ՀՍՀ/ԱՄՆԻՈՆ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԱՄՆԻՈՆ, ողնաշարավորների (սողուններ, թռչուններ, կաթնասուններ) և որոշ անողնաշարավորների (միջատներ, կարիճներ, նեմերտիններ) սաղմնային թաղանթ։ Զարգանում է արտաքին և միջին սաղմնային թերթիկներից։ Թռչունների և կաթնասունների ունի արյունատար անոթներ ու կծկվող մկանային տարրեր։ Ա–ի խոռոչը լցված է ամնիոտային հեղուկով՝ օրգանական միացություններ (սպիտակուց, միզանյութ, շաքար) և անօրգանական աղեր պարունակող պտղաջրով, որը սաղմը պահպանում է մեխանիկական վնասվածքներից ու չորացումից։ Ա–ի առկայության կամ բացակայության հատկանիշով ողնաշարավորները բաժանվում են երկու խմբի՝ ամնիոտների կամ բարձրակարգի և անամնիաների կամ ստորակարգի։
