Jump to content

ՀՍՀ/ԱՅԾՊՏԿՈՒՆՔ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

​ԱՅԾՊՏԿՈՒՆՔ, լեռնաշղթա Հայկական լեռնաշխարհում, Փալանթոքյանի (Թուրքիա) արևմտյան հատվածը։ Ձգվում է զուգահեռականի ուղղությամբ, Արաքս գետից մինչև Մեղեդուղխ հրաբխային զանգվածը։ Երկ. 60 կմ, առավելագույն բարձր. 3174 մ (Այծպտկունք գագաթը)։ Հս. լանջերն իջնում են դեպի Կարնո և Բասենի դաշտերը, հվ–ինը՝ Վերինարաքսյան (Տակոսի) գոգավորությունը։ Ա. խոշոր կամարածալք լեռ է՝ կազմված մեզոզոյան նստվածքային և նրանցում ներդրված օֆիոլիտային ապարներից, եզրերում՝ միո–պլիոցենի և չորրորդականի հրաբխային գոյացումներից։ Կտրտված է Արաքսի և Եփրատի վտակների հովիտներով։ Բուսականությունը տափաստանային և լեռնամարգագետնային է։ Լ. Զոհրաբյան