ՀՍՀ/ԱՄԻՆԱՇԱՔԱՐՆԵՐ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԱՄԻՆԱՇԱՔԱՐՆԵՐ, հեքսոզամիններ, օրգանական միացություններ, որոնց մոլեկուլներում կան շաքարներին բնորոշ ալդեհիդային () կամ կետոնային (), մի քանի հիդրօքսիլ () և մեկ կամ մի քանի ամինախմբեր ()։ Որպես միաշաքարների ածանցյալներ՝ Ա. օժտված են վերականգնող հատկությամբ և տալիս են շաքարներին հատուկ ռեակցիա. ունեն նաև օրգանական հիմքերի հատկություն։ Լայնորեն տարածված են բնության մեջ, պարունակվում են բուսական և կենդանական բոլոր հյուսվածքներում, միկրոօրգանիզմներում, բարդ սպիտակուցների, ճարպերի, բազմաշաքարների բաղադրության մեջ, հորմոններում և կենսաբանական այլ կարևոր նյութերում։ Առավել տարածված են գլյուկոզամինը և գալակտոզամինը։ Սինթետիկ եղանակով ստացված են շատ Ա.։
