Jump to content

ՀՍՀ/ԱՄՐԱՑՈՒՄ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՄՐԱՑՈՒՄ մետաղների տեխնոլոգիայում, մետաղների ամրության (առաձգականության, հոսունության, ամրության սահմանների) և կարծրության բնութագրերի բարձրացում։ Կատարվում Է մակակոփման, մխման, մետաղների հնացման (տես Հնացում մետաղների) և մետաղների քիմիական–ջերմային մշակման միջոցով։ Ա–ման աստիճանը կարող է շատ մեծ լինել, այսպես՝ մակակոփման միջոցով սակավածխածնային (մինչև ԱՄՐՈՑ 333

0,25% ածխածին) պողպատի ամրության սահմանը կարելի է մեծացնել 4–5 անգամ։ Մետաղներն ամրացնելիս նրանց պլաստիկությունը և հարվածային մածուցիկությունը սովորաբար նվազում են։