ՀՍՀ/ԱՅԳԵԶԱՐԴ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԱՅԳԵԶԱՐԴ (մինչև 1949՝ Դարղալու, 1949–57-ին՝ Անաստասավան), գյուղ Հայկական ՍՍՀ Արտաշատի շրջանում, շրջկենտրոնից 7 կմ արևելք։ 2908 բն. (1970), հայեր։ Կոլտնտ–ը զբաղվում է այգեգործությամբ, բանջարաբուծությամբ, անասնապահությամբ։ Ունի գինու գործարան, հացի փուռ, միջնակարգ դպրոց, կուլտուրայի պալատ, գրադարան, կինո, կապի բաժանմունք, բուժկայան, ծննդատուն։ Գյուղը հիմնադրել են Իրանի Սալմաստ և Խոյ գավառներից գաղթած հայերը 1870-ին։
Գյուղատնտ. արտադրության բարձր ցուցանիշների համար Ա–ի կոլտնտեսության անդամներ Մ. Ասլանյանին, Փ. Գրիգորյանին, Հ. Խաչատրյանին, Ս. Կարապետյանին, Պ. Հովհաննիսյանին, Ա. Մուրադյանին, Հ. Սարգսյանին և Ռ. Ստեփանյանին շնորհվել է սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում։
