Jump to content

ՀՍՀ/ԱՄԻԴՆԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՄԻԴՆԵՐ թթուների, թթուների ածանցյալներ, որտեղ թթվի հիդրօքսիլ խումբը փոխարինված է ամինա խմբով՝ -NH2 (ինչպես նաև -NHR և -NR2)։ Ա. անվանվում են ըստ համապատասխան թթուների։ Անօրգանական թթուների ամիդներ են. սուլֆամինաթթուն՝ NH2SO2OH, սուլֆամիդը՝ (NH2)2Տ03 ևն։ Կարբոնաթթուների ամիդներ են. ֆորմամիդը՝ HC=O-NH2, բենզամիդը՝ C6H5-C=O-NH2, կարբամիդը (միզանյութ)՝ H2N-C=O-NH2 ևն: Ա. հիմնականում բյուրեղային նյութեր են։ Լուծվում են օրգանական լուծիչներում, ռեակցունակ են։ Ստացվում են թթուների անհիդրիդների, հալոգենանհիդրիդների կամ էսթերների և ամոնիակի կամ ամինների փոխազդմամբ։ Ամիդային խումբ՝ -C=O-N-- պարունակում սպիտակուցները, պեպտիդները, կապրոնի, նայլոնը, որոշ դեղանյութեր ևն: Է. Սարգսյան