ՀՍՀ/ԱՄՏՂԵԼ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԱՄՏՂԵԼ, գյուղ Աբխազական ԻՍՍՀ Գուլրիփչի շրջանում, Ամտղել գետի ափին, շրջկենտրոնից 29 կմ հյուսիս։ 620 բն. (1968), հայեր, վրացիներ։ Կոլտնտեսությունը զբաղվում է ծխախոտի, եգիպտացորենի մշակությամբ և այգեգործությամբ։ Ունի ութամյա դպրոց։ Ա. հիմնադրել են 1896-ի կոտորածից հետո Համշենից գաղթած հայերը։
