Jump to content

ՀՍՀ/ԱՅՎԱՃԸԽ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՅՎԱՃԸԽ, գյուղ Թուրքիայում, Սև ծովի հարավ–արևելյսւն ափին, Ճանիկի գավառում, Չարշսւմպա քաղաքից ոչ հեռու։ XIX դ. 2-րդ կեսին ուներ 100 տուն հայ բն., որոնք զբաղվում էին երկրագործությամբ, ծխախոտագործությամբ և անասնապահությամբ։ Գյուղում կար երկու եկեղեցի և մեկ վարժարան։ Ա–ի հայ բնակչության մի մասը մահմեդականացվել է, մյուս մասը տարբեր ժամանակներում գաղթել ու բնակություն է հաստատել Սև ծովի արևելյան ափերին։ Ս. Մելիք–Բախշյան