ՀՍՀ/ԱՅԳԵԹԱՂ ՄԵՔԵՆԱ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԱՅԳԵԹԱՂ ՄԵՔԵՆԱ, խաղողի վազերը թաղող մեքենա։ Կան թևավոր և էլևատորային Ա. մ–ներ։ Թևավորն ունի գութանի աջ և ձախ շրջող թևեր, որոնք միջշարքերից հողը բարձրացնում և շրջում են ծերկապված վազերի վրա։ Էլևատորային Ա. մ. վազերը հողով ծածկում է Էլևատորների միջոցով։ Եթե մեքենան վազերը շարքերի ուղղությամբ պառկեցնելու մեխանիկական հատուկ հարմարանք չունի, ապա վազերը նախապես ծերկապում են։ Ա. մ–ներն աշխատում են այգեգործական տրակտորներով, 2,0–2,5 մ միջշարային տարածություն ունեցող այգիներում։
