ՀՍՀ/ԱՅԳԵԿ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԱՅԳԵԿ, վանք Կիլիկիայում, Տոնկալայի շրջանում, Մարաշից մոտ 70 կմ արևմուտք: Հիմնադրվել է 1166-ին, այգեշատ վայրում (որտեղից և ստացել է իր անունը)։ Ա–ում 1206-ին հաստատվել է Վարդան Այգեկցին, որտեղ և 1212-ին գրել է իր նշանավոր առակները։ Վանքի տեղում այժմ գտնվում է կաթոլիկական երկու եկեղեցի՝ շրջապատված այգիներով ու պարտեզներով։
