ՀՍՀ/ԱՅԼԱՏԱՐԱԶՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔ
ԱՅԼԱՏԱՐԱԶՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔ, Օսմանյան կայսրության օրենքներից մեկը, որով ոչ մահմեդական ժողովուրդները պարտավոր էին մահմեդականներից տարբերվել իրենց տարազով։ Նախապես Ա. օ. վերաբերում «չալմա» կամ «սարըք» (ըստ հայկական աղբյուրների՝ «գլխո գոտի», «փակեղ» կամ «կապոց») կրելուն։ Հայկ. տարեգրություններում Ա. օ–ի մասին առաջին անգամ հիշատակվում է 1580–81-ին, երբ Մուրադ III Սուլթանի հրովարտակով քրիստոնյաներին հրամայվեց վերացնել փակեղը և դնել սև գդակներ։ XVII–XVIII դդ. Ա. օ. ավելի խստացավ, հայերին ու մյուս քրիստոնյա հպատակներին հրամայվեց մորուք թողնել, արգելվեց հագնել դեղին կոշիկներ ևև։ Ա. օ. խախտողին սպառնում էր մահապատիժ, իսկ եկեղեցիներում ժողովըրդին պատվիրվում էր ենթարկվել այդ հրամաններին։ Ա. օ. ուժի մեջ էր մինչև XIX դ. սկզբները։
Գրկ. Անասյան Հ. Ս., XVII դարի ազատագրական շարժումներն Արևմտյան Հայաստանում, Ե., 1961, էջ 32–33։
