ՀՍՀ/ԱՅԾԿԻԹՆԵՐ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԱՅԾԿԻԹՆԵՐ (Caprimulgiformes), թռչունների կարգ։ Միջին մեծության թռչուններ են, փափուկ փետուրներով։ Պոչը և թևերը երկար են, կտուցը՝ կարճ ու լայն, աչքերը՝ մեծ, ոտքերը՝ կարճ, թույլ։ Սեռական դի– մորֆիզմը վատ է արտահայտված։ Հանգստանում են փորի վրա պառկելով։ Տարածված են արևադարձային երկրների բարեխառն գոտում։ Ա–ի կարգն ունի 3 ընտանիք (գուախարո, սպիտակոտներ ու իսկական Ա.) և 92 տեսակ, որոնցից սովորական Ա. (Caprimulgus europeaus) հանդիպում են նաև ՀՍՍՀ–ում։ Վարում են գիշերային և մթնշաղային կյանք։ Ցերեկը թաքնվում են ծառերի վրա, քարայրներում։ Մոնոգամ են, բույն չեն հյուսում։ Մեծ մասը ձու է դնում գետնին (1–4 ձու)։ Օգտակար են. ոչնչացնում են մեծ քանակությամբ վնասատու միջատներ։
