ՀՍՀ/ԱՄՈՒՐԻԿ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԱՄՈՒՐԻԿ (Fringilia coelebs), ճնճղուկազգիների կարգի սերինոսների ընտանիքի թռչուն։ Մարմնի երկ. մինչե 17,5 սմ: Արուն խայտաբղետ է։ Տարածված է Եվրոպայում, Արևմտյան Ասիայում, Հյուսիսային Աֆրիկայում։ Ա. անտառային, երգող թռչուն է, ապրում է նաև պուրակներում՝ հաճախ մարդկանց բնակավայրերին մոտ։ Թուխս է նստում 1–2 անգամ՝ ամռանը։ Բույնը կլոր է, խնամքով հյուսված, նմանեցված ծառի կեղևին։ Սնվում է սերմերով, բույսերի կանաչ մասերով, միջատներով, թրթուրներով։ Ոչնչացնում է վնասատու միջատներին։ Հայաստանում տարածված է կովկասյան Ա., որը Երևանի շրջակա այգիներում երևում է հոկտեմբերի կեսերից մինչև ապրիլի կեսերը։
