ՀՍՀ/ԱՄԻՆԱՍՊԻՐՏՆԵՐ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԱՄԻՆԱՍՊԻՐՏՆԵՐ, աինաալկոհոլներ, օքսիամիններ, ածխածնային տարբեր ատոմների մոտ ամինա և օքսի խմբեր պարունակող օրգանական միացություններ։ Ա. բարձր ջերմաստիճանում եռացող, յուղանման, հիմնային հատկությամբ հեղուկներ են։ Ա. ստացվում են օլեֆինների օքսիդների և ամոնիակի (կամ ամինների) փոխազդմամբ և այլ եղանակներով։ Ա–ից գործնական նշանակություն ունի Էթանոլամինը՝ կոլամինը.
Ա. են նաև խոլինը (որը կարևոր դեր է կատարում օրգանիզմում ճարպերի յուրացման գործում), էֆեդրինը, ինչպես նաև ադրենալին հորմոնը։ Ա. կիրառում են օծանելիք, դեղանյութեր, էմուլգատորներ, լվացող միջոցներ արտադրելու, ինչպես նաև ածխաթթվական գազը կլանելու համար։
Ս. Առաքելան
