կապիտալիզմի բարձրագույն ստադիա, Երկ., հ. 22։ Լենին Վ. Ի., Նամակ ամերիկյան բանվորներին. Երկ., հ. 28։ Լենին Վ. Ի., Քրտինք քամելու «գիտական» սիստեմը, Երկ., հ. 18։ Ֆոստեր Ու., ԱՄՆ–ի կոմպարտիայի ճգնաժամը և նրա հաղթահարումը, Ե., 1959։ Մարտիրոսյան Լ., Հո՜ երթաս Ամերիկա։ Ամերիկայի Միացյալ Նահանգների անցյալը, ներկան և ապագան, Բեյրութ, 1958։ Գասպարյան Ա., Սփյուռքահայ գաղթօջախներն այսօր, Ե., 1962։ Մանկունի Ն. Լ., Ամերիկահայ գաղութի պատմությունից, «ՊԲՀ», 1962, .№ 1։ Աբրահամյան Ա. Գ., Համառոտ ուրվագիծ, հայ գաղթավայրերի պատմության, հ. 2, Ե., 1967։ Соединенные Штаты Америки. Словарь-справочник, М., 1960; Экономическое положение каппталистыческих и развивающихся стран. Обзор за 1970 т. и начало 1971 г., М., 1971; Аптекер Г., История американского народа (в 12-и п.), пер. с англ., т. 1-2..., 1961-62...; Очерки новой н новейшей истории США, т. 1-2, М., 1960; Великий Октябрь и прогрессивная Америка. Сб. документов п материалов, пер. с англ., М., 1967; Фостер У., Октябрьская революция и Соединенные Штаты Америки, пер. с англ., М., 1958; Лан В. И., США в военные и послевоенные годы (1940-1960). М., 1964; США: проблемы внутренней политики, под ред. В. С. Зорина, М., 1971; История рабочего движения в США в новейшее время. 1918-1965; т. 1-2, 1970-71; Сомин Н. И., Основные вопросы рабочего и коммунистического движения в США после второй мировой войны, М., 1961; Сов-ременная философия н социология п странах Западной Европы н Америки, М., 1964; Паррингтон В. Л., Основные течения американской мысли. Америк. литература со времени ее возникешвения до 1920 г., т. 1-3, пер. изд. с англ., М., 1962-63; Самохвалов Н. И., Американская литература XIX в. (Очерк развития критич. реализма), М., 1964; Засурский Я. Н., Американская литература XX века. Некоторые аспекты лит. процесса, М., 1966; Чегодарев А.Д., Искусство Соединенных Штатов Америки от войны за независимость до наших дней, М., 1960; Кино, театр, музыка, живопись в Соединенных Штатах Америки, [М.], 1964; Христиани А. М., Новейшая архитектура США (1945–1960), М., 1963; Конен В. Дж., Пути американской музыки, 2 доп. изд., М., 1965; Harlow R. V., The United States: From Wildness to World Power, 3 ed., N. Y., 1957; Report of the National Advisory Commission on Civil Disorders, N. Y., 1968; Cattell J., American Men of Science, II ed., v. 1–5, Arizona Cattell, 1967; Malcom V., The Armenians in America, Boston-Chicago, 1919; Tashjian J., The Armenians of the United States and Canada, Boston, 1947.