Jump to content

ՀՍՀ/ԱՄԻՆԵ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՄԻՆԵ Ավդալ Ավդալի (1906–1964), քուրդ սովետական գրող։ ՍՄԿԿ անդամ 1947-ից։ Ծնվել է հոկտեմբերի 15-ին, Կարսի մարզի Յամանչայիր գյուղում։ Ավարտել է Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետը (1936), աշխատել ՀՍՍՀ ԳԱ արևելագիտության բաժնում։ Գրել է քրդերեն և հայերեն։ Կազմել է քուրդ սովետական գրողների բանաստեղծությունների առաջին հավաքածուն (1932), «Քրդական ժողովրդական հեքիաթներ» (1957, հայերեն) ժողովածուն։ Գրել է «Երեք եղբայր» (1957) կենցաղագրական պոեմը, «Քուրդ կինը նահապետական ընտանիքում» (1948, հայերեն), «Անդրկովկասյան քրդերի կենցաղը» (1957, հայերեն) ազգագրական աշխատությունները։ Աաեղծագործել է նաև մանուկների համար («Գարուն», 1935)։ Մահացել է սեպտ. 22-ին, Երևանում։

Հ. Ջնդի