ՀՍՀ/ԱՅՎԱԶՅԱՆ ՎԼԱԴԻՄԻՐ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԱՅՎԱԶՅԱՆ Վլադիմիր Տիգրանի (ծն. 1915), հայ սովետ, գրաֆիկ։ ՀՍՍՀ վաստ. նկարիչ (1961), ՀՍՍՀ արվեստի վաստ. գործիչ (1967)։ Ծնվել է մայիսի 15 (28)–ին, Փոռ գյուղում (այժմ՝ ՀՍՍՀ Ազիզբեկովի շրջան)։ Զբաղվում է լինոփորագրությամբ, օֆորտով։ Հետաքրքրական են Ա–ի «Սանահին» (1958), «Հիդրոէլեկտրակայանի շինարարությունում» (1959), «Անիմալիստական սյուիտ» (1959), «Ձմեռ» (1969) գրաֆիկական շարքերը։
(նկ․ ) Վ. Տ. Այվազյան։ «Ձմռան բնանկար»։ Օֆորտ։ 1969։
