Jump to content

ՀՍՀ/ԱՄՈՐՁԱԲՈՐԲ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՄՈՐՁԱԲՈՐԲ, հիվանդություն։ Առաջանում է վարակիչ հիվանդությունների (գրիպ, որովայնային տիֆ, պարատիֆ, խոզուկ, բրուցելոգ, տուբերկուլոզ ևն) և ամորձիների վնասվածքի հետևանքով։ Ա. լինում է սուր և քրոնիկական։ Սուր Ա–ի ախտանիշներն են՝ ցավեր, սարսուռ, ջերմության բարձրացում, ամորձիի աստիճանաբար մեծացում։ Քրոնիկական Ա. զարգանում է աստիճանաբար, առանց ցավերի, երբեմն սրացումներով, թարախակալումով։ Ա. կարող է ամորձիների գործունեության խանգարման և ամլության պատճառ դառնալ։ Բուժումը կոնսերվատիվ է, ծանր դեպքերում՝ վիրաբուժական։ Ա. Գդոյան