Jump to content

ՀՍՀ/ԱՄՀԱՐԵՐԵՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

​ԱՄՀԱՐԵՐԵՆ, Եթովպիայի պետական լեզուն։ Պատկանում է սեմական լեզուների հվ. խմբին և սերում է գեեզ լեզվին ցեղակից մի բարբառից։ Ա. տարածված է հիմնականում երկրի բարձրադիր մասում և Տանա լճի շրջակայքում։ Խոսողների թիվը՝ շուրջ 11 մլն.։ Ամենավաղ հուշարձանները, գրված լրացուցիչ նշաններ ունեցող եթովպական գրով (նշանները մոտ 300), վերաբերում են XIV–XV դդ.։ Ա. բարբառային մեծ տարբերություններ չունի, կրել է քուշական լեզուների ազդեցությունը՝ որոշ չափով շեղվելով սեմական տիպից։ Ա–ում արմատները մեծ մասամբ եռաբաղաձայն են, բառակազմությունը հիմնականում վերջածանցային է, շեշտը թույլ Է, բայ–ստորոգյալը դրվում է նախադասության վերջում, տարբերում են երեք խոսքի մաս՝ անուն, բայ և մասնիկ։ Որպես գրական լեզու Ա. սկսել է զարգանալ XIX դ. վերջերից։

Գրկ. Юшманов Н. В., Амхарский язык М., 1959 (ունի մատենագիտ. ցանկ); Armbruster C. H., Initia Amharica pt. 1–3, Cambridge 1908–1920; Cohen M., Traité de langue amharique (Abyssinie), P., 1936. Գ. Ջահուկյան