ՀՍՀ/ԱՄՈՒՆԴՍԵՆ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԱՄՈՒՆԴՍԵՆ (Amundsen) Ռուալ (1872–1928), նորվեգացի բևեռախույզ։ Ծնվել է հուլիսի 16-ին։ Առաջինն է անցել (1903–1906) Գրենլանդիայից Ալյասկա՝ Հյուսիս–արևմտյան ծովանցքով։ «Ֆրամ» նավով ճանապարհորդել է դեպի Անտարկտիկա և 1911-ի դեկտ. 16-ին առաջինը հասել Հարավային բևեռ։ 1918–20-ին «Մոդ» նավով անցել է Եվրասիա մայր ցամաքի երկայնքով արմ–ից արլ.։ 1926-ին գլխավորել է առաջին տրանսարկտիկական արշավախմբի թռիչքը «Նորվեգիա» դիրիժաբլով՝ Շպիցբերգենից Հյուսիսային բևեռի վրայով Ալյասկա։ Զոհվել է Բարենցի ծովում Ու. Նոբիլեի իտալական արշավախմբի որոնումների ժամանակ։
