ՀՍՀ/ԱՄԻՐՍՊԱՍԱԼԱՐ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԱՄԻՐՍՊԱՍԱԼԱՐ (արաբ․ ամիր – հրամայող, իշխան + պահլ. սպահ – զորք և սալարպետ), Վրաստանում զորքի գլխավոր հրամանատարի պաշտոնը, որ ստեղծել է Դավիթ Շինարար թագավորը (1089–1125)։ Ա–ի տոհմին տրվել էր նաև Լոռին (նախկին Լոռու թագավորության տարածքը)։ Ա–ի պաշտոնը 1122–77-ին Օրբելի տոհմի ժառանգական մենաշնորհն էր, ապա տրվեց ղփչաղներին, իսկ 1186-ից՝ Երկայնաբազուկ–Զաքարյանների տոհմին։
