ՀՍՀ/ԱՄԻՍՆՈՍ ՄԱՐԿԵԼԼԻՆՈՍ
ԱՄԻՍՆՈՍ ՄԱՐԿԵԼԼԻՆՈՍ (Ammianus Marcellinus) (մոտ 330 - մոտ 400), հռոմեակական պատմիչ, ծագումով հույն։ Գրել է «Գործք» պատմական երկը։ Աշխատությունը բաղկացած էր 31 գրքից, ընդգրկում էր Հռոմեական կայսրության 96–378-ի պատմությունը և ներկայացնում Տակիտոսի «Անալներ»–ի ու «Պատմություններ»–ի շարունակությունը։ Պահպանվել են 353–378-ի պատմական անցքերն արտացոլող վերջին 18 գրքերը։ Ա. Մ–ի «Գործք»–ը փաստաշատ և հավաստի աղբյուր է նաև Հայաստանի պատմության համար։ Նրանում տրված է Հայաստանի նկատմամբ Հռոմի և Պարսկաստանի խարդախ քաղաքականության, Արշակ Բ և Պապ թագավորների գործունեության, եղերական վւսխճանի և այլ դեպքերի նկարագրությունը:
Երկ. Ammiani Marcellini, Re-turn gestarum libri, Gardthausen, Leipzig, 1874-75, ռուս. թրգմ. История, пер. Ю. Кулаковското и А. Сонни, в. 1-3, Киев, 1906-1908.
Գրկ. Соколов В. С., Аммиан Марцеллин как последний представитель античной историотрафни, «Вестиик древней истории», 1959, № 4.
