Jump to content

ՀՍՀ/ԱՄԻԼԱԶՆԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՄԻԼԱԶՆԵՐ, դիաստազ, օսլան և գլիկոգենը հիդրոլիտիկ եղանակով ճեղքող ֆերմենտներ։ Գիտությանը հայտնի առաջին ֆերմենտն է. հայտնաբերել է ռուս գիտնական Կ. Մ. Կիրխգոֆը (1814)։ Կան և ։ Մեծ քանակությամբ Ա. պարունակում են կենդանիների, մարդու ենթաստամոքսահյութը, քիթը, բույսերի ծլող սերմերը։ Մեծ է Ա–ի դերը մարսողության ընթացքում։ Մարդու և կենդանիների ստամոքս-աղիքային համակարգում օսլան Ա–ի ու մալթազի ներգործությամբ տրոհվելով վերածվում է խաղողաշաքարի և ներծծվում։ Բուսական օրգանիզմներում Ա. պահեստային օսլան վերածում են մալթոզի, որն օգտագործվում է նյութափոխանակության պրոցեսում։ Սպիրտային արդյունաբերության և հացաթխման մեջ խմորման ենթակա օսլայի շաքարացման համար կիրառվում է –ամիլազը, իսկ օսլայից խաղողաշաքար ստանալիս՝ –ամիլազի պատրաստուկները։ Որոշ Ա. ստացվել են նաև բյուրեղային վիճակում։