Jump to content

ՀՍՀ/ԱՅՎԱԶՅԱՆ ՎԱՐԴԱՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՅՎԱԶՅԱՆ Վարդան Գեորգիի (ծն. 1906), հայ սովետական հիդրոտեխնիկ։ Տեխնիկական գիտությունների դ–ր (1944), պրոֆեսոր (1946)։ Ծնվել է նոյեմբերի 24 (դեկտ. 6)–ին, Ստավրոպոլում։ Ավարտել է Մոսկվայի Բաումանի անվան բարձրագույն տեխնիկական ուսումնարանը (1930)։ 1949–57-ին՝ հիդրոտեխնիկայի համամիութենական ԳՀԻ–ի Մոսկվայի մասնաճյուղի դիրեկտոր։ Գիտական–մանկավարժական աշխատանք է վարում Մոսկվայում։ Ա. 1962-ին ընտրվել է ՄԱԿ–ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի էլեկտրակայանների շինարարության և շահագործման մեջ կապիտալ ներդրումների պրոբլեմների փորձագետների հատուկ խմբի նախագահ։ Զբաղվում է կամարային պատվարների հատվածքի ամենաբարենպաստ ձևի ընտրման և էներգետիկայում տեխնիկատնտեսական հաշվարկների մեթոդների մշակման հարցերով։